Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. կա վիրավոր. 6 մասնակիցների ինքնությունը պարզվել է
Նոյեմբերի 29-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր:
Այդ օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 47 բժիշկների խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Ռազմիկ Ա.-ն է:
Պարզվել է նաև, որ ժամը 19:20-ի սահմաններում Սուվորովի փողոցի 59 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 29-ամյա Զաքար Ա.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Հ.-ն, Երևանի բնակիչներ 41-ամյա Արմեն Հ.-ն, 42-ամյա Հարություն Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Անդրանիկ Ե-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ռազմիկ Ա.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին և փոխադարձ սպառնալիքներ հնչեցրել:
Դեպքի փաստով ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ