Հին արևային մարտկոցների հզորությունը հնարավոր է վերականգնել 100%-ով. ի՞նչ են մտածել գիտնականները
Լինկյոփինգի համալսարանի հետազոտողների թիմը մշակել է արևային մարտկոցի բոլոր մասերը մի քանի անգամ վերամշակելու մեթոդ՝ առանց էկոլոգիապես վտանգավոր լուծիչների օգտագործման, ինչը թույլ է տալիս վերականգնել սկզբնական էներգիան: Այս մասին ասվում է EurekAlert պորտալում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Focus.ua–ն։
Ինչպես նշում են գիտնականները, առաջին սերնդի սիլիցիումային արևային վահանակները շուկայում են ավելի քան 30 տարի և արդեն իրենց կյանքի ցիկլի ավարտին են: Դա անսպասելի խնդիր է ստեղծել՝ կապված դրանց հետագա տնօրինման հետ։
«Ներկայումս չկա սիլիցիումային վահանակների թափոնների վերամշակման արդյունավետ տեխնոլոգիա: Ահա թե ինչու հին արևային մարտկոցները հայտնվում են աղբավայրերում: Առաջանում են թափոնների հսկայական կույտեր, որոնց հետ ոչինչ հնարավոր չէ անել», - պատմել է դոկտոր Սյուն Սյաոն:
Օպտոէլեկտրոնիկայի պրոֆեսոր Ֆեն Գաոն ավելացրել է, որ նոր արևային մարտկոցներ մշակելիս պետք է հաշվի առնել, թե որքանո՞վ են դրանք վերամշակելի։
Ներկայումս պերովսկիտն է համարվում նոր սերնդի արևային մարտկոցների հեռանկարային նյութերից մեկը։ Պերովսկիտային արևային վահանակների վերամշակման գոյություն ունեցող մեթոդները սովորաբար ներառում են դիմեթիլֆորմամիդ կոչվող նյութի օգտագործումը, որը ներկերի նոսրացման ընդհանուր բաղադրիչն է: Այն թունավոր է, էկոլոգիապես վտանգավոր և պոտենցիալ քաղցկեղածին:
Իր հերթին, Լինկյոփինգի համալսարանի գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է մշակել պերովսկիտից արևային մարտկոցների վերամշակման տեխնոլոգիա, որոնցում հիմնական լուծիչը ջուրն է։ Նոր մեթոդով վերամշակված արևային մարտկոցն ունենում է նույն արդյունավետությունը, ինչ օրիգինալը։
«Շուկայում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ցանկանում են շուկա մտցնել պերովսկիտից արևային մարտկոցներ, և մենք ցանկանում ենք խուսափել մեկ այլ տեսակի աղբի կուտակումից: Այս նախագծում մենք մշակել ենք մի մեթոդ, որով մարտկոցի բոլոր մասերը կարող են կրկին օգտագործվել նոր պերովսկիտային արևային մարտկոցում` չվնասելով դրա արդյունավետությունը», - ասել է դոկտոր Նիանշեն Սյուն:
Սյուն Սյաոն ընդգծել է, որ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս վերամշակել ամեն ինչ՝ ծածկույթի ապակիները, էլեկտրոդները, պերովսկիտային շերտերը, ինչպես նաև լիցքափոխադրող շերտը։ Հետազոտողների հաջորդ քայլը արդյունաբերական գործընթացում ավելի լայնածավալ օգտագործման մեթոդի մշակումն է:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան