Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք Չալաբյան

Առևտրային պատերազմների շրջափուլի մեկնարկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ ամերիկյան շուկան հեղեղված է այլ երկրների արտադրանքով, բնական է, որ երկրի ներսում որոշակի դժգոհություններ են կուտակվում, թե ինչու հենց իրենք այս կամ այն արտադրանքը չեն թողարկում։ Ձևավորվում է այն մտայնությունը, թե որոշ այլ երկրներ ուղղակի օգտվում են ԱՄՆ-ի շուկայի ընձեռած հնարավորություններից, իսկ ԱՄՆ-ն այդ ընթացքում արտադրական առումով դառնում է ոչ մրցունակ։

Այս դժգոհությունները իր վարչակազմի օգտին կապիտալիզացնելու վրա է աշխատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն այս գործընթացը նոր չէ, այն սկսվել էր Թրամփի կառավարման առաջին շրջանում, իսկ նրա քաղաքականությունը շարունակել էր Բայդենի վարչակազմը՝ չնայած որոշակի մեղմ շեշտադրումներին։ Հենց Բայդենի օրոք էր, որ առաջադեմ չիպերի արտահանման արգելք սահմանվեց դեպի Չինաստան, էականորեն բարձրացվեցին չինական էլեկտրոմոբիլների մաքսատուրքերը։ Ու չինական շատ ընկերություններ, մտահոգություններ ունենալով, որ Չինաստանի նկատմամբ ամերիկյան սահմանափակումների քաղաքականության շարունակությունը կարող է էական վնաս հասցնել իրենց գործունեությանը, իրենց արտադրության կազմակերպման որոշ հատվածներ տեղափոխեցին Մեքսիկա, որպեսզի հենց այնտեղից էլ ապրանքները շատ արագ հասցնեն ԱՄՆ։

Բայց իր կառավարման երկրորդ փուլում Թրամփը շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել առևտրի հարցում, ու իր հիմնական շեշտադրումն ամերիկյան ընկերությունների շահերի պաշտպանությունն է, ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծումը և արտադրության կազմակերպումը։ Մյուս կողմից էլ՝ մաքսատուրքերի բարձրացման հարցը ԱՄՆ նոր նախագահը կապում է անլեգալ միգրանտների և հիմնականում Մեքսիկայի տարածքից բերվող ափիոնային սինթետիկ անալգետիկ ֆենտանիլի տարածման հետ, որը ամեն տարի հազարավոր մահերի պատճառ է դառնում։ Ու ամերիկյան պաշտոնյաները մեղադրում են Մեքսիկային ու Կանադային՝ անլեգալ միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ թողնելու համար։ Իսկ Չինաստանի ուղղությամբ մեղադրանքներ են ուղղում սինթետիկ թմրանյութերի համար նյութեր տրամադրելու, իսկ Մեքսիկան տարբեր թմրակարտելների միջոցով նպաստում է, որ դրանք ԱՄՆ հասցվեն ու վնաս հասցնեն հազարավոր ամերիկացիների առողջությանը։

Իր երդմնակալությունից ընդամենը օրեր անց Թրամփը կատարեց իր առաջին քայլերը՝ բարձրացնելով մաքսատուրքերը Կանադայի, Մեքսիկայի ու Չինաստանի նկատմամբ՝ այն անմիջականորեն կապելով անօրինական միգրացիայի և ֆենտանիլ սինթետիկ թմրանյութի մաքսանենգության դեմ պայքարի հետ։ Մեքսիկան, Կանադան ու Չինաստանն էլ իրենց հերթին խոստացան պատասխան քայլեր ձեռնարկել ընդդեմ ԱՄՆ-ի կողմից կատարվող քայլերի։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարեց, որ իր երկիրը պատասխան մաքսատուրքեր կսահմանի, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշեց «հեռուն գնացող» պատասխան քայլերի մասին: Չինաստանի առևտրի նախարարությունն էլ հայտարարեց, որ Պեկինը Միացյալ Նահանգների դեմ հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն և «համապատասխան հակաքայլեր կձեռնարկի» առանց դրանք մանրամասնելու:

Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի տնտեսությունները բազմաթիվ շղթաներով փոխկապակցված են, իսկ նոր մաքսատուրքերի սահմանումն էականորեն կվնասի առևտրային հարաբերություններին։ Բնական է, որ բարձր մաքսատուրքեր ունեցող ներմուծված ապրանքների գները բարձրանալու են, իսկ դրանց համար վճարելու են հենց ԱՄՆ քաղաքացիները։ Տնտեսագետները նույնիսկ պնդում են, որ նոր սակագները և դրան հաջորդող արձագանքները կարող են բարձրացնել ապրանքների գները ու գնաճ հրահրել, ինչն էլ ոչ միայն կարող է խոչընդոտել տնտեսական աճը, այլև բարդացնել մարդկանց սոցիալական վիճակը։

Մյուս կողմից էլ՝ առևտրային պատերազմների խորացումը խոստանում է էական խաթարումներ առաջ բերել համաշխարհային տնտեսության հոսքերում։ Բայց այս իրավիճակից կարող են օգտվել այն երկրները, որոնց արտադրանքի նկատմամբ համեմատաբար ցածր մաքսատուրքեր են սահմանված։ Օրինակ՝ արտադրության կազմակերպումը Չինաստանից ու Մեքսիկայից կարող է տեղափոխվել այլ երկրներ, որտեղից մրցակցայնության առումով ավելի դյուրին կլինի ապրանքները հասցնել ԱՄՆ։

Նկատի ունենանք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը, չնայած առկա մեծ հնարավորություններին, բավական փոքր քանակություն է կազմում։ Միգուցե հայկական կողմը կարողանա օգտվել նոր իրավիճակից՝ ամերիկյան կողմի հետ իր տնտեսական գործակցությունն ավելի խորացնելու համար։ Ուղղակի դրա համար ակտիվ աշխատանք է անհրաժեշտ, ու պետք է նաև գործի դնել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների ունեցած հնարավորությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում