Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան
Ամերիկաբելգիացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցանկություն հայտնելով գալ Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան. նրա հայտարարությունը հրապարակվել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի Telegram ալիքում։ Սակայն թե երբ է նկարահանվել ուղերձը, հայտնի չէ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ողջույն, պարոն Պուտին... Մենք ուզում ենք գալ Ռուսաստան, մենք կփորձենք դա անել այնպես, ինչպես Դուք ճիշտ եք համարում, որպեսզի (ես հնարավորություն ունենամ.-Խմբ.) դառնալ խաղաղության դեսպան... Եկեք դա անենք», - ասել է Վան Դամը:
Դերասանի խոսքով՝ ինքը պատրաստ չէ Ռուսաստանի ղեկավարի հետ քաղաքականություն քննարկել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի ու երջանկության» մասին։ Եզրափակելով՝ Վան Դամը «մեծ համբույր» է ուղարկել Պուտինին, նրա ընտանիքին և Ռուսաստանին։
Կադրերում Վան Դամի հետ ուկրաինացի գործարար, նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն է։ Ապրիլի 12-ին նա Instagram-ում համատեղ լուսանկար էր հրապարակել դերասանի հետ՝ արված Դուբայում, սակայն տեսանյութի նկարահանման ամսաթիվն անհայտ է։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան