Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Ժամանց

«Ես մի կերպ եմ ինձ զսպում, երբ դու ընտրում ես եղանակին անհամապատասխան հագուստ ու ստիպում, որ հենց դա հագնես». Հասմիկ Խոջյանի ու դստեր ֆոտոշարքը

Դերասանուհի Հասմիկ Խաջյանն ինստագրամյան իր էջում դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել: Նա հետևորդների հետ անկեղծացել է մայր լինելու բարդության ու երջանիկ պահերի մասին:

«ՆարԷ, դու արդեն 2,4 տարեկան ես քեզ հետ անսահման հետաքրքիր է ապրելը...վստահ եմ, դու դա զգում ես, բայց դու չես զգում, թե որքան բարդ է քեզ հետ:

Ես գիտեմ, որ դա նորմալ է՝ տարիքանին ճգնաժամ է, դա կփաստեն բոլոր 1.5-3 տարեկանների մամաները, հոգեբաններն ու բժիշկները, բայց ախր մենք՝ մամաներս, միշտ վախենում ենք, որ սա ոչ թե ճգնաժամ է, այլ բնավորություն:

Նարէ, քեզ հետ զրույցները ու քո աշխարհը բացահայտելու ընթացքն անսահման հետաքրքիր է ինձ, ես վայելում եմ քեզ հետ անցկացրած ամեն օրը, բայց այդ ամեն օրվա մեջ ես անվերադարձ կորցնում եմ անթիվ-անհամար նյարդային բջիջներ, ես մի կերպ եմ ինձ զսպում, երբ դու ընտրում ես եղանակին անհամապատասխան հագուստ ու ստիպում, որ հենց դա հագնես չնայած, որ ես քեզ միշտ տալիս եմ ընտրության հնարավորություն, որ առաջարկված 2-3 տարբերակներից ընտրես մեկը, բայց դե դա մեզ չի փրկում քո ինքնաարտահայտման տարբերակ կապրիզներից: 

Չնայած այս ամենին, ՆարԷ, ես քեզ համար դեռևս ոչ մի անգամ չեմ միացրել մուլտֆիլմ-էկրաններ (թեկուզ 5րոպե հանգստանալու համար, միայն ծայրահեղ դեպքում թույլ եմ տալիս, որ նայես քո նկարները 1-2րոպեով), դու դեռևս ոչ մի անգամ չես կերել շոկոլադ, դու դեռ չգիտես, թե ինչպես եմ ես ջղայնանում, որովհետև ամեն անգամ զսպում եմ ինձ ու խորը շունչ եմ քաշում կամ էլ դուրս եմ գալիս սենյակից ու փորձում եմ քեզ ինձ հետ ամեն տեղ տանել և՛ Երևանում՝ սրճարան, հանդիպման և այլն, և՛ ճանապարհորդությունների:
ի դեպ, դու շատ տպավորվող մարդ ես 2,1-ում միասին գնացել էինք Փարիզ՝ մինչև հիմա պատմում ես դա, ինչպես նաև, ինձ համար կարևոր է, որ դու արդեն իսկ շատ ինքնուրույն մարդ ես:

Մամաների հոգնածության, բալիկների կապրիզների, իրենց հետ տարվող աշխատանքի մասին ես շատ երկար կարող եմ գրել, բայց կարևորը հիշեք, որ պետք է գնահատեք ձեր շրջապատում եղած մամաներին, որովհետև իրենց համար վստահաբար հեշտ չէ:

Իմացիր, որ ես քեզ անսահման շատ եմ սիրում, իմ հեքիաթ ու քեզ սիրում են բոլոր քեզ տեսնողներն ու ճանաչողները: ՆարԷ, դու իմ երջանկությունն ես»,- գրել է Հասմիկ Խոջյանը: