Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Մեկ անձի հաշվով երկու արևային մարտկոց. ինչպե՞ս խնայել տարեկան 1000 եվրո էներգիայի վրա ԵՄ-ում

Ֆոտովոլտային մարտկոցները շարունակում են իրենց հաղթական երթը Հին աշխարհով մեկ: Եվրամիությունում տեղադրված արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը կարող է կրկնապատկվել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ DW-ն վերլուծել է, թե ինչպես են եվրոպական կառավարություններն աջակցում արևային էներգիայի զարգացմանը, գրում է bb.lv–ն։

Իսպանիայի Կոստա դել Սոլ նահանգի Մարբելյա քաղաքում գտնվող Խիսուս Միգել Վերա Լոպեսի տան տանիքը ծածկված է արևային մարտկոցներով: «Ես դրանք տեղադրեցի, որպեսզի խնայեմ էլեկտրաէներգիան, ինչպես բոլորը»,- ասում է նա։

Ֆոտովոլտային վահանակներն այժմ տարածված են ոչ միայն Իսպանիայում: Կորիննա Գուտմանը բնակարան է վարձում Բոննում և վերջերս արևային մարտկոցներ է տեղադրել իր պատշգամբում: Դա 2024 թվականին Գերմանիայում գրանցված ավելի քան մեկ միլիոն նման կայանքներից մեկն է։ «Մոտավորապես 2013 թվականից ես երազում էի նման պատշգամբային էլեկտրակայանի մասին: Բայց այն ժամանակ գործընթացը շատ ավելի բարդ էր: Այդ ժամանակից ի վեր շատ բան փոխվեց դեպի լավը», - ասել է նա DW-ին: Գուտմանը և Վերա Լոպեսը համաշխարհային բումի, որը հատկապես նկատելի է Ասիայում և Եվրոպայում, միայն մի մասն են:

Եվրոպայում արևային էներգիայի աճը մեծապես պայմանավորված է Եվրամիության դիրքորոշմամբ, որը պարտավորվել է մինչև 2050 թվականը դառնալ կլիմայական չեզոք, ինչը ենթադրում է անցում դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամն է ԵՄ-ին դրդել որոշում կայացնել դրանց օգտագործման «զանգվածային ընդլայնման» մասին: Նպատակն է՝ անկախություն հանածո վառելիքից Ռուսաստանի Դաշնությունից:

ԵՄ որոշ երկրներում արևային էներգիայի հզորությունն արդեն կազմում է մոտ մեկ կիլովատ (կՎտ) մեկ շնչի հաշվով, որը համարժեք է մոտ երկու արևային մարտկոցի մեկ անձի հաշվով: Առաջատարը Նիդեռլանդներն է՝ 1,4 կՎտ մեկ շնչի հաշվով, որին հաջորդում է Գերմանիան՝ 1,2 կՎտ։

«Եվրոպայում արևային էներգիայի զարգացման առաջին ալիքը եղավ 2000-ականների կեսերին, երբ որոշ երկրներ ներկայացրեցին ցանցին վաճառվող էլեկտրաէներգիայի առաջին սնուցման սակագները, - բացատրել է Ռաֆֆայել Ռոսին՝ Solar Power Europe արդյունաբերական ասոցիացիայի շուկայի հետազոտության փորձագետը,– դա հանգեցրել է արդյունաբերության զգալի աճի այնպիսի առաջամարտիկ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Հունաստանը, Բելգիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան»:

Սակայն սկզբում տեխնոլոգիան չափազանց թանկ էր մասնավոր սպառողների համար, ասել է Ռոսսին, այդ ժամանակից ի վեր տեխնոլոգիական բարելավումները նվազեցրել են արևային մարտկոցների արժեքն ամբողջ աշխարհում մոտ 90 տոկոսով:

Համաշխարհային էներգետիկ ճգնաժամի լրացուցիչ խթանման շնորհիվ ԵՄ-ում արևային բջիջների ընդհանուր հզորությունն աճել է: Այդ զարգացման մեջ զգալի ներդրում ունեն փոքր արևային կայանքները պատշգամբների և տանիքների վրա: Ներկայում դրանք կազմում են ԵՄ-ի ամբողջ արևային հզորության մեկ քառորդը:

Արևային համակարգերը շարունակում են մնալ խոշոր ներդրում մասնավոր տնային տնտեսությունների համար: Կորինա Գութմանը 650 եվրո է ծախսել իր պատշգամբային վահանակների վրա, մինչդեռ Վերա Լոպեսի տանիքի համակարգը արժեցել է 6000 եվրո: «Դա արժե անել», - ասել է իսպանացին, ով այժմ ծախսում է ամսական ընդամենը 15 եվրո էլեկտրաէներգիայի վրա նախկին 100 եվրոյի փոխարեն: Solar Power Europe ասոցիացիայի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում միայնակ տների սեփականատերերը կարող են տարեկան միջինն ավելի քան 1000 եվրո խնայել արևային համակարգերի շնորհիվ:

Առնվազն ինը եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, նվազեցրել են արևային մարտկոցների վաճառքի և տեղադրման ԱԱՀ-ի դրույքաչափերը։ Դա թույլ է տալիս ուղղակիորեն նվազեցնել ծախսերը և խուսափել վերջնական օգտագործողների սուբսիդավորման հնարավոր բարդ կիրառման գործընթացներից: Եվրոպական կառավարությունները նաև ուղղակի ֆինանսավորում են առաջարկում արևային էներգիայի մեջ ներդրումներ կատարող մարդկանց: Գումարները և ժամկետները շատ տարբեր են:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]