ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին
Կալիֆոռնիայի դատարանն ամերիկյան Starbucks սուրճի ցանցին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար փոխհատուցում վճարել վարորդ-առաքչին, որը լուրջ այրվածքներ է ստացել տաք ըմպելիքի սխալ փակված կափարիչի պատճառով, հայտնել է CNN-ը։
Խոսքը վերաբերում է 2020 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցած դեպքին։ Առաքիչ Մայքլ Գարսիան ճանաչվել է տուժող: Տղամարդը Starbucks սրճարանից վերցրել է տաք սուրճը և այն թափել ոտքերին՝ թույլ փակված կափարիչի պատճառով: Դատարանում Գարսիան ասել է, որ միջադեպի հետևանքով կրել է «ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք, կյանքի ուրախության կորուստ, նվաստացում, անհարմարություն, վիշտ, անհանգստություն և հուզական անհանգստություն»: Starbucks-ը մտադիր է բողոքարկել դատավճիռը։
«Մենք ցավում ենք պարոն Գարսիայի համար, բայց համաձայն չենք վճռի հետ, որ մենք մեղավոր ենք եղել այս միջադեպի համար և կարծում ենք, որ փոխհատուցումը չափազանց մեծ է: Մենք միշտ հավատարիմ ենք եղել մեր խանութներում անվտանգության ամենաբարձր չափանիշներին, ներառյալ տաք ըմպելիքների օգտագործմանը», - ասվում է ընկերության խոսնակի հայտարարության մեջ:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...