Exclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան
Տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող ամենավարկանիշային ու սիրված «2 աստղ» երաժշտական ժամանցային հեռուստանախագիծը վերադառնում է եթեր:
Այս լուրն առաջինը հանրայնացնելու բացառիկ իրավունքը Առաջին ալիքը վստահել է Tert.am Life-ին:
«Մարտի 17-ից մեկնարկել է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանը: Բազմաթիվ նոր ու արդեն սիրված հաղորդումների հետ միասին «2 աստղ» նախագիծը գարնանային եթերաշրջանում կհայտնվի էկրաններին: Ձևաչափը հիմնականում լինելու է նույնը, այս պահին շատ չակերտներ չբացելով ասեմ, որ բավականին հետաքրքիր է լինելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանն ու հորդորեց հետևել Առաջին ալիքի նոր եթերաշրջանին:
Հիշեցնենք՝ «2 աստղ» երաժշտական շոուն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2007 թվականին, նախագծի առաջին եթերաշրջանի հաղորդավարներն էին դերասան Հրանտ Թոխատյանն ու երգչուհի Շուշան Պետրոսյանը:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան