Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին

Սփյուռքահայության գործոնն անտեսելն անթույլատրելի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ազգի յուրահատկություններից մեկն այն է, որ ավելի շատ հայ Սփյուռքում է ապրում, քան բուն Հայաստանում։ Իսկ Սփյուռքի առաջացումը կապվում է Հայոց ցեղասպանության հետ, երբ հազարավոր հայեր ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում։ Բայց, միևնույն ժամանակ, Սփյուռքի առկայությունը նաև մեր առավելություններից է, ու կարծես թե հայ ժողովուրդը ինչ-որ տեսանկյունից գլոբալ ժողովուրդ է։

Բնական է, որ ինչ կատարվում է Հայաստանում, նաև իր արտացոլումն է գտնում Սփյուռքում կամ էլ հակառակը։ Մյուս կողմից էլ՝ ոչ պակաս բնական է, որ առանձին հարցերում կարող է Սփյուռքի ու Հայաստանի մոտեցումների տարբերություններ նկատվեն։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ, երբ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր, Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը հիմնականում առաջ է մղվել հենց Սփյուռքի ջանքերի արդյունքում։ Ու միայն անկախանալուց հետո Հայաստանը միացավ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին։ Իսկ 2009 թվականին, երբ առանց նախապայմանների հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել էր, Սփյուռքում զգալի դիմադրություն էր ձևավորվել՝ դրանով պայմանավորված։ Ցեղասպանության թեման, ընդհանրապես, միշտ էլ Սփյուռքին հուզող ամենակարևոր հարցերից է եղել։ Եվ նույնիսկ այն պարագայում, երբ սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների միջև տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել, Հայոց ցեղասպանության թեմայի ու ճանաչման հետ կապված հարցերում նրանք տարաձայնությունները մի կողմ են դրել ու միավորել են իրենց ջանքերը։

Սակայն վերջին տարիներին Սփյուռքի զգայնությունը բթացնելու գործընթաց է սկսվել։ Եթե նախկինում միջազգային ասպարեզում հայության գրանցած հաջողությունները պատճառ էին դառնում, որ սփյուռքահայերը վերադառնան իրենց ակունքներին, ապա Արցախյան պատերազմի արդյունքում գրանցված խայտառակ պարտության և միակողմանի զիջումներից հետո Սփյուռքում շատ հայեր ուղղակի հեռանում են իրենց արմատներից ու հիասթափվում Հայաստանից։ Ու սա՝ այն պարագայում, երբ նրանցից շատերն էին 2018 թվականին անվերապահ աջակցություն հայտնում իշխանափոխությանը և Փաշինյանի՝ իշխանությունը ստանձնելուն։ Այդ ժամանակ արտերկրի տարբեր քաղաքներում նույնիսկ բողոքի ցույցեր ու ակցիաներ էին կազմակերպում՝ ի պաշտպանություն Փաշինյանի «հեղափոխության»։ Տպավորություն էր, որ սփյուռահայերից շատերն իսկապես մտահոգված են Հայաստանի ապագայով ու անընդհատ կոչեր էին հնչեցնում, թե նախկինները չեն թողնում իշխանություններին աշխատել, բայց երբ Հայաստանն այսօր այդ նույն իշխանությունները շատ ծանր վիճակի են հասցրել, երբ նույնիսկ մեր պետականությանն են հակառակորդները սկսել սպառնալ ու սուվերեն միջանցք պահանջել, նրանցից շատերը, ցավոք, խոր քնի մեջ են։

Ավելին, սփյուռքահայ բազմաթիվ կանայք, որոնք, չպատկերացնելով Հայաստանում առկա իրավիճակն ու զարգացումների ուղղությունները, իրենց տներում կուշտ ու հանգիստ նստած՝ սոցցանցերում հայհոյում էին Փաշինյանի ընդդիմադիրներին, այսօր իրենց սոցցանցային առօրյայում չեն էլ ցանկանում նշել, թե ուր հասցրեցին երկիրն իրենց սիրելի իշխանությունները։

Մինչ Սփյուռքի մի զգալի հատված թմրած ու անզգայացած վիճակում է, ՀՀ իշխանությունները Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում, Ադրբեջանի հակահայկական նարատիվները բերում են մեր քննարկումների դաշտ, ցանկանում են մոռացության մատնել մեր պատմական հիշողությունը և կորսված հայրենիքի գաղափարը։ Ու Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի ու հայրենիքի մասին բարձրագոչ հայտարարություններ անող, կենացներ խմող սփյուռքահայ մեր շատ հայրենակիցների դժգոհության ձայնը չի գալիս այնպես, ինչպես պետք է։ Կարծես թե նրանց համար ամեն ինչ նորմալ է, դրա համար էլ հանգիստ ընդունում են իշխանության ներկայացուցիչներին, հարցեր տալիս, քննարկումներ ունենում այն պարագայում, որ այսքանից հետո իշխանավորներն ուղղակի պիտի փախչեին սփյուռքահայ տեսնելիս ու ամոթից գետինը մտնեին։ Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, Սփյուռքում քիչ չեն իրապես հայրենասեր, իրապես Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ, սակայն, ցավոք, նշյալներն էլ քիչ չեն: Եվ այս իրողությունը լուրջ հարցեր է առաջ բերում, որոնց շուրջ պետք է մտածել։ Միգուցե սփյուռքահայության ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու հարց կա։ Այս տեսանկյունից ահռելի գործ ունի նաև ընդդիմությունը, որը շատ դեպքերում մեծ ուշադրություն չի դարձնում Սփյուռքի գործոնին...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում