Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Տեսանյութեր

ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան Ջհանյան

Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Sevan Startup Summit 2025
համարվում է տարածաշրջանի ամենախոշոր տարեկան հավաքույթը, որը նպաստում է ստարտափների աճին։ Բացօթյա ճամբարային միջոցառումը միավորում է հիմնադիրներին, ներդրողներին և ստարտափների սիրահարներին մեկշաբաթյա կապի և համագործակցության համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ի տարբերություն ավանդական կոնֆերանսների, Սևանի ստարտափ համաժողովն առաջարկում է հանգիստ, ոչ պաշտոնական միջավայր, որտեղ զրույցները տեղի են ունենում խարույկների շուրջ, իսկ գործարքները կնքվում են անմիջական միջավայրում։ Այս փորձի հիմքում ընկած է միկրո-աքսելերացիոն ծրագիրը, որը միտված է վաղ փուլի ստարտափների գործունեությունը խթանելուն, հետևաբար միջոցառումը ծառայում է որպես ներդրումների և գործընկերության գործնական հարթակ: 

Համաժողովը մեկնարկել է կրթական բաղադրիչով և մասնագիտացված ստարտափների համար նախատեսված կրթական ծրագրով։ Մասնակիցները բաժանված են երկու խմբերի՝ գաղափարի և աճման փուլերում գտնվող ստարտափներ։ Սկզբնական փուլում գտնվողների համար անցկացվում է ինկուբացիոն ծրագիր, իսկ աճման փուլում գտնվողների համար՝ միկրո-աքսելերացիոն ծրագիր, որոնք իրականացվում են բաց քննարկման պայմաններում։ Առանձնակի ուշադրության են արժանանում այն ստարտափները, որոնց հիմնադիրներն ուսանողներ են և իրենց գործունեությունը սկսել են ուսանողական տարիներից։   

Ինկուբացիոն ծրագրերի ընթացքում մասնակիցները զարգացնում են իրենց ձեռնարկատիրական գիտելիքները, որպեսզի հաջողությամբ կառուցեն իրենց ստարտափները և արդեն հաջորդ համաժողի ժամանակ ներկայանան նոր մակարդակով։ Նախորդ տարվա համաժողովին կից՝ առաջին անգամ կազմակերպվել էին նաև ինդուստրիալ ոլորտային միջոցառումներ՝ Սևան ագրիթեքը, էներգախնայողության և ձեռներեցության կոնֆերանսն ու էլեկտրոմոբիլների մրցույթը։ 

Այս տարվա համաժողովին կից նախատեսված է անցկացնել նոր միջոցառումներ, որոնք նվիրված են գինեգործության ոլորտի, ֆինանսական համակարգի, կլիմայական փոփոխություններին առնչվող ծրագրերի ինովացիաներին։ Համաժողովի շրջանակում անցկացվելու է նաև ծրագրավորողներին վերաբերող եռօրյա միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ստանալու են խնդիրներ և հաջորդ երկու օրերին ակտիվորեն մասնակցելու են ծրագրավորման սեսիաներին՝ առաջարկելով հետաքրքիր լուծումներ։ Փակման արարողության ժամանակ հաղթողներին հանձնվելու են մրցանակներ։ 

Համաժողովի այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար, որից տարբեր մասնակիցներ ստանալու են տարբեր չափերի մրցանակային գումարներ։ Միջոցառմանը մասնակցելու նախնական հայտեր են ներկայացրել 550 ստարտափներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան երկրներից։ Նրանցից 200-ը հաղթահարել են ընտրական փուլը և արդեն մասնակցում են համաժողովում ներկայացված ծրագրերին։ Համաժողովի ընդհանուր այցելուների քանակն ավելի քան 15 հազար է։ 

Sevan Startup Summit 2025-ի պանելային քննարկումներից մեկին մասնակցեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ 
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ հանքարդյունաբերության և ՏՏ ոլորտները փոխկապակցված են, հետևաբար ԶՊՄԿ-ի ներկայությունը տվյալ միջոցառմանը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կոմբինատը ցանկանում է ամբողջությամբ թվայնացնել իր համակարգերը։  

«Այդ տեսանկյունից մեզ մոտ իրականացվում է բավականին խոշոր ծրագիր, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել և կառավարել, տեղեկություններն ավելի հրատապ և արդի եղանակներով ստանալ։ Կոնկրետ այս պանելային քննարկումը համաժողովի շրջանակում վերաբերում էր արևային էներգետիկայի խնդիրներին։ Մենք մասնակցեցինք, որովհետև ԶՊՄԿ-ն նպատակադրվել է որոշակի ժամանակահատվածում անցնել 100% վերականգնվող և գերաղբյուրներով արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման»,- ասաց Ջհանյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ կոմբինատն արդեն իսկ հայտարարել է, որ այդ ճանապարհին առաջին քայլը լինելու է 100 մեգավատանոց սեփական արևային կայան ունենալը։ Ծրագիրն այժմ իրականացման փուլում է, որի շրջանակում շատ հետաքրքիր է մասնակցել վերականգնվող էներգետիկային առնչվող քննարկումներին։ 

«Հայաստանն, ի տարբերություն շատ երկրների, ունի բնական այնպիսի առավելություններ, որոնք թույլ են տալիս զարգացնել վերականգնվող էներգետիկան։ Դա արևային օրերի շատ քանակն է, բացի այդ՝ լեռնային գոտին հնարավոր է դարձնում զով կլիմայական պայմաններում ավելի արդյունավետ օգտագործել կայանները։ Հայաստանի ռելիեֆը նույնպես նպաստում է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Այստեղ կարելի է տեղակայել նաև ջրային կուտակիչներ, որոնց միջոցով հնարավոր է արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը ցերեկային ժամերին կուտակել և օգտագործել երեկոյան ժամերին, երբ սպառումը հասնում է ավելի մեծ ծավալների»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ջհանյանի հավաստմամբ՝ վերականգնվող էներգետիկան մեր երկրի համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ թե՛ տնտեսական առումով, քանզի տալիս է ավելի մատչելի և էժան էներգիա, թե՛ էներգետիկ անկախության առումով, քանզի Հայաստանը մեծ ծավալով ներկրում է էներգակիրներ՝ չունենալով նավթի ու գազի սեփական աղբյուրներ։  

«ԶՊՄԿ-ն վերականգնվող էներգետիկան զարգացնելու առաջամարտիկներից է, որովհետև հանդիսանում է էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողներից մեկը, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ տնտեսության մեջ զարգանա սեփական, ներքին աղբյուրներից՝ արևից, քամուց, ջրից ստացվող էներգետիկան, ինչը թույլ կտա ավելի մրցունակ լինել համաշխարհային շուկաներում, հետևաբար հույս ունենք էներգետիկ ոլորտի մեր գործընկերների հետ հասնել մեր առջև դրված նպատակների իրականացմանը»,- ասաց Ջհանյանը։  

Վերադառնալով  Sevan Startup Summit 2025-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նշեց, որ կոմբինատը բնականաբար հանդիսանում է ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից մեկը։ Օրինակ՝ «Հայկական ծրագրեր» կազմակերպությունը ԶՊՄԿ-ի գործընկերն է։ 
 
«Այդուհանդերձ, խոշոր հանքարդյունաբերության համար հայկական ՏՏ ոլորտը դեռ չի կարող առաջարկել բարձրորակ կազմակերպությունների կառավարման համակարգեր, որոնք ունեն գերմանական կամ ամերիկյան կազմակերպությունները։ Բացը փորձում ենք լրացնել համագործակցության շնորհիվ, որը ենթադրում է ավելի նեղ ձևաչափ։ Այստեղ մեր նպատակին հասնելու համար դեռ անելիքներ ունենք»,- եզրափակեց Ջհանյանը։