Հուսով եմ` տիկինը կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեն․ Դանիելյան
Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ հերքել է, որ ինքը 88 սուպերմարկետների ցանցի իրական սեփականատերն է: Հերյուրանք է` պնդում է նա: Հավատում ենք: Ինչպես և հավատում ենք հեռավոր քաղաքներից եկող տեղեկատվության հերյուրանք լինելուն, թե սա միակ առևտրային ցանցն է, որ աշխատում է առանց «շյոտ ֆակտուրա», իսկ ցանցի ընդլայնման համար ամենահարմար շինությունները «խլվում են» պետական լծակներով:
Հիմա արդեն վստահ եմ` դրանք էլ են հերյուրանքներ, առավել ևս հաշվի առնելով, որ այդ կինը, ի նշան սեփական անաչառության, կոչ է արել բոյկոտել հիշյալ ցանցը: Զավեշտը նրանում է, որ այդ ցանցը առանց այդ էլ անգիտակից «բոյկոտի» է ենթարկվում հանրության լայն շերտերի կողմից:
88-ի խանութներից ժողովուրդը չի օգտվում և ոլորտի մասնագետները պնդում են, որ դրանց մեծ մասը ոչ միայն ներդրումը չի փակում, այլ առհասարակ` մեծ վնասով են աշխատում: Սա իր հերթին շատերին դրդում է եզրահանգել, որ ցանցի ողջ իմաստը ապօրինի աղբյուրներից ստացված կանխիկ եկամուտի օրինականացումն է՝ լվացքը:
Ամեն դեպքում ճիշտ մշակույթ է պետական դեմքերի կողմից հերքել հերյուրանքները: Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները, քանզի, վստահ եմ, դրանք էլ են հերյուրանք: Ուղղակի խնդիրը նրանում է, որ 88-ի դեպքում գիտենք ինչը բոյկոտենք, իսկ թե ԶՊՄԿ-ի ինչը բոյկոտենք, դժվար եմ պատկերացնում՝ բջջային հեռախոսները՞, որոնց մեջ մոլիբդեն կա, էլեկտրական մեքենաները՞, որոնց մեջ պղինձ կա, թե՞ հենց այն բեռնատարները, որոնց անդադար հոսքը խաթարում է Սյունյաց լեռների խրոխտ անդորրը: Չգիտեմ նաև, թե ոնց ա պետք բոյկոտել: Աչքերս փակենք ու չտենալուն տա՞նք…»։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ