Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը

Զիջողականության ոլորապտույտը կտրելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակաբար օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանն անընդհատ զիջումների է գնում։ Ու դա անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանում: Երբ Բաքվից հայտարարում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի, Հայաստանի իշխանությունները համաձայնում են, դրանից հետո հնչում է հաջորդ պահանջը, թե Հայաստանի Սահմանադրությունը պիտի փոխվի, ապա՝ միջազգային ատյաններում հայցերից պետք է հրաժարվի, և Հայաստանը կրկին ընդառաջ է գնում այս բոլոր պահանջներին։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ինքն է պահանջներ դնող կողմը և ոչ մի պայմանի, որն իրենց համար պարտավորություններ կամ պատասխանատվություն է նախատեսում, իրենք համաձայն չեն։ Այսինքն, իրադարձությունները տանում են Հայաստանի համար նոր կապիտուլ յացիայի։ Օրինակ՝ երբեք խոսք չի եղել Բաքվի կողմից, թե իրենք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, Հայաստանի համար բացել հաղորդակցության ուղիները, բեռների և մարդկանց տեղափոխման համար անվտանգ պայմաններ ապահովել, կամ տարածաշրջանային ենթակառուցվածքները կարող են անցնել Հայաստանի տարածքով։ Ընդհակառակը, դրա փոխարեն անընդմեջ առաջ է մղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու նշվել է, թե ենթակառուցվածքները, երկաթուղին ու ճանապարհը պետք է անցնեն այդ «արտատարածքային միջանցքով», որը Հայաստանի տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարում է։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է պայմաններ ստեղծել, որ Հայաստանի վրա նորից հարձակում գործի ու նոր տարածքներ օկուպացնելու միջոցով միջանցք բացի։ Այսպիսի սցենարի մասին արդեն տեղեկություններ են հաղորդվում նաև արտերկրյա մամուլում։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան է խրախուսում Ադրբեջանին, որպեսզի համատեղ հերթական ագրեսիան կազմակերպեն ու ձեռնամուխ լինեն իրենց պանթուրքական վաղեմի ծրագրերի իրականացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ կեցվածքին նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների խեղճ կեցվածքը։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանին առաջարկ են ուղարկել, որն ադրբեջանական կողմը մերժելու պատճառ չունի, հետո հոդված է հրապարակում այն մասին, որ եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է։ Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը նման հայտարարություն է անում, բայց Ադրբեջանը ցույց է տալիս, որ դրան համաձայն չէ։ Իրենց պետք է սուվերեն միջանցք, որի միջոցով կկտրեն Իրանի հյուսիսային սահմանը, ինչը լիովին կփոխի տարածաշրջանային դասավորվածությունը ու բոլորովին նոր իրավիճակ կստեղծի։

Բայց Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին դիմագրավելու մասով այդպես էլ չեն կարողանում միջազգային լայն աջակցություն ստանալ։ Օրինակ՝ իշխանական քարոզչամեքենան այն թեզն է առաջ քաշում, թե ԱՄՆ-ում դեմ են միջանցքի բացմանը, ու դրա տրամաբանության ներքո էր նաև Հայաստանի հետ կնքված փաստաթուղթը։ Բայց եթե դեմ են, այդ դեպքում անհրաժեշտ է հասնել նրան, որ կոնկրետ ու հստակ դիրքորոշում հայտնեն։

Նույնը վերաբերում է իրանական կողմին, որի ամբողջական աջակցությունը ձեռք բերելու դեպքում Հայաստանը կարող է կոշտացնել իր դիրքորոշումը։ Պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, թե Իրանը պետք է փոխի իր տարածաշրջանային քաղաքականությունը, ինչից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ։

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանին ևս ձեռնտու չէ, որ Սյունիքում թուրքական միջանցք բացվի։ Դրա համար էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարում են, թե միջանցքի հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են։ Ռուսական կողմին կարելի է գրավել մեր կողմը՝ նշելով, որ ընդամենը ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել ռուսները, ու առաջարկել նաև այն թեման, որ այդ դեպքում ռուսները պետք է ապահովեն նաև Հայաստանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհի անվտանգ երթևեկությունը։

Հասկանալի է, որ ինչքան Հայաստանը առաջ շարժվի Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղի կանոններով, այնքան Ադրբեջանը կանգ չի առնի ու նորանոր պահանջներ առաջ կքաշի: Վերջապես հայկական կողմը պետք է ատամ ցույց տա Ադրբեջանին, իսկ դա կարող է լինել նաև դիվանագիտական ճակատում, երբ Ալիևի ռեժիմը կոնկրետ ճնշումների կենթարկվի։ Ուղղակի դրա համար պետք է ճիշտ աշխատել գործընկերների հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում