Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ
Քաղաքականություն

Մեր պատմության ամենաամոթալի էջը․ Արմեն Մանվելյան

Արմեն Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Պատմությունը ոչինչ չի սովորեցնում, սակայն դաժանորեն պատժում է նրանց, ովքեր մոռանում են այն։ Կլյուչևսկի

Մենք ապրում ենք թերևս մեր պատմության ամենաամոթալի ժամանակաշրջանը։ Ցավոք մեր պատմությունը լի է էջերով, որոնց համար մեղմ ասած չես կարող հպարտանալ։ Մենք շատ անգամներ ենք պարտվել, ճակատամարտեր ու պատերազմներ տանուլ տվել։ Մենք պետականություններ ենք ստեղծել ու շատ հաճախ կորցրել։
 
Մեզ շատ անգամ են կոտորել ու մենք նույնիսկ չենք կարողացել, իսկ շատ դեպքերում չենք ցանկացել դիմադրություն կազմակերպել։

Մենք մեր իսկ ձեռքով սպանել ու մատնել ենք մեր ազգի մեծամեծներին, հանուն րոպեական շահի ու օգուտի, սակայն դիմացը ստացել ենք մահ և ավերածություն։ Մենք դավաճանել ենք մեր իսկ սերունդներին, նրանց մատնելով ցավի, սովի ու աղքատության հանուն ուրիշի շահի ու մեր միջի պնակալեզի կերպարի։

Մենք փորձել ենք ոչ թե պայքարել այլ հարմարվել, ոչ թե մարտնչել այլ հանձնվել, այսպես կոչված, համակեցության եզրեր գտնել մեր երկիրը ասպատակած քոչվոր հարևանների հետ, նրա հետ առևտուր անել, նրա լեզվով խոսել, նրան նմանվել։ Սակայն նույնիսկ այս պայմաններում արժանացել ենք արհամարանքի և որպես հետևանք բռնության ու կոտորածի։

Սակայն դեռ չէր եղել դեպք, երբ մենք այդ ամենը անեինք միաժամանակ և պատմական մի կարճ ժամանակահատվածում, երբ մենք մեր ձեռքով իսկ ավերեինք մեր ծաղկուն տունը ու ներս թողեինք թշնամուն, ավելի դեռ այդ թշնամուն իշխանություն տաինք և մեզ աղա կարգեինք։

Հայախոս և հայալեզու ամբոխը իր գիտակցությունից և կամքից անկախ տրվելով րոպեական գայթակղությանը, առաջնորդվելով խաբեբաների ոհմակով ու սեփական ընչքաղցությամբ, նախընտրեց այրել իր տունը և արդարության վերականգման անվան տակ ներս թողնել թշնամուն։ Ցավոք մեր պատմության մեջ արդեն եղել էին դեպքեր, երբ գլխատել էինք մեր առաջնորդներին ու հանձնվել թշնամուն տրվելով նրա ողորմածությանը, սակայն դա ամեն անգամ ավարտվել էր կոտորածով ու եղեռնով։

Սակայն, այս անգամ թշնամին ավելի նենգ էր քանի որ ծպտված էր հայի անվան տակ և հանդես էր գալիս ազգային դրոշով ու գերբով։ Նույնիսկ հնչեցնում էր հայրենասիրական կոչեր, տալիս մեր հերոսների անուները, խոստանում մեծացնել և հզորացնել Հայաստանը։
Սակայն իրական կյանքում բաժանում էր բնակչությանը սևերի և սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, ներկաների ու նախկինների, այսպիսով պառակտում ու ատելություն մտցնելով մեր իսկ տան մեջ։

Պառակտված, քանդված, քայքայված, ընկճախտի մեջ գտնվող հասարակության դիմադրողականությունը հավասարվել է զրոյի։ Իշխանությունը զավթած անձինք էլ լավ են հասկանում, որ իրենց ղեկավարման երկարակեցությունը և իրենց գոյությունը կախված է հենց այդ իշխանությանը կառչած մնալու հնարավորությունից, իսկ դրա համար պետք է շարունակել պառակտել, քանդել, ավերել ու ատելություն սերմանել հասարակության մեջ՝ շարժվելով բաժանիր, որ տիրես մարդատյաց սկզբունքով։

Մեր իսկ կողմից իշխանության բերված անձինք ավերեցին ու ոչնչացրեցին հայ ազգի վերջին 30 տարիների հպարտությունը՝ Արցախյան հաղթանակը, այն վերածելով պարտության, և որպես հետևանք ամոթի ու խայտառակության նոր էջ գրելով մեր պատմության մեջ։ Այս քայլով պղծելով թե մեր անցած 30 տարիների ընթացքում հանուն Հայրենիքի զոհված զինվորների արյունը և թե դավաճանելով արցախյան վերջին պատերազմում զոհված մեր տղաներին ու նրանց հիշատակը։
Մենք այդպես էլ չկարողացանք դասեր քաղել մեր իսկ պատմությունից՝ խոսում ու հպարտանում էինք մեր հաղթանակներով, սակայն մոռացության տալիս մեր պարտությունները՝ չենք ցանկանում վերլուծել դրա պատճառները, գոնե փորձելով դրանք չկրկնել։

Հայոց պետականությունը հերթական անգամ դավաճանված է նրանց կողմից ովքեր ի պաշտոնե պետք է այն պաշտպանեին։ Հայ ժողովուրդը վերածվել է անաստված ամբոխի, որը միայն անեծքներ է տեղում շուրջ բոլոր, սակայն դուրս չի գալիս իր իսկ Հայրենիքը փրկելու։

Մենք, ինչպես միշտ, մեղադրում ենք բոլորին, բայց ոչ ինքներս մեզ, հույսներս դնում հարավի, հյուսիսի, արևմուտքի և արևելքի վրա, բայց ոչ երբեք ինքներս մեզ վրա։ Մենք վաշխառույի մոլագարությամբ մեր վնասները և օգուտներն ենք հաշվում, սակայն չենք նկատում մեր կողքին զոհված զինվորի ընտանիքի վիշտը։

Մեր զավակներից Հայրենիքի նվիրյալ ռազմիկներ դաստիարակելու փոխարեն նրանց վերածում ենք վաշխառուների, այսօրվա լեզվով ասած մենեջերների, տալիս ենք կեղծ կրթություն, կեղծ դիպլոմներ, վերածում ենք «առնեմծախեմի մասնագետների»։

Արդյունքում ռազմիկի ծանր զրահի փոխարեն շատերը նախընտրում են ստրուկի թեթև շղթաները։
Պետության համար ղեկավար ընտրելու փոխարեն մարգարեներ ենք փնտրում, ով մեզ կասի ականջահաճո խոսքեր, խոտումներ կտա, հեշտ կյանք կխոստանա։ Մեզ կեղծ մարգարեներ են պետք այլ ոչ թե ռազմիկներ, մեզ նեղմիտ տհասներ են պետք այլ ոչ թե իմաստուներ։

Սակայն այն դաժան փորձությունը որի միջով անցավ Հայ ազգը պետք է դաս լինի, մեկընդմիշտ թոթափելու համար ստրկամիտների լուծը, ազատագրվելու, մաքրվերլու Հայաստանից դուրս շպրտելու Հայրենիքի առքուվաճառքով զբաղվողների գարշելի հոտը։ Հայրենիքը կարիք ունի հայրենասեր ու ազգանվեր մարդկանց՝ իրական մտավորականության, հայրենանվեր ռազմիկների, որոնք այս արհավիրքից պատմական դասեր կքաղեն ու կվերակառուցեն մեր բոլորի Հայաստանը՝ ՀՀ-ն և Արցախը։