Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա ՍողոմոնյանԱկնաշեն գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է ՀայաստանումԹրամփը սպառնացել է «ջնջել Իրանը երկրի երեսից»Իրազեկում․ կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումՀամազգային ամոթի հերթական նողկալի էջը․․Ցնծա՛, ո՛վ հայությո՛ւն, զի Եվրոպայի սրտում ես, իսկ հերթական Կիպրոսի տոմսը 900 դրամ է. Վարդան ՈսկանյանԼոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասՈ՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա նույնքան կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանՋուր հավաքեք. ջուր չի լինելուԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ
Ժամանց

«Իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր». Կարեն Կարագուլյանը՝ «Անորա» ֆիլմի ստեղծման ու կադրից դուրս մնացած պահերի մասին

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն և Վաչե Թովմասյանը, այս տարի դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»: Ֆիլմը 2025-ի «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ է:

«Անորա»-ի ստեղծման պատմության, ֆիլմի նկարահանումների ու բաց տեսարանների, Կաննում ունեցած ապրումների ու Օսկարի սպասումների մասին Tert.am Life-ը զրուցել է ամերիկաբնակ դերասան Կարեն Կարագուլյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Թորոսի կերպարը:

Ամերիկացի պրոդյուսերներն իմ դերի համար ուզում էին Բրեդ Փիթին նկարեին

«Շոն Բեյքերի հետ ես արդեն 30 տարի է ընկերություն եմ անում, նրա բոլոր ֆիլմերում խաղացել եմ: 2009 թվականին մենք վերջացրեցինք նրա «Prince of Broadway» ֆիլմը, որով ես նաև մասնակցել եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Գնացի Նյու Յորք Շոնին տեսնելու, նա այնտեղ էր ապրում, հարցրեցի՝ ի՞նչ ես մտածում, հաջորդն ի՞նչ պիտի անենք: Ու նրան պատմեցի մի պատմություն, որը տեղի էր ունեցել Բրայթոն Բիչում: Շոնին այդ պատմությունը շատ հրապուրվեց»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

Կարագուլյանի խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին, բոլորն, ովքեր գնում էին Նյու Յորք, սկզբում այցելում էին հենց այդ վայրը:

«Ես նույնպես գնացի ու այն ժամանակ քանի որ գումար չէին թողնում բերել, ես խավիար էի տարել, որը ծովի ափին վաճառեցի:

Այդ պատմությունը Շոնին պատմեցի ու սկսեցինք միասին ֆիլմ գրել:

2-3 տարի գրեցինք այդ ֆիլմի սցենարը, որը կոչվում էր «Խավիար»: Հետո ևս 2 տարի փորձում էինք գումար գտնել այդ ֆիլմը նկարելու համար, չկարողացանք:

Պրոդյուսերներն ամերիկացիներ էին և ուզում էին, որ մեծ դերասաններ նկարահանվեն: Իմ դերի համար, որը պիտի և՛ հայրեն խոսեր, և՛ ռուսերեն, և՛ անգլերեն, ասում էին՝ թող Բրեդ Փիթը խաղա: Չնկարեցինք այդ ֆիլմը, հետո ես մոռացա դրա մասին: Բայց Շոնը չէր մոռացել և 2021-ին այդ ֆոնի վրա գրեց նոր ֆիլմ՝ «Անորա»: Ուղարկեց ինձ ու սկսեցինք»,- պատմեց Կարագուլյանը:

Ես ու Վաչեն արդեն առանց իրար չենք պատկերացնում

Դերասանը պատմեց, որ նկարահանումները շատ լավ են անցել.

«Մեր բախտը շատ բերեց դերասանների հարցում, բոլորը տաղանդավոր ու լավ մարդիկ էին:

Հենց սկզբից բոլորս ընկերացանք, մինչև հիմա էլ ընկերություն ենք անում: Մայքը, Յուրան, Վաչեի մասին չասեմ, որովհետև արդեն առանց իրար չենք կարողանում ապրել:

Ինձ համար մի քիչ բարդ էր այն առումով, որ 3 լեզվով եմ խաղում:

 Մեքենան վարելու տեսարանը դժվար էր, որովհետև Նյու Յորքի Բրայթոն Բիչի խառը փողոցներում, րոպեն մեկ մեկը գցվում է մեքենայի տակ, աջ ձեռքիս տակ մեծ տեսախցիկն էր, բեռնախցիկում Շոնն էր նստած...այդ տեսարանը շատ ժամանակ խլեց, բայց շատ հավես էր անցնում մեր նկարահանումները, բոլորը հաճույք էին ստանում: Շատ ընտանեկան մթնոլորտ էր»,- ասաց մեր զրուցակիցը:

Ֆիլմում իմ ու Վաչեի հայերեն երկխոսությունների մեծ մասն իմպրովիզ էր

Անդրադառնալով ֆիլմում հնչող հայերեն նախադասություններին, Կարագուլյանը նշեց, որ իր համար շատ կարևոր էր, որ լեզուն լինի իր խոսակցական հայրենեով:

«Ես 88 թվականին Հայաստանից գնացել եմ ու նորմալ հայերեն չեմ սովորել խոսել: Ու հիմա իմ լեզում այդպիսին է ինչպես ֆիլմում՝ կեսը ռուսերեն, կեսը հայերեն»,- նշեց նա:

Ֆիլմի ողջ ընթացքում Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը հայերեն երկխոսություններ են ունենում, այնինչ՝ սցենարով 1-2 նախադասություն է գրված եղել: «Մնացածը իմ ու Վաչեի իմպրովիզն էր»,- խոստովանեց նա:

Անդրադառնալով ֆիլմի բաց տեսարաններին՝ Կարեն Կարագուլյանը նշեց, որ ԱՄՆ-ում դա բնավ խնդիր չէ, առավելևս՝ Կաննի դահլիճում, իսկ, որ հայ հանդիսատեսի մի մասը քննադատում է, դա ևս նորմալ է:

«Այստեղ բաց տեսարանների հետ կապված հանդիսատեսը խնդիր չունի, որևէ վատ արձագանք չի եղել: Բայց մեր ֆիլմը բոլորի համար չէ: Հայ ժողովրդի մի մասը կարող է չընդունել, բայց դա նորմալ է:

Շոնն այնպիսի ռեժիսոր է, որ ամեն բան պետք է մաքսիմալ իրական անի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հուզվեցի, երբ ֆիլմը վերջացավ ու բոլորը ծափահարեցին Կաննի դահլիճում

«Ֆիլմը սկզբից մինչև վերջ առաջին անգամ տեսա Կաննում: Այնտեղ ինձ համար կախարդական ինչ-որ բան կար: Երբ ֆիլմը ցուցադրեցին, այդ դահլիճում շատ ուրիշ ու հետաքրքիր էներգետիկա էր, բոլորը կինոմաններ էին, կինոյի գիտակներ:

Երբ ֆիլմը վերջացավ, բոլորը ծափահարեցին, ես նույնիսկ հուզվեցի: Դրանից հետո մարդիկ անընդհատ փողոցներում մոտենում էին մեզ, ինձ ու Վաչեին հաճոյախոսություններ էին անում ու  զգում էի, որ անկեղծ էր այդ ամենը»,- պատմեց դերասանն ու հավելեց, որ մինչև օրս այդ գործընթացը չի դադարել, դեռ փողոցում մոտենում ու շնորհավորում են:

«Երբ ֆիլմը նկարում էինք, ես ընթացքում մտածում էի, որ օր կգա ու կհարցնեն, ու ինքս ինձ այդ հարցը տվեցի՝ զգո՞ւմ ես, որ ինչ- որ յուրահատուկ բան եք անում, ու ինքս ինձ պատասխանեցի՝ այո:

Շոնը շատ բարձր որակի աշխատանք էր պահանջում և՛ մեզնից, և՛ ինքը՝ իրենից: Նկարչի նման էր աշխատում, առավոտյան գալիս էր, ուզում էր ինչ-որ բան փոխել, բոլորին ասում էր սպասեք ու նկարի վրա փոխում էր այնքան մինչև ստանար իր ուզածը»,- ասաց Կարեն Կարագուլյանն ու հավելեց.

«Խնդրում եմ տարածել, որ մարդիկ ֆիլմը ռուսական դուբլյաժով չնայեն: Իմ ու Մայքի ձայները գուգլ թարգմանությամբ են արել ու փչացրել են ամեն ինչ, խոսքերը փոխել են: Թող մարդիկ հնարավորինս նայեն օրիգինալը կամ գոնե սուբտիտրերով»:

Շատ կուզեմ Շոնին տեսնել Օսկարի բեմում՝ ոսկե, ճաղատ արձանիկը բռնած

«Ես շատ էի ուզում, որ Շոնին նոմինացնեն Օսկարում, որովհետև ինքը արժանի է և ճիշտ ժամանակն է, շատ կուզեմ իրեն տեսնել ոսկե ճաղատ արձանիկը բռնած:

Շատ հրապուրված ենք, որ նոմինացված ենք: Բարդ է կանխատեսել»,- ասում է Կարագուլյանն ու հավելում, որ այն, որ ֆիլմը 6 անվանակարգում նոմինացված է, արդեն մեծ հաղթանակ է:

«Շատ կուզեմ Մայքին ևս տեսնել բեմում, ինքը արժանի է: Իմ ցանկությունն, իհարկե լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելն է, բայց, եթե դա էլ չլինի, գոնե Շոնը որևէ անվանակարգում մրցանակ ստանա»,- նշեց նա:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան

««Անորա»-ն փոխեց իմ կյանքում այն, որ հիմա այս ոլորտում կարողանում եմ մերժել, առաջ դժվարանում էի: Փողոցում են սկսել ավելի շատ ճանաչել, երբեմն լավ է, երբեմն՝ ոչ»,- անկեղծացավ Կարեն Կարագուլյանը:

Նա նշեց, որ ֆիլմի ամենամեծ բոնուսներից մեկն իր համար այն է, որ Վաչեի հետ շատ են մտերմացել:

«Ինքը հիմա իմ ամենամոտ մարդկանցից է, ամեն առավոտ խոսում ենք, նոր անցնում մեր գործերին: Երբ մենք ծանոթացանք մեր մեջ եղբայրական էնեգետիկ կապ ստեղծվեց, որը կադրում էլ է երևում: Վաչեի հետ խաղալը հաճույք է:

Շատ կուզեի ամռանը գալ Հայաստան, դեռ հստակ չէ, բայց նպատակ ունեմ: Շատ ուրախ եմ, որ Երևանում ցուցադվում է կինոթատրոններում, և շատ նորմալ է, որ մի մասը ֆիլմը կսիրի, մի մասը՝ ոչ: Դա շատ առողջ գործընթաց է»,- ամփոփեց Կարեն Կարագուլյանը: