Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը

Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի ներքաղաքական դաշտում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող զարգացումները մտնում են վճռորոշ փուլ։ Իշխանությունների այն հայտարարությունների ֆոնին, թե ամեն ինչ արվելու է խորհրդարանական ընդդիմությունից անհրաժեշտ վեց ձայնը ստանալու ուղղությամբ՝ լինի դա քաղաքական բանակցությունների, թե տարբեր տեսակի ճնշումների միջոցով, ընդդիմադիր դաշտից հնչում են կտրուկ և աներկբա պատասխաններ։

Այս համատեքստում, ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ, իշխանությունը գնաց անգամ «իրավական» ռեպրեսիաների ճանապարհով Սամվել Կարապետյանի նկատմամբ, երբ տնային կալանքի մեջ գտնվող գործչին ձերբակալելու և մեկ ամսով կալանավորելու որոշում կայացվեց, ինչին նախորդել էին նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի քննիչների կողմից իրականացված խուզարկությունները նրա և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական հետապնդում, իսկ ընդդիմադիր դաշտում այս քայլը ուղղակիորեն կապում են սահմանադրական փոփոխությունների՝ արտաքին պարտադրանքով պայմանավորված գործընթացի դեմ պայքարելու նրա պատրաստակամության հետ։ Սակայն կալանավորումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում լրագրողների հետ զրույցում փաստացի վերջակետ է դրել այս հարցին՝ հայտարարելով, որ իրենց քաղաքական ուժը թույլ չի տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ ինքը կմնա կալանքի տակ։ Այսպիսով, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը հստակ արձանագրում է, որ իշխանության պահանջած ձայները չեն տրվելու, և որևէ գործարք բացառված է։

 Նույնքան կոշտ և անզիջում դիրքորոշում ունի նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Չնայած «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես գտնվում է կալանքի տակ, այս փուլում հրապարակային խոսքով հանդես գալու հնարավորություն չի ունեցել, խմբակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հստակ շեշտել են, որ բացառվում է որևէ զիջում իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցում։

 Այսպիսով, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հենց սկզբից փակում են թեման և իշխանությանը չեն թողնում խորհրդարանական մանևրների կամ կուլիսային պայմանավորվածությունների որևէ հնարավորություն։ Ստեղծված իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայների ապահովումը դառնում է անիրատեսական, իշխանության օրակարգում փաստացի մնում է իր իսկ քննարկած մյուս սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում