Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվել
Բելգիայում օդային հաղորդակցությունը նոյեմբերի 23-ին կանգ է առել։ Դաշնային կառավարության խնայողության միջոցառումների դեմ համազգային գործադուլի հետևանքով չեղարկվել են հարյուրավոր չվերթեր, ինչն ազդել է տասնյակ հազարավոր ուղևորների վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բրյուսելի օդանավակայանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 07:00-21:00-ն ոչ մի չվերթ չի կարող իրականացվել, քանի որ ավիակարգավարները միացել են գործադուլին։
«Ընդհանուր առմամբ, այսօր հնարավոր չէ իրականացնել 404 չվերթ, ինչը կազդի ավելի քան 50 000 ուղևորի վրա», – հայտարարել է Բրյուսելի օդանավակայանի խոսնակ Ջեֆրի Ֆրանսենսը։
Լուրջ խափանումներ են արձանագրվել նաև հասարակական տրանսպորտի աշխատանքում։
Բելգիայի խոշորագույն արհմիությունների կազմակերպած գործադուլը հերթական ակցիան է վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության նախաձեռնած բարեփոխումների դեմ, որոնք առնչվում են կենսաթոշակային համակարգին, աշխատավարձերին և աշխատանքային պայմաններին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև
Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»