TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg
Չինական ByteDance ընկերության հիմնադիր Չժան Յիմինգը, որին պատկանում է TikTok ծառայությունը, գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը։ Այս մասին է վկայում Bloomberg-ի Billionaires Index-ը։
41-ամյա գործարարի կարողությունը 2024 թվականին աճել է 13,6 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականի մարտի վերջին կազմում է 57,5 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է Tencent Holdings տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Պոնի Ման՝ 56,6 միլիարդ դոլար կարողությամբ։ Երրորդ տեղում է շշալցված ջրի և զովացուցիչ ըմպելիքների Nongfu Spring ընկերության ղեկավար Չժոնգ Շանսանը, որի կարողությունը գնահատվում է 54,1 միլիարդ դոլար։
Ինչ վերաբերում է 500 միլիրադատիրոջից բաղկացած վարկանիշի առաջատարներին, ապա նրանք են Իլոն Մասկը (336 մլրդ դոլար), Ջեֆ Բեզոսը (222 մլրդ դոլար), Մարկ Ցուկերբերգը (216 մլրդ դոլար), Բեռնար Առնոն (173 մլրդ դոլար), Լարի էլիսոնը (170 մլրդ դոլար), Ուորեն Բաֆֆեթը (166 մլրդ դոլար), Բիլ Գեյթսը (164 մլրդ դոլար), Լարի Փեյջը (150 մլրդ դոլար), Սերգեյ Բրինը (141 մլրդ դոլար), Սթիվ Բալմերը (137 մլրդ դոլար):




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան