Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է խոցելիության և կախվածության ռիսկեր. Անանյան

Վերջին օրերին իշխանական պաշտոնյաները շարունակում են գովերգել Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը՝ այն ներկայացնելով որպես տնտեսական մեծ հնարավորությունների աղբյուր։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը այնքան էլ պարզ ու փայլուն չէ։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Նախ և առաջ՝ տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մեր սահմանից Թուրքիաի սահմանը հատելուց հետո, Թուրքիայի տարածքում՝ մինչև Թուրքիայի հիմնական լոգիստիկ հանգույցներին հասանելիությունը, ճանապարհներն ու երկաթուղային կապերը կամ չկան, կամ բարվոք վիճակում չեն։ Թուրքիայի համար անհրաժեշտ են զգալի ներդրումներ՝ այդ ենթակառուցվածքները միջազգային ծանրաբեռնվածության համար համապատասխան դարձնելու նպատակով։ Նույնիսկ քաղաքական պատրաստակամության պարագայում այս գործընթացը արագ չի ընթանա։

Բացի դրանից, եթե անգամ բացվեն Մարգարայի կամ Ախուրիկի անցակետերը, և տրանսպորտային բարվոք ենթահամակարգերի առկայության պայմաններում Հայաստանը մուտք ստանա Թուրքիայի ճանապարհային ցանց, որը հնարավորություն կտա հասանելիություն ունենալ Միջերկրականի խոշոր նավահանգիստներին՝ Մերսինին ու Դերզեյին, ապա դրանց հեռավորության պատճառով (համապատասխանաբար՝ 850 և 950 կմ), տեղափոխվող բեռների ու ապրանքների ինքնարժեքը ոչ թե կնվազի, այլ կբարձրանա՝ երկար ճանապարհի և միջանկյալ ծախսերի պատճառով։

Երկրորդ՝ տնտեսական հավասարակշռություն։ Թուրքիայի տնտեսությունը Հայաստանից բազմապատիկ մեծ է, իսկ մեր տնտեսությունը բնութագրվում է թույլ դիմադրողականությամբ։ Սահմանների բացման պայմաններում ամենաարագ երևացող հետևանքը լինելու է թուրքական ապրանքների ինտենսիվ ներթափանցումը հայաստանյան շուկա։ Մեր արդյունաբերական ոլորտները, որոնց մրցունակության մակարդակը արդեն իսկ խոցելի է, դժվար թե դիմանան նման ճնշմանը։

Երրորդ՝ մաքսային քաղաքականության սահմանափակումներ։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, զրկված է ինքնուրույն մաքսասակագնային հովանավորչական քաղաքականություն իրագործելու հնարավորությունից։ ԵԱՏՄ-ում մաքսասակագնային քաղաքականությանն առնչվող որոշումները կայացվում են միասնական մոտեցմամբ՝ կոնսենսուսով, հետևաբար, նույնիսկ եթե ցանկանանք պաշտպանել տեղական արտադրությունը՝ մաքսերի կամ սահմանափակումների միջոցով, դա իրագործելիության տեսանկյունից գործնականում գրեթե անհնար է։

Այս ամենը նշանակում է, որ սահմանների բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր։ Եթե բացի խաղաղության խորհրդանշական ազդակից չկա լուրջ ռազմավարական հաշվարկ, ապա խոսել «մեծ տնտեսական օգուտների» մասին՝ պարզապես իրականությունից կտրված է»,- գրել է նա: