Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Ջուրը չտեսած՝ բոբիկացողներն ու նրանց վազվզոցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային ընդգրկմամբ տեկտոնիկ փոփոխություններ են սկսվել: Դա նախանշվել էր արդեն իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Բայց կարելի է ասել, որ «գետնի վրա» դրա առաջին շոշափելի դրսևորումն արձանագրվեց Էր Ռիադում՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններով: Դա Ռուսաստանի ու ԱՄՆ միջև մի տևական շրջան խաթարված հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված առաջին գործնական քայլն է: Ու, դատելով արդեն իսկ արված հայտարարություններից, կողմերի միջև առկա է որոշակի փոխըմբռնում՝ երկուստեք կարևոր խնդիրների հետ կապված:

Էական էր նաև հանդիպման վայրը՝ Սաուդյան Արաբիան: Հարկավ, Էրդողանն անթաքույց ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում: Բայց շահագրգիռ կողմերը ևս հրաշալի հասկանում էին նրա ցանկության շարժառիթները, որոնց հետ իրենց հնարավոր պայմանավորվածությունները շաղկապելու առանձնակի հետաքրքրվածություն չունեին: Այդ կոնտեքստում, բնականաբար, ոչ մեկի աչքից չէր կարող վրիպել Էրդողանի ցուցադրական հանդիպումը «խփված խաղաքարտ» Զելենսկու հետ: Հանդիպում, որ Էր Ռիադի խորապատկերում ավելի շատ Ռուսաստանի, ինչ-որ տեղ նաև՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված դեմարշի տպավորություն թողեց: Շատ հավանական է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ընդունելը, որին Ռուսաստանի ղեկավարությունը լեգիտիմ չի համարում, Էրդողանի համար դեռ արձագանք կունենա:

Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում են մեր «կարկանդակները»:

Ի՞նչ է անում Հայաստանի ղեկավար համարվող Նիկոլ Փաշինյանը՝ իր սատելիտների հետ միասին: Նա, որին արդեն բնորոշում են որպես աշխարհաքաղաքական պանդուխտ, եթե ոչ՝ վտարանդի: Մինչ այս ամենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չափազանց արագ բոբիկացան՝ ջուրը չտեսած: Դա ամենից ցավոտ ու ճակատագրական կերպով արտացոլվեց 2022-ին, երբ իրենք իրենց համոզելով, թե՝ «վա՜յ, Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանը կապիտուլյացիայի շեմին է» (իրենց ու իրենց «գաղափարախոսների» բառամթերքն է), ոչ միայն բացեիբաց Արևմուտքի գիրկը նետվելու շարժումներ արեցին, այլև այդ թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք՝ Մակրոնի միջնորդությամբ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Թե ինչ կարգի հակառուսական հիստերիա Հայաստանում գեներացրեցին Փաշինյանն ու նրա սատելիտները, նույնպես հանրահայտ է: Չվերապատմենք վերջին 2-3 տարվա այդ ծեքծեքումները, որոնք հայությանն ու Հայաստանին շատ ծանր կորուստների առաջ կանգնեցրին:

Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց սատելիտների պարագայում խնդիրն այն է, որ նրանք, միասին վերցրած, նույն «երթուղին» են շարունակում նույնիսկ հիմա, երբ ակնհայտ է, որ դա ոչ մի տեղ չի տանում՝ Հայաստանը Թուրքիայի ոտքերի տակ նետելուց բացի: Այսինքն, նույնիսկ այն բանից հետո, երբ բացեիբաց պարզ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը, բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու մտասևեռումից մղված, «ջուրը չտեսած՝ բոբիկացել» էին, նրանք էլի շարունակում են բոբիկացած վազվզել սուր քարերի ու իրենց «քաղաքականության» բեկորների վրա:

Ավելի պարզ. մի իրավիճակում, երբ Եվրամիությունն իսկ կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, Փաշինյանը «հանկարծ» նախաձեռնում է Եվրամիությանն անդամակցելու փուչիկ գործընթաց, ինչ-որ զավեշտական օրենքի ընդունում: Փաշինյանի հետ մտազուգահեռվող մեկ ուրիշ գործիչ հպարտ-հպարտ տարածում է, թե Բելառուսում իշխանափոխություն անելու համար Արևմուտքի կողմից ժամանակին օգտագործված անձնավորությունը հրավիրվել է Հայաստան: Մնում է, որ մի հատ էլ Զելենսկուն պաշտոնապես հրավիրեն:

Ավելին, վերջին կես ամսվա ընթացքում Փաշինյանը ոչ միայն ԱԺ ամբիոնի մոտ էր անհանգիստ ու նյարդային շարժումներ անում, այլև վազվզում էր աշխարհով մեկ: Բայց բոլորը տեսան, որ Բայդենի վարչակազմի հետ վերջին պահին իբր «ռազմավարական համագործակցության» թուղթ ստորագրած Փաշինյանը բացարձակապես անհետաքրքիր է Թրամփին, եթե չասենք՝ ուղղակիորեն արհամարհված:

Մյունխենում հայտնվելն էլ Փաշինյանին ոչինչ չտվեց, քանի որ որևէ կարևոր հանդիպում չկարողացավ ունենալ (Վենսի ելույթի խորապատկերում ոչ մեկը Փաշինյան մխիթարելու մղում չուներ, մեկը լիներ՝ մյուս ունկնդիրներին մխիթարեր), ավելին՝ Գերմանիայի հայ համայնքն իր բոլոր կառույցներով ուղղակիորեն բոյկոտեց Փաշինյանին:

Մնաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուսին «արտասվելը», բայց ինքն էլ հրաշալի հասկացավ, որ դա այն չէ: Պուտինին զանգելն էլ, դատելով շրջանառվող տեղեկություններից, Փաշինյանի համար այն չի եղել: Բնութագրական է, որ հենց այս օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական քաղաքական շրջանակների հետ:

Լավ, թե ինչ է անում Փաշինյանը, ինչպես է իրեն պատեպատ նետում՝ իր իշխանավարումը էլի մի որոշ ժամանակ երկարաձգելու ու անխուսափելի պատասխանատվությունից խուսափելու համար, դա հարցի մի կողմն է: Վատն այն է, որ նրա այդ չհաշվարկված, նյարդային ու փրփուրակառչական «շարժումները» կարող են էլ ավելի ծանր նստել Հայաստանի վրա: Իսկ որ ավելի վատ է, Փաշինյանը ու ՔՊ-ն Հայաստանը Եվրամիություն չեն խցկի, բայց Ռուսաստանի կողմից որպես թշնամական ընկալվող «բուռն գործունեությամբ» կարող են նոր փորձություններ բերել, որոնցից ամենավատը երկիրը գործնականում թուրքական լծի տակ դնելու ուրվականն է:

Ի դեպ, Էրդողանի, մի քիչ էլ՝ Ալիևի մասին: Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի սկսեցին կորցնել իրականության զգացողությունը, Ռուսաստանի հանդեպ սկսեցին անբարյացկամ ու բացահայտ թշնամական քայլեր անել: Դրա հետ կապված ամենից վատ բանն այն է, որ նման իրավիճակում Հայաստանը չունի մեր պետության ու ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն, որը կկարողանար հնարավորինս օգտվել նման վիճակից: Դրա փոխարեն, Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր թիմով, որը գերազանցապես սպասարկում է ոչ թե պարզապես օտարների, այլ թշնամի Թուքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես... «պետականամետ» գործունեություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում