Մելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների առնչությամբ․
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալլոյին։
Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։
Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը՝ այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։
Նշենք, որ դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։
«Լավ ճանաչում եմ պարոն Դիալլոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար»,- այս առնչությամբ ասել է ՀՖՖ նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութ
ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
...
Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ
Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամեն...
Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սա...
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյա...
«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ Ասրյան
Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դ...
Պետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն Մանվելյան