Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»
Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երբ երկրի վարչապետը Անթալիայի հյուրանոցից մի հատիկ բանան է դնում գրպանը, Իռլանդիայի տարանցումով՝ Դուբլինի վրայով ներկրում Երևան, ցուցադրում տեսախցիկների առջև ու խոստանում այն հասցնել մինչև հարավ-արևել յան Ասիա՝ Կամբոջա, առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք պարզապես սովորական հումորային տեսանյութի կամ անձնական առօրյա դրվագի հետ։ Սակայն եթե մի կողմ դնենք մրգային աշխարհագրությունը և նայենք քաղաքական հաղորդակցության տրամաբանությանը, ապա պարզ կդառնա, որ բանանի այս «համաշխարհային շրջագայությունը» ամենևին էլ պատահականություն չէ, այլ հստակ հաշվարկված քաղաքական տեխնոլոգիա։

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, որտեղ հասարակական կարծիքը ձևավորվում է ոչ թե ծանրակշիռ վերլուծական հոդվածներով, այլ ՏիկՏոկի ու Ինստագրամի մի քանի վայրկյանանոց տեսանյութերով, իշխանությունները վաղուց հասկացել են ուշադրության գրավման ամենակարճ ճանապարհը։ Սոցիալական ցանցերի ալգորիթմներն անողոք են. գիտական խորը հայտնագործությունները, տնտեսական զարգացման բարդ ռազմավարությունները կամ աշխարհաքաղաքական նուրբ բանակցությունները հազարավոր դիտումներ հազիվ են հավաքում, մինչդեռ ինչ-որ մեկի ընկնելը, անհեթեթ ծամածռությունները, «գազ բաց թողնելու» մակարդակի էժանագին հումորները կամ կենցաղային պարզունակ տեսարանները վայրկենապես դառնում են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բուռն քննարկումներ։

Հենց այս համընդհանուր պրիմիտիվացման ալիքի վրա էլ կառուցվում է նմանատիպ հաղորդակցությունը։ Աշխարհաքաղաքական բարդ իրողությունները, արտաքին քաղաքական մարտահրավերներն ու տնտեսական հեռանկարները պահանջում են թե՛ լուրջ մասնագիտական կարողություններ՝ դրանք կյանքի կոչելու համար, և թե՛ պատրաստված լսարան՝ դրանք ընկալելու և գնահատելու համար։ Բայց երբ պետական կառավարման համակարգում խորքային ծրագրերի պակաս կա, իսկ լայն հասարակության զգալի մասն էլ հոգնած է բարդ վերլուծություններից և պատրաստ չէ ընկալել մեծ քաղաքական խաղերը, ասպարեզ են գալիս կենցաղային մանրուքները։ Շատ ավելի հեշտ է ժողովրդի միտքը զբաղեցնել եփած կարտոֆիլ կամ եգիպտացորեն ուտելով, գրպանում պահած բանանին տուրիստական ուղեգիր տալով, քան բացատրել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը կամ տնտեսական ցուցանիշների իրական պատկերը։

Այսպիսով, քաղաքական օրակարգը վերածվում է անվերջանալի ռեալիթի-շոուի։ Քանի դեռ հանրությունը բաժանվել է երկու ճամբարի՝ բուռն քննարկելով, թե ինչու է բանանը Անթալիայից հասել Դուբլին, արդյոք այն չի փչանա մինչև Կամբոջա հասնելը, և ինչ խորհրդանշական իմաստ ունի եգիպտացորեն կրծելը, իրական և կենսական հարցերը մղվում են հետին պլան։ Իշխանությունը հիանալի հաշվարկել է. պետք չէ մարդկանց ծանրաբեռնել պետականաշինության բարդ հավասարումներով, երբ կարելի է ընդամենը մեկ հատիկ բանանով ապահովել օրվա գլխավոր լրահոսն ու լիովին վերահսկել հանրային էմոցիաները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում