«Մեղավորության զգացումը միշտ լինելու է». Վահագն Գալստյանը՝ ամուսնալուծության և զավակներից հեռու լինելու մասին
Շուրջ 14 տարվա համատեղ կյանքից հետո դերասան Վահագն Գալստյանն ու նախկին կինը՝ ռեժիսոր, դերասանուհի Շուշան Ղազարյանն ամուսնալուծվել են: Զույգն ունի մեկ որդի և մեկ դուստր, որոնց հետ հոր կապը երբեք չի ընդհատվել:
Այս մասին դերասանը պատմել է «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդաշարից մի հատված:
«Փորձել ենք ամեն ինչ անել, որ երեխաների վրա դա չանդրադառնա, բայց ես չեմ հավատում, որ ինչ-որ չափով իր անդրադարձը չի ունենում:
Աղջիկս այս տարի կլինի 20 տարեկան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող է: Հայկը 3 օրից կդառնա 15 տարեկան:
Նման դեպքում, մեղավոր լինի, թե ոչ, դու քեզ մեղավոր ես զգում: Ոչ մեկին չեմ ցանկանա, որ իր զավակից հեռու լինի: Շփումը կա, ես նրանց հայրն եմ, շատ եմ սիրում նրանց, բայց մեղավորության զգացումը միշտ լինելու է: Փորձում եմ լինել այնպիսին, որ չամաչեն իմ փոխարեն»,- պատմել է Վահագն Գալստյանը:





















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...