«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր
Բանակում հոկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Տիգրան Ստեփանյանի եղբայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը, News.5tv.am-ի հետ զրույցում «կեղծ» է անվանել Տիգրանի ինքնասպանության վարկածը: «Ոչ ոք դրան չի հավատում»,- ասել է նա:
Ըստ Ռոբերտ Ստեփանյանի՝ իր ընտանիքը մինչև վերջ հետամուտ է լինելու ճշմարտության բացահայտմանը: «Տիգրանի մահվան մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասել է մահացած զինվորի եղբայրը:
Արձագանքելով Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի սկանդալային հայտարարությանը, թե բանակում «ինքնասպանության որոշ դեպքեր կապված են որոշակի սեկտայի (աղանդի) հարելու հետ», Ռոբերտ Ստեփանյանը վստահեցրել է, որ իր եղբայրը որևէ աղանդի չի հարել:
Քննչական կոմիտեի ղեկավարի այն պնդման առնչությամբ, թե վերջերս մահացած զինծառայողի մարմնի վրա «եղել են դաջվածքներ, որոնք, մասնագետների և հոգեբանների գնահատմամբ, բնորոշ են ինքնասպանության հակված անձանց», Ռոբերտ Ստեփանյանը, համոզմունք է հայտնել, որ խոսքը չի կարող լինել իր եղբոր մասին:
«Կա՛մ ինքն ա մի բան շփոթում, կա՛մ Դուք: Շատ բան ա ասել: 200 տոկոս սուտ ա: Մի բան, որ ասում են, պիտի կարողանան դրա պատասխանն էլ տան, կան հիմքեր, ապացույցներ»,- ասել է սևանցի զինծառայողի եղբայրը News.5tv.am-ի հետ զրույցում:
Քննչական կոմիտեն անցած շաբաթ հայտնել է, որ Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, երկուսն էլ կալանավորվել են:
Տիգրանը 17-րդ զինծառայողն է, որ այս տարի մահացել է ծառայության հետ կապված հանգամանքներում: Իրավապաշտպանները, որոնք չեն առանձացնում ծառայության հետ կապված և չկապված մահերը, խոսում են ավելի քան երեք տասնյակ բանակային ողբերգությունների մասին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութ
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթն...
Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյա...
Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ին
Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. ...
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»
Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա Սողոմոնյան