Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Հասարակություն

Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը․ ԱԳ փոխնախարար

Հունիսի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է.

«Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 55/76 բանաձևով որոշեց, որ 2001 թվականից հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։

Այսօր՝ հունիսի 20-ին, մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բոլոր փախստականներին: Ներկայումս աշխարհը բախվում է մի շարք բարդ մարտահրավերների՝ շարունակական հակամարտություններից և քաղաքական անկայունությունից մինչև կլիմայի փոփոխություն, նորագույն տեխնոլոգիների չարաշահում, անդրազգային հանցագործությունների աճ:

Այս մարտահրավերները, ստեղծում են մի միջավայր, որտեղ տեղահանությունը դառնում է չափազանց տարածված իրականություն: Ցավոք, մեր տարածաշրջանը ևս բացառություն չէ այս երևույթներից: Այս համատեքստում, չեմ կարող չարտահայտել իմ խորը մտահոգությունն Իրանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն տարածաշրջանային կայունությունը, այլ նաև գլոբալ խաղաղությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այս դաժան իրականության ևս մի վառ օրինակ էր: 2023 թվականին ավելի քան 115.000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ անվտանգություն և պաշտպանվածություն փնտրելու նպատակով: Սա պարզապես վիճակագրություն չէ: Խոսքը ընտանիքների, կանանց, երեխաների և ծերերի մասին է, որոնց կյանքն անդառնալիորեն փոխվել է բռնության և անկայունության պատճառով։

Օգտվելով այս հնարավորությունից՝ կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր միջազգային կազմակերպություններին, գործընկեր և դոնոր երկրներին, որոնք կանգնած են Հայաստանի կողքին այս դժվարին մարտահրավերները հաղթահարելու գործում։ Առանձնահատուկ կցանկանայի ընդգծել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի դերը, որի ներգրավվածությունը կարևոր է եղել փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու համար։

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությունը Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերին՝ ուղղված փախստականների հոսքի ազդեցությունը մեղմելուն՝ վերջիններիս ինտեգրելով մեր երկրի զարգացման ռազմավարության մեջ։ Մենք հաստատակամ ենք փախստականներին աջակցելու և նրանց իրավունքները պաշտպանելու մեր հանձնառության մեջ՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ փախստականների կարիքները հասցեագրելու համար Հայաստանը ստանձնել է մի շարք կարևոր հանձնառություններ Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում և արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցել դրանց կիրարկման գործում։

Հիմնական հաջողություններից մեկը քաղաքացիության մասին ազգային օրենքի փոփոխությունն է, որը հանգեցրել է քաղաքացիություն չունեցող անձանց 50%-ով կրճատմանը։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ քննարկումներին և մի շարք նախաձեռնությունների մշակմանը՝ ուղղված երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը, որոնք կհասցեագրեն ինչպես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների մարդասիրական կարիքները, այնպես էլ նրանց ինտեգրումը հյուրընկալող համայնքներում։ Միջազգային գործընկերների հետ համատեղ արդեն իսկ մշակվել են մի շարք հայեցակարգային փաստաթղթեր, մասնավորապես՝ «Փախստականների արձագանքման և համակարգման վերաբերյալ քաղված դասեր», «Հումանիտար-զարգացման կապի գործառնականացումը Հայաստանում», ինչպես նաև «Փախստականների և ընդունող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակը», որոնք ուրվագծում են ընդունող համայնքների արձագանքման և փախստականների՝ այդ համայնքներում ինտեգրման հեռանկարները, սոցիալական համախմբվածության ապահովման ուղիները։

Ներկայում փախստականների համար երկարաժամկետ առաջնահերթություններից մեկը նրանց ներառումն է Հայաստանի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման օրակարգում՝ իրենց սոցիալական և տնտեսական իրավունքներից լիարժեք օգտվելով, սոցիալական բնակարանային և զբաղվածության ծրագրերի իրականացմամբ, այդպիսով ուշադրությունը տեղափոխելով արտակարգ իրավիճակներին արձագանքելուց երկարաժամկետ կարիքները հոգալու վրա՝ լրացնելով մարդասիրական կարիքների և զարգացման միջև բացը։

Հարգելի՛ ներկաներ,

Մեր առջև ծառացած մարտահրավերներն անհաղթահարելի չեն, դրանք, սակայն, պահանջում են համակարգված և համագործակցային ջանքեր: Միջազգային հանրությունն ունի սրբազան պարտավորություն՝ պահպանելու 1951 թվականի Փախստականների մասին կոնվենցիայի և դրա՝ 1967 թվականի արձանագրության սկզբունքները, որոնք ամրագրում են փախստականների հիմնարար իրավունքները: Մենք ունենք առաքելություն՝ պայքարել մարդատյացության և խտրականության դեմ՝ խթանելով մեր հասարակություններում համակրանքի և փոխըմբռնման միջավայրը։

Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը՝ «Մենք չպետք է հայացքներս թեքենք։ Մենք չպետք է անտարբեր լինենք»։ Մեր համատեղ գործողությունները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների՝ ի նպաստ նրանց, որոնք ստիպված են փախչել։ Եզրափակելով խոսքս՝ կոչ եմ անում միասնական լինենք փախստականներին աջակցելու մեր վճռականության մեջ՝ գիտակցելով, որ նրանց դժվարին վիճակը համատեղ մարտահրավեր է, որը պահանջում է մեր անսասան նվիրվածությունն ու կարեկցանքը։

Միասին մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ապագա, որտեղ յուրաքանչյուր անհատ, անկախ հանգամանքներից, կարող է ապրել արժանապատիվ և անվտանգ:

Շնորհակալություն»: