Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Տեսանյութեր

Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութ

Մամուլի Հաղորդագրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՀԻՐԵԻ 47-րդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Ավարտվեց Արաբական աշխարհի ամենահեղինակավոր՝ Ա դասի հավատարմագրում ունեցող, Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնը, որի կինոարդյունաբերական հարթակում այս տարի առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Կահիրեի կինոփառատոնի շրջանակում հանձնեց իր առաջին` GOLDEN ROSE — «ՈՍԿԵ ՎԱՐԴ» միջազգային կինոմրցանակը, որը հիմնադրվել է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի (ՖԱՀՖ) և գլխավոր գործընկեր՝ Գագիկ Ծառուկյանի կողմից։

Մրցանակի նպատակն է խրախուսել կանանց ստեղծագործական գործունեությունը կինոարվեստում, աջակցել կին ռեժիսորների հեղինակային լիամետրաժ խաղարկային և խաղարկային-փաստագրական ֆիլմերի նախագծերին, ինչպես նաև նպաստել միջազգային կինոհամագործակցության զարգացմանը։

ՖԱՀՖ-ի և Cairo Film Connection ծրագրի ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում որոշվեց առանձնացնել ոչ թե մեկ, այլ երկու կինոնախագիծ։

Ֆեդերացիայի կողմից ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ արժանացավ A SPECIAL NIGHT (Հատուկ գիշեր) կինոնախագիծը՝ ռեժիսոր Ժինո Հադի Հասանի։ Նախագիծն արժանացավ հատուկ հիշատակման՝ առանց արձանիկի և դրամական պարգևի։

Իսկ GOLDEN ROSE — «ՈՍԿԵ ՎԱՐԴ 2026» միջազգային կինոմրցանակին և դրամական պարգևին արժանացավ Եգիպտոսը ներկայացնող Come Out, Ateyyat («Դո՛ւրս արի, Ատիյաթ») լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ խաղարկային վավերագրության տարրերով։ Ռեժիսոր՝ Մանալ Խալեդ, պրոդյուսեր՝ Ֆաթմա Աբեդ, համապրոդյուսեր՝ Ռաշա Ազաբ։

Ֆիլմի կենտրոնական կերպարը եգիպտական վավերագրական կինոյի ռահվիրա Ատիյաթ էլ Աբնուդին է՝ կին ռեժիսոր, գրող և պրոդյուսեր, որի ֆիլմերն արժանացել են ավելի քան 30 միջազգային մրցանակների։ Ատիյաթի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է եգիպտական հասարակության խոցելի խմբերի՝ գյուղացիների, կանանց և աշխատավորների կյանքը ներկայացնող վավերագրական ֆիլմեր։ Նրա կինեմատոգրաֆիական լեզուն հիմնված էր բանաստեղծական ռեալիզմի և առօրյա կյանքի մանրամասների ուշադիր դիտարկման վրա։ Նախագիծը կառուցված է Ատիյաթի նախկին ֆիլմերի հերոսներին գտնելու և նրանց այսօրվա կյանքը բացահայտելու շուրջ։ Նրանց հիշողությունների միջոցով աստիճանաբար վերակառուցվում է նաև հենց Ատիյաթի կենսագրությունը։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Կահիրեի կինոարդյունաբերական հարթակում ներկայացնում էին Ֆեդերացիայի միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը, ԱՄՆ-ում Ֆեդերացիայի դեսպան, դերասանուհի և պրոդյուսեր Նորա Արմանին, Միջին Արևելքում Ֆեդերացիայի դեսպան, պրոդյուսեր և դերասան Արմեն Գրեյգը և Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը։

Պատվիրակությունը Կահիրե էր մեկնել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա (ՖԱՀՖ) ՀԿ