Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր
Ակբա բանկը 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:
Տեղաբաշխվելու է 120,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
Պարտատոմսերի շրջանառությունն անժամկետ է՝ 5-րդ տարին լրանալուց հետո բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ:
- Առաջին 5 տարիների համար սահմանվել է 12.50% ֆիքսված տարեկան եկամտաբերություն,
- հաջորդող տարիների համար սահմանվել է լողացող տոկոսադրույք, ըստ որի, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, Ակբա բանկը հիմք կընդունի ՀՀ ԿԲ կողմից սահմանված պետական պարտատոմսերի 6-ամսյա եկամտաբերության տոկոսը և դրան կավելացնի ևս 5.50%։ Ավելացումից հետո եկամտաբերությունը չի կարող գերազանցել 13.5%-ը, ինչպես նաև չի կարող պակաս լինել 11%-ից։
Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...
Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարություններ...