Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութ
Քաղաքականություն

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։

Նրանք

Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է...

«Մերոնք»

Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։

Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։
Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։

Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Վահագն Մելիքյան
Արտակարգ և լիազոր դեսպան,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ