ՆԱՍԱ-ն Մարսի վրա հայտնաբերել է հնագույն կյանքի հնարավոր հետքեր
Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են հնագույն կյանքի ձևերի հնարավոր հետքեր ամերիկյան մարսագնաց Perseverance-ի կողմից հավաքված նմուշներում: Այդ մասին հայտնել է գործակալության գիտական ծրագրերի ղեկավար Նիկի Ֆոքսը, որի խոսքերը մեջբերել է Ամերիկյան տիեզերական գործակալության (NASA) կայքը։
«Այս հայտնագործությունը NASA-ի առաքելության ռազմավարական պլանավորման, մշակման և իրականացման ուղղակի արդյունք է, որը կարող է տրամադրել հենց այսպիսի գիտական տվյալներ՝ բացահայտելով Մարսի վրա պոտենցիալ կենսաբանական սեգմենտներ: Այս գրախոսված ուսումնասիրության հրապարակմամբ NASA-ն տվյալները հասանելի է դարձնում գիտական լայն հանրությանը հետագա հետազոտությունների համար՝ դրանց կենսաբանական բնույթը հաստատելու կամ հերքելու համար», -ասել է Ֆոքսը։
NASA-ի տվյալներով՝ Perseverance մարսագնացը կարմիր մոլորակի վրա հայտնաբերել է հող՝ «ընձառյուծի նախշ» հիշեցնող բնորոշ բծերով տեղանքից, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետազոտողների շրջանում: Այս բծերը պարունակում էին երկաթով հարուստ երկու հանքանյութերի հետքեր՝ վիանիտի (հիդրատացված երկաթի ֆոսֆատ) և գրեյգիտի (երկաթի սուլֆիդ): Վիատիտը հաճախ հանդիպում է Երկրի վրա նստվածքներում, տորֆային ճահիճներում և քայքայվող օրգանական նյութերում: Նմանապես, Երկրի վրա միկրոօրգանիզմների որոշ ձևեր կարող են առաջացնել գրեյգիտ:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...