Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով
Զինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան
Հասարակություն

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

Team Group-ը կրկին Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Այս տարի Digitec-ն անցկացվում է «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրով։ Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունը կհամախմբի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ներդրողներին և բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հնարավորություններ, գործընկերություններ և զարգացման ուղիներ։ 

Այսօր Team Group-ը զարգացնում է փոխկապակցված բիզնես էկոհամակարգ, որն ընդգրկում է հեռահաղորդակցության, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, լոգիստիկայի և շատ այլ ոլորտներ: Digitec-ի ընթացքում Team Group-ը կներկայացնի իր կազմում գործող մի շարք ընկերությունների տեխնոլոգիական ներուժն ու տարբեր ոլորտներում մշակված նորարար լուծումները։ 

«Team Group-ը մշտապես ձգտում է նպաստելու Հայաստանի առաջընթացին երկրի համար կենսական բոլոր ոլորտներում՝ հատկապես այնտեղ, որտեղ տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն։ Մենք նպատակ ունենք մեկ էկոհամակարգում միավորելու տարբեր ոլորտների ընկերությունների, որպեսզի մեկի փորձն արագացնի մյուսի զարգացումը։ Մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում խթանում ենք տեխնոլոգիական նորարարությունը՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, իսկ մեր մշակած սարքավորումներով ու ծրագրային լուծումներով նպաստում ենք ամբողջ խմբի և իրենց գործունեության ոլորտների տեխնոլոգիական առաջընթացին։ Նույն համոզմամբ ամեն տարի աջակցում ենք Digitec-ին, որը խթանում է երկխոսությունն ու նոր համագործակցությունները Հայաստանի տեխնոլոգիական համայնքում»,-ասում է Team Group-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։ 

«Տեխնոլոգիական ապագան միայնակ չի կառուցվում. այն պահանջում է վստահություն և երկար տարիների համագործակցություն։ Team Group-ը միշտ եղել է Digitec-ի կողքին, և ուրախ եմ, որ այսօր, երբ մենք Հայաստանում ձևավորում ենք նոր տնտեսության ու AI հանգույցի տեսլականը, մեր ռազմավարական գործընկերը դարձյալ նրանք են։ Team-ի բազմաոլորտ փորձառությունն ու բիզնեսի վերափոխման պատմությունը հիանալիորեն համահունչ են այն մասշտաբին, որն այսօր բերում է Digitec-ը»,-նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։ 

Digitec-ի շրջանակում Team Group-ի տաղավարում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու խմբի տարբեր ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններին, նորարարական լուծումներին և զարգացման հեռանկարներին։ 

Team Telecom Armenia-ն բաժանորդներին կներկայացնի մի շարք նոր առաջարկներ, այդ թվում՝ Cosmo Ultra փաթեթը, ավտոպարկի GPS կառավարման Team Fleet հարթակը, բացառիկ ֆիլմացանկով հագեցած Team TV MAX-ն ու այլ նորություններ: 

Team Pay-ի այցելուները կծանոթանան մի շարք վճարումների, մասնավորապես՝ գույքահարկի և աղբահանության վճարումների վերաբերյալ ակցիային: 

Team Solutions-ը ցուցահանդեսին կներկայանա հաճախորդների հետ հաղորդակցության Between բազմաալիք հարթակով, որը մեկ միջավայրում համախմբում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, չաթերը, մեսենջերներն ու սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունները: 

Buy.am-ի այցելուները կտեղեկանան՝ ինչպես առցանց գնումները դարձնել առավել պարզ և արագ՝ օգտվելով խմբային պատվերի, մի քանի կետից միաժամանակ պատվիրելու, ինչպես նաև քեշբեքի հնարավորությամբ պատվերներն անձամբ վերցնելու առաջարկներից: 

Team Energy-ն կներկայացնի սնուցող էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման ոլորտի առաջարկները, էլեկտրամոբիլների համար ժամանակակից լիցքավորման ենթակառուցվածքի առավելություններն ու բիզնես և ինստիտուցիոնալ հաճախորդների համար հուսալի էներգետիկ լուծումները։ 

Team Systems-ի տաղավարի այցելուները կծանոթանան ընկերության՝ էլեկտրատեխնիկական, ցածրահոս և ՏՏ համակարգերի նախագծման, մատակարարման ու ինտեգրման առաջարկներին: 

Team Logistics-ի կներկայացնի Գերմանիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ ամենշաբաթյա կանոնավոր բեռնափոխադրման հնարավորություններն ու լոքերների ցանցի առաջարկը: 

Digitec-ին մասնակցությունը ոչ միայն խմբի ընկերությունների ձեռքբերումներն ու լուծումները ցուցադրելու, այլև նոր համագործակցություններ մեկնարկելու, տեխնոլոգիական համայնքի հետ երկխոսությունն ընդլայնելու և ապագայի զարգացման ուղղությունները նախանշելու հնարավորություն է։