Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար
Քաղաքականություն

Այս իշխանությունների «սնունդը» հենց ատելությունն ու թշնամանքն են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառում էր արել. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա»:

Այլ հարց է, որ, շատերի կարծիքով, նման «հրադադարի» առաջարկ հնչեց այն բանից հետո, երբ «Ֆեյսբուքը» փակեց նրա հակաեկեղեցական գրառումներից մեկը, ինչը նշանակում է, որ նաև սահմանափակումներ են դրվել որոշակի ժամկետով: Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչու է առաջացել այնպիսի վիճակ, որ երկրի ղեկավար համարվող անձը խոսում է հայհոյախոսությանը և իր «պարականոն» բառապաշարին մի քանի օր «արձակուրդ տալու» մասին, ինչո՞ւ այդ ամենը մտավ մեր հանրային-քաղաքական-հրապարակային դաշտ:

Եթե բնորոշելու լինենք Փաշինյանի իշխանության տարիները, ապա տոտալ ձախողումների ու կործանումների հետ մի երևույթ կա, որը չի կարող որևէ մեկի աչքից վրիպել։ Այն վերաբերում է հասարակության ներսում ատելության քարոզչությանն ու թշնամանքի բորբոքմանը։ Շուտով Փաշինյանն արդեն իշխանության չի լինի, իսկ տարիներ անց, եթե պատմաբանները, որոնք գործ են ունենալու նրա կառավարման ժամանակահատվածին գնահատական տալու հետ, թերևս չեն կարող անտեսել իշխանության կողմից ներքին ատելության գեներացումը որպես ներքին քաղաքականության կարևորագույն տարր դիտարկելը։

Նախ՝ հիշենք, թե ինչպես Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով և սև ժապավեններով։ Այդ ոճով էլ նա շարունակում է իր իշխանավարումը։ Նրա կառավարման օրոք օդից կախված մեղադրանքները և հայհոյախոսությունը ամբողջովին դարձան նորմալ ու սովորական երևույթներ։ Ընդ որում, սոցցանցերում իշխանությունների ու նրանց համակիրների խոսքն ու գործողություններն այս 7 տարվա ընթացքում անցնում են բոլոր սահմանները։ Դրանով խրախուսվում են դատարկախոսությունը, անկիրթ պահվածքը, անեծքն ու հայհոյախոսությունը։ Ժամանակի ընթացքում հակակրանքի դոզայի ավելացման և նողկալի բառապաշարի գրավիչ դառնալու պատճառով ի հայտ եկան իրենց քաղաքական գործիչներ համարող այնպիսի անձինք, որոնք սկսեցին գրավել իշխանություններին հարող և ցածր մակարդակ ունեցող հատվածների ուշադրությունը։ Եվ այդ մարդիկ իրենց անմակարդակ խոսքերով պղտորում էին հանրային ու քաղաքական դաշտը՝ չճանաչելով ոչ մի սահման։ Ու դա, ցավոք, բազմաթիվ մարդկանց համար ընդունելի էր՝ որպես քաղաքական պայքարի ձև, քանի որ ընդհանուր հանրային մթնոլորտն է նեխած։

Իսկ այդ նեխման գործընթացի նախաձեռնողները հենց իշխանություններն են։ Ավելին, ատելության ու թշնամանքի սերմանումից ու քարոզից զատ, հիմա նրանք են վերցրել հայհոյախոսության ու փողոցային մակարդակի «փոխանցիկ դրոշը»: Քանի որ նրանք իրենց ձեռքբերումներով չեն կարող քաղաքական կապիտալ ստեղծել, ապա մնում է անընդհատ թշնամիներ գտնել ու նրանց վրա բարդել իրենց ձախողումների ողջ բեռը։ Ավլին, քանի որ չունեն վարկանիշ, շրիշակից ցածր մակարդակով փորձում են իրենցով անել վերը նշված մասսաներին:

Սկզբից թշնամանքը նախկին իշխանությունների ու նրանց հետ կապված ուժերի նկատմամբ էր։ Այդ շրջանակներում իշխանությունները մատի փաթաթան դարձրին այնպիսի թեզեր, թե նախկինները խանգարում են իրենց, սաբոտաժ են անում, չեն թողնում, որ աշխատեն։ Նման տրամաբանության ներքո էլ հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, թալանչիների և ոչ թալանչիների։ Արդյունքում առճակատումն ու ատելությունը հասան անասելի չափերի։ Քաղաքական դաշտում գերիշխող դարձավ մաղձը և թույնը։ Բայց քանի որ իշխանությունները սնվում են ատելությամբ ու թշնամանքով, ապա ժամանակի ընթացքում նրանց պետք էր ավելացնել թշնամանքի դողան։ Ահա այդ ժամանակ էլ Արցախը հռչակվեց որպես հակահեղափոխության օջախ, և իշխանությունները սկսեցին արդեն ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ, որն այս անգամ հայաստանցի-արցախցի բաժանարար գծերի տեսքով էր։

Բայց հիմա, երբ արդեն ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, չեն կարող նույն էֆեկտիվությամբ թշնամանքի վրա խաղալ։ Այս դեպքում իշխանություններին ատելության նոր օջախ է հարկավոր, որպեսզի հագուրդ տան իրենց ցանկություններին։ Կարճ ժամանակում նրանք գտան այն կառույցը, որ կարող է լինել ատելության հաջորդ թիրախը։ Դա Եկեղեցին է։ Դրա համար էլ Փաշինյանը, բանուգործը թողած, նոն-ստոպ գրառումներ է կատարում Եկեղեցու մասին ու վարկաբեկիչ նյութեր տարածում։

Ցավալին այն է, որ ատելություն ու թշնամանք գեներացնելու հարցում մինչև հիմա նա հաջողում է այն աստիճան, որ երկրի ներսում թշնամանքն ու հայհոյախոսությունը դարձել է քաղաքական օրակարգ։

Բայց պետք է նկատել նաև, որ, ինչպես ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) կանխատեսում էին, իշխանությունների գեներացրած ատելությունն այսօր վերադառնում է իրենց: Բավական է դուրս գալ փողոց կամ հենց Փաշինյանի գրառումների ներքո տեսնել մարդկանց մեկնաբանությունները, ու ամեն ինչ պարզ կլինի: Չնայած, ինչպես հասկանում ենք, Փաշինյանն ու իր իշխանությունը այդ հայհոյանքներից, անեծքներից, վիրավորանքներց վատ չեն զգում, որովհետև իրենք սնուցվում են հենց այդ ամենից։ Նրանք մի մտավախություն, մի սարսափ ունեն՝ իշխանությունը կորցնելու հեռանկարը...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում