Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Hermès-ը ներկայացրել է ժամացույցների շքեղ մոդելներ Watches & Wonders-ում

Hermès-ը ներկայացրել է մի քանի ժամացույցների շքեղ մոդելներ Watches & Wonders-ի միջոցառմանը։ Միավորելով բարձր ժամացույցի աշխարհը ժամագործության ժամանակակից վարպետության հետ՝ Hermès-ն առաջարկում է նմուշների ընտրանի՝ Arceau Le temps suspendu-ի, Hermès Cut Le temps suspendu-ի եւ Maillon libre-ի գլխավորությամբ:

Այդ մոդելները հանդես են գալիս որպես երեք նոր գործեր, որոնք ընդլայնում են ֆրանսիական շքեղության տան ժամացույցների շարքը։

Hermès Cut Le Temps Suspendu

эрм1.jpg (37 KB)

Hermès Cut-ի վերջին հավաքածուն, որը թողարկվել է 2024թ., մատակարարվում է 39 միլիմետր վարդագույն ոսկե պատյանով: Ուրախ, սուր, բայց համարձակ երկրաչափությամբ յուրաքանչյուր մոդել գործի է դրվում Manufacture Hermès H1912 մեխանիզմի շնորհիվ: Hermès Cut Le temps suspendu ժամացույցը նախատեսված է կողմնորոշիչները խախտելու եւ արտասովոր տարածքներ ստեղծելու համար: Այն հասանելի կլինի մի քանի տարբերակներով, այդ թվում՝ կարմիր թվացույցով one-shot մոդելը:

Arceau Le Temps Suspendu

эрм2.jpg (72 KB)

Վերիմաստավորելով 2011թ. մոդելը՝ Arceau Le Temps Suspendu-ն մատակարարվում է 42 միլիմետր պատյանով, զարդանախշ թվացույցով, որը բացահայտում է բացառիկ «Time stopped» մոդուլը: Յուրաքանչյուր մոդելում օգտագործվում է Manufacture Hermès H1837 մեխանիզմը, որը կարելի է տեսնել թափանցիկ պատյանի միջով: Ժամացույցը պատրաստված է սպիտակ եւ վարդագույն ոսկե պատյանով եւ համակցված է թվացույցի երեք գույներից մեկի հետ՝ sunburst blue, brun désert, rouge sellier: Ժամացույցի գլխավոր պահը ասիմետրիկ ականջիկներն են:

Maillon Libre Watch & Brochee

эрм3.jpg (46 KB)

Հավաքածուն նորից պատկերացնում է խորհրդանշական խարիսխի շղթան ձեռքի ժամացույցի եւ բրոշ-ժամացույցի տեսքով: Երկու ժամացույցները կարելի է կրել տարբեր ձեւերով: Ձեռքի եզակի ժամացույցն առանձնանում է բարդ կառուցվածքով՝ կենտրոնում ադամանդներով կամ տեռակոտա-տուրմալինե քարերով: Ապարանջանի դիզայնը ժամացույցին հաղորդում է խաղացկուն եւ էլեգանտ տեսք: Ինչ վերաբերում է բրոշ-կախազարդին, այն ենթադրում է ավելի առնական տեսք եւ կարելի է կրել առանձին կամ կերպարանափոխել կաշվե լարի շնորհիվ։

Arceau Rocabar de Rire

эрм4.jpg (54 KB)

Սահմանափակված ընդամենը 12 նմուշով՝ մոդելը ներկայացնում է ձիասպորտի մոտիվ զվարճալի անիմացիայով, փորագրությամբ եւ մանրանկարչությամբ: Թվացույցը նորից պատկերում է Դմիտրի Ռիբալչենկոյի նախագծած չարաճճի ձին Rocabar de rires մետաքսե շարֆի համար: Ժամերը, րոպեները եւ «իմպուլսի պահանջարկի» գործառույթները գործի են դրվում են Manufacture Hermès H1837 մեխանիզմի միջոցով, ինչը թույլ է տալիս տեսնել երիզումը եւ ողջ բրենդային սիմվոլիկան, որը զարդարում է նրա կամուրջները եւ ռոտորը շափյուղայե ապակու հետին կափարիչի միջոցով։ Ժամացույցն ունի ալիգատորի կաշվից ժապավեն, որն ընդգծում է ժամացույցի անտրացիտե, կարմիր եւ ծղոտե երանգները:

Arceau l’heure de la lune

эрм5.jpg (52 KB)

Arceau l’heure de la lune  ժամացույցն առաջին անգամ ներկայացվել է 2019թ., հասանելի է 12 նմուշից բաղկացած սահմանափակ քանակությամբ: Ժամացույցը ներկայացված է Blue Grey Moon, Vest եւ Erg գույներով, եւ ունեն պատյաններ եւ ականջիկներ՝ պատրաստված տարբեր նյութերից, քան այն ժամացույցները, որոնք համապատասխանում են թվացույցներին: Տարբերակներից մեկը մատակարարվում է սպիտակ ոսկուց եւ կապույտ տիտանից՝ լուսնաքարից պատրաստված թվացույցով: Մեկ այլ տարբերակը վարդագույն ոսկու եւ տիտանի կրկնությունն է՝ թվացույցով, որը կազմված է ամենամեծ հայտնի աստերոիդներից մեկի՝ Վեստայի կտորից։ Ինչ վերաբերում է երրորդ տարբերակին, այն մատակարարվում է Erg Chech աստղակերպի սպիտակ եւ վարդագույն ոսկե կտորով, որը վկայում է ներկայում անհետացած երկնային մարմնի մասին։

Arceau Le Temps Voyageur

эрм6.jpg (72 KB)

Սկզբում 2022թ. ստեղծված Arceau Le temps voyageur-ը երկու՝ սպիտակ եւ վարդագույն ոսկու տարբերակներով է։ Մեխանիզմը աշխատում է բացառիկ մոդուլով՝ 122 բաղադրիչներից բաղկացած, որոնք ինտեգրւված են մեխանիզմում Manufacture Hermès H1837-ով։ Թվացույցի մշակումը կազմված է Planisphère d’un monde équestre մոտիվից, որն ստեղծել է Ժերոմ Կոլիարը։