Արհեստական բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿ
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ արհեստական բանականության (ԱԲ) համաշխարհային շուկան 2033 թ. դրությամբ կհասնի 4,8 տրիլիոն դոլարի, իսկ ԱԲ տեխնոլոգիաները կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա։
Ըստ ՄԱԿ-ի՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների տարածումը կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը, սակայն միևնույն ժամանակ կարող է զգալիորեն մեծացնել անհավասարությունը զարգացած և զարգացող երկրների միջև։ Առաջիկա տասը տարիների ընթացքում արհեստական բանականության տեխնոլոգիաների շուկան կաճի մոտավորապես 25 անգամ՝ 2023 թվականին 189 միլիարդ դոլարից հասնելով գրեթե 4,8 տրիլիոն դոլարի 2033 թվականի դրությամբ: Նման կանխատեսումներ են արվել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների տարածումը կնպաստի արտադրողականության բարձրացմանը, տնտեսության թվային վերափոխմանը, նոր ոլորտների առաջացմանը և աշխատողների համար ընդլայնվող հնարավորություններին։ Այնուամենայնիվ, այս օգուտները կբաշխվեն խիստ անհավասարաչափ ամբողջ աշխարհում. UNCTAD-ը կարծում է, որ նման տեխնոլոգիաների տարածումը կխորացնի անհավասարությունը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների միջև, ինչպես նաև երկրների ներսում:
«ԱԲ-ի հետ կապված ավտոմատացումը հաճախ ամրապնդում է կապիտալի առավելությունն աշխատուժի նկատմամբ, ինչը կարող է մեծացնել անհավասարությունը և նվազեցնել զարգացող երկրներում ցածր գնով աշխատուժի մրցակցային առավելությունը», - ասվում է զեկույցում:
Մասնավորապես, 118 երկրներ, հիմնականում ցածր եկամուտներ ունեցող, չեն մասնակցում արհեստական բանականության մասին միջազգային զարգացումներին և չեն մշակում իրենց ռազմավարությունն այս ուղղությամբ։ UNCTAD-ը խորհուրդ է տալիս ավելի ակտիվորեն ներգրավել այդ երկրներին արհեստական բանականության ոլորտում կարգավորող չափորոշիչների մշակմանը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը ավելի մատչելի դարձնել, ընդլայնել կրթությունն այս ոլորտում, ստեղծել բաց կոդով համակարգեր և այլն: Այս ոլորտում բոլոր ներդրումների մոտ 40%-ը բաժին է ընկնում շուրջ 100 ընկերություններին, որոնց մեծ մասը ԱՄՆ-ում և Չինաստանում է:
Սա խոշոր միջազգային կազմակերպության առաջին զեկույցը չէ, որն ընդգծում է արհեստական բանականության բացասական ազդեցությունը անհավասարության և գործազրկության առումով: Հունվարին Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել էՐ տվյալներ, որ գործատուների 41%-ը նախատեսում է կրճատել անձնակազմի թիվը այն ոլորտներում, որտեղ արհեստական բանականությունը կարող է փոխարինել նրանց։ Անցյալ տարի Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ արհեստական բանականությունը կազդի տարբեր երկրներում աշխատատեղերի 26-60%-ի վրա։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»