Ի՞նչ կպատահի ձեր օրգանիզմի հետ, եթե պարբերաբար ելակ ուտեք
Ելակը հարուստ է C վիտամինով, ֆոլաթթվով և մանրաթելով։ Այս սննդարար նյութերը կարող են բարձրացնել իմունիտետը, նպաստել արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը, նպաստել ապաքինմանը և պաշտպանել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են շաքարախտը և սրտի հիվանդությունները։
1. Պահպանում է արյան մեջ շաքարի մակարդակը
Ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ ելակը չի առաջացնում արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացում, ինչպես որոշ այլ մրգեր, ինչը այն դարձնում է հիանալի տարբերակ շաքարախտով տառապող մարդկանց համար, գրում է Verywellhealth-ը։
2. Աջակցում է հակաբորբոքային և վերքերի բուժման հատկություններին
Ելակի մեջ պարունակվող հակաօքսիդանտային հատկություններ ունեցող միացությունները, զուգորդված մրգի C վիտամինի հետ, կարող են օգնել նվազեցնել ցավը և բորբոքումը օստեոարթրիտի նման հիվանդությունների դեպքում և խթանել մաշկի վերականգնումը:
3. Նպաստում է սրտի առողջությանը
Երիտասարդ և միջին տարիքի կանանց մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շաբաթական առնվազն երեք բաժին ելակ ուտելը նվազեցնում է սրտի կաթվածի առաջացման ռիսկը։ Հատապտուղներում պարունակվող անտոցիանինները (հակաօքսիդանտներ), ֆլավոնոիդները և կալիումը կարող են օգնել իջեցնել արյան ճնշումը։
4. Աջակցում է առողջ իմունային համակարգին
Ելակի մեջ պարունակվող վիտամին C-ի առատ քանակությունը կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգի բջիջները, որոնք պաշտպանում են վիրուսներից և մանրէներից:
6. Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ամեն օր ելակ ուտելը կարող է օգնել նվազեցնել ընդհանուր խոլեստերինի մակարդակը մինչև 10%-ով և «վատ» խոլեստերինի մակարդակը՝ 13%-ով։
7. Ամրապնդում է կոգնիտիվ կարողությունները
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն օր ելակ ուտելը կարող է նպաստել ուղեղի առողջությանը, հնարավոր է՝ բարելավելով կոգնիտիվ գործընթացների արագությունը և գործառույթը։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...