Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Արմեն Գևորգյան. Եվրադատարանի և ազգային դատական համակարգերի միջև խզումը մեծանում է

Ելույթ ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ (2025թ. ապրիլի 9)

Հարգելի' գործընկերներ,

Այսօր շատ պետություններում ժողովրդավարության անկումը զուգընթաց է դատական համակարգի նկատմամբ վստահության աճող քայքայմանը: Դատարանի վճիռների կատարման արդյունավետությունը գնահատելիս մենք պետք է հիշենք մի բան՝ դա զուտ իրավական ձևականության խնդիր չէ: Խոսքն արդարադատության նկատմամբ հանրային վստահության և մեր երկրներում օրենքի գերակայության ապագայի մասին է: Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե Եվրոպական դատարանի որոշումներն իրականում ինչպես են ազդում արդարադատության որակի վրա և նպաստում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:

Հավանաբար ժամանակն է, որ Եվրոպայի խորհուրդը դուրս գա վիճակագրության շրջանակից և գնահատի, թե արդյոք Դատարանի վճիռներն իսկապես վերափոխո՞ւմ են իրավական մշակույթը և խթանում ինստիտուցիոնալ բարեփոխումները: Որովհետև ուժեղ արդարադատության համակարգերն ավելին են պահանջում, քան պարզապես համապատասխանությունն է. նրանց անհրաժեշտ է անկախություն, խիզախություն և, որ ամենակարևորն է, քաղաքացիների, այլ ոչ թե քաղաքական էլիտաների վստահությունը:

Իմ երկրի՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ավելի լայն միտումի մի մասն են, երբ ազգային դատարանները կարող են պաշտոնապես ընդունել Եվրոպական դատարանի վճիռները, սակայն ձախողել դրանց ինտեգրումն ամենօրյա իրավական պրակտիկայում: Արդյունքում մենք շարունակ ականատես ենք վճիռների, որոնք անտեսում են Եվրոպական դատարանի չափանիշները և հետագայում կրկին ու կրկին չեղարկվում Ստրասբուրգում:

Այս խզումը պատահական չէ։ Շատ դատավորներ, պահպանելու փոխարեն օրենքը, իրենց որոշումները համապատասխանեցնում են իշխանության ղեկին գտնվողների նախասիրություններին: Նրանք շեղվում են Կոնվենցիայից, ինչը հաճախ արվում է քաղաքական առճակատումից խուսափելու համար: Հայաստանում մենք ականատես ենք նման դեպքերի աճի, մասնավորապես՝ ձերբակալման և կալանավորման հետ կապված։ Դատավորները որոշումներ են կայացնում, որոնք հակասում են Կոնվենցիային՝ հիմնվելով այն փաստի վրա, որ անգամ եթե պատասխանատվությունը վրա հասնի, կարող է տարիներ տևել:

Հայաստանի դատարաններն ավելի հաճախ ընկալվում են ոչ թե որպես արդարադատության երաշխավորներ, այլ՝ ներքաղաքական օրակարգի գործիքներ։ Եղել են դատական իշխանության անկախության ուղղակի հրապարակային խախտումների դեպքեր, ինչը նույնպես պետք է ընկալվի որպես Կոնվենցիայի լուրջ վարկաբեկում։

Պարո'ն նախագահ,

Եզրափակելով խոսքս՝ պետք է ուշադրություն հրավիրեմ նաև այսօրվա տագնապալի լուրերին. Ադրբեջանը հայտարարել է, որ չի կատարելու Եվրոպական դատարանի վճիռները՝ պատճառաբանելով ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունները չհաստատելը։ Սա բացահայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ ավտորիտար ռեժիմներին։ Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրենց իրավունքներից, խայտառակ ցուցադրական դատավարություններ է անցկացնում հայ բանտարկյալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:

Սրանք Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ: Եվ հիմա ականատես ենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանի կործանմանը, այլև Եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված մարդու իրավունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին։