Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»
Մամուլի տեսություն

Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունն ու կառավարման ժամանակահատվածը գնահատելու համար հարկավոր է կիրառել համակողմանի և բազմաշերտ վերլուծություն, որը ներառում է ինչպես քաղաքական, տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքական արդյունքները, այնպես էլ հասարակության ընկալումն ու պատմական համատեքստը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է դիտարկել, թե տվյալ ղեկավարն ինչ ժառանգություն է ստացել, և ինքն ինչ ժառանգություն է թողել հետագա սերունդներին կամ առնվազն հետագա իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի պաշտոնավարում է, ու հաջորդ ընտրությունների շեմին նա և իր թիմը փորձում են իրենց կառավարման ժամանակահատվածը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերումների փուլ։ Նման հերթական «թատրոնի» ականատես եղանք ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։ Ընդ որում, նա անդրադառնում էր ոչ միայն անցյալ տարվա արդյունքներին, ինչպես ակնկալվում էր, այլև հետ էր գնում դեպի 2018 թվական։ Օրինակ՝ նա նշում էր, որ 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցել, իսկ բյուջեի եկամուտներն էլ դրան համապատասխան ավելացել են։ Բայց պետք է նկատել, որ Հայաստանի գրանցած աճի մեջ ոչ մի արտառոց հանգամանք չկա, դա ընդամենը ենթադրում է բնականոն զարգացում։ Դեռ ավելին՝ ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում Հայաստանը կարող էր ավելի բարձր տնտեսական արդյունքներ գրանցել։ Ավելին, տնտեսության ներուժն ամբողջովին չի օգտագործվել, ու տնտեսական աճի առյուծի բաժինը գրանցվել է ուղղակի արտաքին գործոնների ազդեցության պայմաններում։ Ստացվում է, որ ձեռքբերում պետք է համարել անգամ այն, որ հետընթաց չենք ունեցել։ Այսինքն, պետք է գոհ լինենք, որ դեռ տնտեսություն ունենք։ Մյուս կողմից էլ՝ թանկացումներն այն աստիճանի են, որ այս տարիների ընթացքում մարդկանց եկամուտների ավելացումը, եթե դրանք կան էլ, ընդհանրապես չի զգացվում։ Նույնիսկ հակառակը: Հարկերի ու տուրքերի ավելացումն էլ ընկնում է հասարակ սպառողի ուսերին, քանի որ տնտեսվարողներն ավելացնում են ապրանքների գները, որպեսզի իրենք նույն շահույթն ունենան։

Զավեշտալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե վենդետա չեն արել։ Իսկ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների նկատմամբ իրականացվող տեռորն ինչի՞ արդյունք են՝ նամանավանդ ընտրական գործընթացներին զուգահեռ։ Առավել ևս՝ այդ գործերն այնքան փնթի էին կարված, որ որոշ ժամանակ անց քանդվում են, ինչն ինքնին խոսում է դրանց քաղաքական բաղադրիչի մասին։ Նման դեպքերն այնքան շատ են, որ դժվար է անգամ թվարկելը։

Հասկանալի է, որ Փաշինյանը չի խոսում այն ամենի մասին, ինչի արդյունքում ստեղծվել է առկա ծանրագույն վիճակը: Չի խոսում այն մասին, որ մեր հանրային դաշտ է ներմուծել բոլորովին նոր բացասական երևույթներ, որոնցից ամենացայտունը հանրության տարբեր հատվածների միմյանց դեմ հանելը, թշնամացնելն ու ատելություն սերմանելն է։ Եվ առաջին անգամ է, որ քաղաքական դաշտի շարժիչ ուժը դառնում է հենց ատելությունն ու թշնամությունը։ Դրա վկայությունն է նաև այն, որ իր քաղաքական շահերն առաջ տանելու համար Փաշինյանը ոչ թե ներկայացնում է իր չափելի ձեռքբերումներն, այլ միացնում է «նախկիններին» մեղադրելու հին սկավառակը՝ անընդհատ պոպուլիզմի դոզան ավելացնելով և ջղաձգումների մեջ հայտնվելով։

Բայց միայն ատելության քարոզիչ լինելով չէ, որ Փաշինյանը կմնա պատմության մեջ, շատ ավելի մեծ բացասական երևույթներ ու կորուստներ կան։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ հենց իր կառավարման ժամանակաշրջանում էր, որ պատերազմում շատ ծանր պարտություն կրեցինք, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցանք, լիովին կորցրեցինք Արցախն իր բոլոր ռեսուրսներով։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ իր անունը պատմության էջերում կդրոշմվի նրանով, որ միակ ղեկավարն է, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որի արդյունքում Հայաստանի անվտանգությունը դարձել է մեծապես խոցելի, թշնամին զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Նա խոսում է և կխոսի այն մասին, որ իր օրոք անընդհատ քանդվող ճանապարհներ են ասֆալտապատել կամ նորոգել: «Ափսոս», բայց արդեն դրա մասին ոչ ոք չի հիշի։ Ահա այսպիսին է Փաշինյանի գլխավոր «ձեռքբերումը»։

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում