Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Երբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ Արզումանյան Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան
Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա․ Արցախի ՄԻՊ-երի նամակը՝ ՎենսինԺողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածությանՉինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԻրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցականԷստոնիայում անցկացված հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերըԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին ՀՀ-ի համար Վենսի այցը ռազմավարական շրջադարձ չի նշանակում, սակայն փաստացի խրախուսում է՝ երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանն ուղղված Փաշինյանի քաղաքականությունը․ քաղաքագետԾառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՌազմական ուղղաթիռ է կործանվել․ երկու զոհ կա․ Հարավային ԿորեաՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Հրդեհ Քասախ գյուղումՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին (տեսանյութ)Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու
Տնտեսություն

Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշն աճել է՝ պայմանավորված շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղի գների բարձրացմամբ

Փետրվարին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշն աճել է՝ պայմանավորված շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղի գների բարձրացմամբ, ինչպես հաղորդում է Միավորված ազգերի կազմակերպության՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող մի շարք պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, փետրվարին միջինում 127.1 միավոր է կազմել, որը 1.6 տոկոսով բարձր է նախորդ ամսվա և 8.2 տոկոսով բարձր՝ նախորդ տարվա փետրվարի ցուցանիշներից։

Այս աճը մեծապես պայմանավորված է ՊԳԿ շաքարի գնային ինդեքսով, որը երեք ամիս անընդմեջ նվազումից հետո հունվարի համեմատ 6.6 տոկոսով աճել է՝ փետրվարին հասնելով 118.5 միավորի: Բարձրացմանը նպաստել են 2024-2025 թթ. սեզոնի համար գլոբալ մատակարարումների հնարավոր սահմանափակման շուրջ մտահոգությունները, հատկապես Հնդկաստանում արտադրության հեռանկարների անկման և Բրազիլիայում բերքի վրա անդրադարձող վատ եղանակային պայմանների պատճառներով։

ՊԳԿ-ի կաթնամթերքի գների ինդեքսը փետրվարին կազմել է 148,7 կետ՝ հունվարի համեմատ աճելով 5,7 կետով (4,0 տոկոս) և 28,0 կետով (23,2 տոկոս) բարձր լինելով մեկ տարի առաջվա մակարդակից։ Աճը պայմանավորված է բոլոր հիմնական կաթնամթերքի գների բարձրացմամբ: Պանրի միջազգային գներն աճել են երրորդ ամիսն անընդմեջ՝ հունվարի համեմատ աճելով 4,7 տոկոսով։ Աճը նպաստել է ներմուծման ուժեղ պահանջարկին, քանի որ Եվրոպայում վերականգնվող արտադրությունը փոխհատուցվել է Օվկիանիայի արտադրության սեզոնային անկմամբ:

Կաթի փոշու գնանշումները նույնպես աճել են՝ հունվարի համեմատ աճելով 4,4 տոկոսով, ինչը հիմնված է կայուն պահանջարկի վրա՝ չնայած Օվկիանիայում լճացած արտադրությանը:

Կարագի միջազգային գներն աճել են՝ ամսական կտրվածքով աճելով 5,2 կետով (2,6 տոկոս), քանի որ Օվկիանիայում կաթի արդյունահանման նվազումը, սեզոնային օրինակներին հետևելով, համընկել է ներքին և միջազգային ուժեղ պահանջարկի հետ: Յուղոտ կաթի փոշու գները ամսական կտրվածքով գրանցել են համեստ 1,8 տոկոս աճ, քանի որ Եվրոպայում սեզոնային բարձր արտադրությունը փոխհատուցվել է Օվկիանիայի արտադրության նվազմամբ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը փետրվարին 156.0 կետ է կազմել, որը 2.0 տոկոսով բարձր է այս տարվա հունվարի եւ 29.1 տոկոսով՝ նախորդ տարվա հունվարի արժեքներից։ Գների այս աճը հիմնականում արմավի, սոյայի եւ արեւածաղկի յուղերի գների բարձրացման արդյունք էր, որը զուգակցվեց Հարավային Ասիայում մատակարարումների սեզոնային սահմանափակումներով եւ կենսադիզելի պահանջարկի սրընթաց վերելքով։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը փետրվարին 0.7 տոկոսով բարձրացել է՝ միջինում կազմելով 112.6 կետ։ Ցորենի գներն աճել են Ռուսաստանի Դաշնությունում մատակարարումների կրճատման եւ Արեւելյան Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում բերքի պայմանների հետ կապված մտահոգությունների հետեւանքով, չնայած նրան, որ ընդհանուր ցուցանիշը փոքր-ինչ ցածր է 2024 թվականի փետրվարի մակարդակից: Շարունակում են վեր ընթանալ եգիպտացորենի համաշխարհային գները, ինչի հիմքում Բրազիլիայում մատակարարումների սահմանափակումն է եւ ԱՄՆ-ի արտահանումների մեծ պահանջարկը։ Ի տարբերություն այս փոփոխությունների, փետրվարին 6.8 տոկոսով նվազել են  բրնձի համաշխարհային գները՝ պայմանավորված արտահանվող ապրանքների առատությամբ եւ ներմուծման ցածր պահանջարկով։

ՊԳԿ մսի գնային ինդեքսը փետրվարին կայունություն է պահպանել՝ միջինում կազմելով 118.0 կետ, ինչը 0.1 տոկոսով ցածր է հունվարի ցուցանիշից։ Եթե թռչնամսի եւ խոզի մսի միջազգային գներն առատ պաշարների շնորհիվ աննշան նվազել են, ապա ոչխարի եւ տավարի մսի գները կայուն են մնացել, ինչին ներմուծման համաշխարհային մեծ պահանջարկն է նպաստել:

Վաղ կանխատեսումներով 2025 թվականին ցորենի համաշխարհային արտադրության համեստ աճ է նախատեսվում

ՊԳԿ-ն հրապարակել է Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի վերջին թողարկումը, ըստ որի՝ 2025 թվականին ցորենի համաշխարհային արտադրությունը կանխատեսվում է 796 միլիոն տոննա՝ նախորդ տարվա համեմատ գրեթե 1 տոկոս համեստ աճ։ Այս կանխատեսումը հիմնավորվում է Եվրոպական միությունում, մասնավորապես Ֆրանսիայում և Գերմանիայում, արտադրության ակնկալվող աճով, որտեղ փափուկ ցորենի ցանքատարածությունների ընդլայնում է ակնկալվում։ Սակայն այնպիսի մարտահրավերները, ինչպիսիք են չորային եղանակները Արեւելյան Եվրոպայում եւ անձրեւի գերառատ տեղումներն արեւմտյան շրջաններում, կարող են ազդել բերքի ծավալների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցորենի ցանքատարածությունների ընդարձակում է ակնկալվում, չնայած բերքատվությունը կարող է փոքր-ինչ նվազել ձմեռային մշակաբույսերի վրա ազդող երաշտի պատճառով:

Կանխատեսվում է, որ 2024-2025 թթ. բրնձի արտադրությունը ռեկորդային բարձր մակարդակի կհասնի՝ 543 միլիոն տոննա (աղացած համարժեքը), ինչը պայմանավորված է Հնդկաստանում բերքի հուսադրող հեռանկարներով և Կամբոջայում ու Մյանմարում բերքատվության բարենպաստ պայմաններով:

ՊԳԿ-ն 2024 թվականին բարձրացրել է հացահատիկային ապրանքների արտադրության իր նախնական կանխատեսումները մինչեւ 2,842 միլիոն տոննայի, որը փոքր-ինչ բարձր է 2023 թվականին մակարդակից։  

Հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառման ցուցանիշները 2024-2025 տարվա համար կանխատեսվում է 2,867 միլիոն տոննա, ինչը 1.0 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված բրնձի սպառման ակնկալվող ռեկորդային ցուցանիշով: Ցորենի սպառումն, ըստ կանխատեսումների, կմնա կայուն, քանի որ սննդամթերքի սպառման աննշան նվազումը հավասարակշռության է բերվել արդյունաբերության մեջ օգտագործման ծավալի աճի միջոցով, մասնավորապես Չինաստանում:

ՊԳԿ-ն հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարների 1,9 տոկոս անկում է կանխատեսում, իսկ 2025 թ. վերջնական պաշարները կանխատեսվում են 869,3 միլիոն տոննա։  Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում ավելի մեծ պաշարները կանխատեսվում է, որ կփոխհատուցվեն այլ հատվածներում անկմամբ: Կանխատեսվում է նաեւ, որ օգտագործման պատրաստ գլոբալ պաշարները կնվազեն մինչեւ 29.9 տոկոս, ինչն առաջարկի դեռեւս դրական միտում է մատնանշում։ Ի հավելումն, ՊԳԿ-ն վերանայել է հացահատիկային ապրանքների համաշխարհային առեւտրի իր կանխատեսումները՝ դարձնելով այն 484.2 միլիոն տոննա, որը 5.6 տոկոսով պակաս է նախորդ սեզոնի ցուցանիշից՝ արտահանման փոփոխական ցուցանիշների պատճառով։

2025 թվականի բերքի տարբեր հեռանկարներ տարածաշրջաններում

Այսօր ՊԳԿ-ն թողարկել է նաև Բերքի հեռանկարների եւ սննդամթերքի իրավիճակի մասին զեկույցի նոր տարբերակը։ Դիտարկելով Աֆրիկան՝ նշենք, որ 2025 թվականին Հյուսիսային Աֆրիկայում երկարատեւ չոր եղանակային պայմանները խաթարում են հացահատիկային ապրանքների արտադրության հեռանկարները, իսկ Հարավային Աֆրիկայի համար ակնկալվում է, որ առատ տեղումները կնպաստեն բերքատվության վերականգնմանը՝ 2024 թվականին զգալի անկումից հետո:

Հեռանկարները տարբեր են Ասիայի դեպքում։ Հեռավոր Արևելյան Ասիայում 2025 թ. ցորենի արտադրության շարունակական աճ է ակնկալվում, որը կապված է մեծաքանակ ցանքի և եղանակային բարենպաստ պայմանների հետ։ Դրան հակառակ, մերձարևելյան Ասիայի երկրները մաքառում են 2024 թվականի վերջից առ այսօր տեղումների սակավության խնդրի դեմ, ինչն ազդել է բերքատվության վրա և կարող է ցորենի բերքի՝ իր հնգամյա միջին մակարդակից անկման հանգեցնել:

Միեւնույն ժամանակ, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում անկայուն եղանակներն ազդում են եգիպտացորենի արտադրության վրա Հարավային Ամերիկայում, իսկ բերքի գաճաճության հիվանդության բռնկման վտանգը լուրջ սպառնալիք է Արգենտինայում։ Չնայած այս բոլոր դժվարություններին, համախառն արտադրության կանխատեսումները միջինից բարձր են, որը հիմնականում կապված է Բրազիլիայում բերքատվության լավ հեռանկարների հետ։ Կենտրոնական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում շարունակվող չորային եղանակների հետեւանքով Մեքսիկայում նվազել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը, մինչդեռ բարենպաստ եղանակներն այլ շրջաններում թույլ են տալիս բարձր բերքատվություն ակնկալել։ 

Զեկույցում նաև ընդգծվում է, որ 45 երկիր, այդ թվում՝ 33-ը՝ Աֆրիկայում, երկուսը՝ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում և մեկը՝ Եվրոպայում, ներկայում սննդամթերքի հարցում արտաքին օգնության կարիք ունեն: Զեկույցի տվյալներով՝ շարունակվող հակամարտությունները եւ քաղաքացիների անվտանգության բացակայությունը շարունակում են մնալ սաստիկ սովի հիմնական պատճառը, քանի որ Գազայի հատվածի (Պաղեստին) և Սուդանի բնակիչները ներկայում ԻՊԱ 5-րդ փուլի՝պարենային սուր անապահովության խնդրի առաջ են կանգնած։

Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (ԳՇՏՀ), որը կառավարում է ՊԳԿ-ն, ուրբաթ օրը թողարկել է նաեւ իր Շուկայի ամենամսյա մոնիտորը։  Շուկայի վերլուծության մշտական բաժինների հետ միասին զեկույցում ներկայացված է նաև ցորենի արտադրության 2025 թվականի առաջին կանխատեսումը։