Գազայի շուրջ hրադադարն այդքան էլ չի բխում Նեթանյահուի շահերից, քանի որ դրանով նա կարող է կորցնել իշխանությունը. միջազգայնագետ
որոշակի նախադրյալներ հուշում են, որ Գազայի հրադադարով կամ բանակցությունների վերսկսման գործընթացով նաև այդ գործընթացը կվերսկսվի, որովհետև հրապարակ է նետվում նաև Միացյալ Նահանգների կողմից առաջ մղվող Աբրահամյան ուխտը, Աբրահամյան դաշինքը, որն Իսրայելի անվտանգային հայեցակարգն է, որի մեջ ներառվում են նաև շրջապատող երկրների հետ նորմալ, խաղաղ գոյակցությունը։ Հետևաբար, հիմա հերթը մոտեցնում են Սիրիային»,-նշել է Շահան Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից անվտանգային սպառնալիքները չեզոքացնելը կարևորագույն խնդիր է Իսրայելի համար, մյուս կողմից առկա է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության առանցքը կազմող տնտեսական շարժառիթների փիլիսոփայությունը։
«Միացյալ Նահանգներն իր բյուջեից հսկայական գումարներ է տրամադրում Իսրայելի անվտանգային համակարգը, պաշտպանական համակարգը գերարդիական գործիքակազմերով և զինապաշարներով լրացնելու համար։ Եթե խաղաղությունը լինի, այդ դեպքում Իսրայելին տրամադրվող օգնությունը կկրճատվի։ Բյուջեի կրճատման կամ նոր եկամուտների ապահովման թրամփյան այս փիլիսոփայությունը, կարծում եմ, պետք է ընկալել տարածաշրջանում քաղաքական քարտեզի վերագծման, դերերի վերասահմանման և վերաիմաստավորման տեսանկյունից»,-եզրափակել է Շահան Գանտահարյանը։
Վերջին օրերին՝ հատկապես հունիսի 24-ին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմում հրադադարի հայտարարումից հետո, Թել Ավիվը վերսկսել է Գազայի հատվածի և Լիբանանի հարավային տարածքների ուղղությամբ հրթիռային հարվածները։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»