Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան
Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
Ժամանց

«Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ Ադամյան

Երգչուհի Անահիտ Ադամյանն ամենավերջում է իմացել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին իր մասնակցության մասին: Այս մասին երգչուհին պատմեց Tert.am Life-ի հետ զրույցում:

«Իրականում ես շատ ուշ եմ իմացել այս ամենի մասին: Ընտանքիս անդամները տարբեր նամակներ էին ստանում, զանգահարում, հարցնում էին՝ Անահիտը մասնակցու՞մ է «Եվրատեսիլ»-ին: Չգիտեմ որտեղից էին եզրակացրել, բայց այդ խոսակցությունները մոտիվացրեցին ու որոշեցի մասնակցել»,- պատմեց Անահիտն ու խոստովանեց, որ իր ամենամեծ  երազանքն է եղել «Եվրատեսիլ»-ին մասնակցելը:

Երգը գրել է Նիկ Եգիբյանը, իսկ խոսքերի հեղիակը եղբայրս է: Ես վայելել եմ երգ գրելու ողջ գործընթացը: Շատ հետաքրքիր համագործակցություն էր Նիկի հետ, միայն հաճույք եմ ստացել:

«Tiny Little Boo» երգի մասին կարծիքները հակասական են: Անահիտի խոսքով՝ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, իսկ ինքը վատ մեկնաբանություններից չի հուսահատվում:

«Ձայնս բավականին բարակ ու նուրբ է, ու պահի տակ թվում է, թե երեխա է երգում: Նորմալ է, սպասելի էր, որ նման մեկնաբանություններ են լինելու: Նաև կան մարդիկ, ովքեր երգը շատ են հավանել»,- նշեց Անահիտ Ադամյանն, ու անկեղծացավ, որ մրցույթից միակ սպասելիքը հաճույք ստանալն է:

«Ուզում եմ վայելել իմ ելույթը, և ինքս գոհ լինեմ իմ ելույթից: Մնացածը թող Աստված որոշի»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Անահիտ Ադամյանը «Tiny Little Boo» երգով ելույթ կունենա 3-րդ համարի ներքո:

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող համերգի ժամանակ պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում: