Կառուցել տներ, թե՞ պաշտպանվել․ Դավիթ Անանյանի դիտարկումները
ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծում բարձր տեխնոլոգիաներին և ռազմարդյունաբերությանը հատկացվող միջոցների ծավալն ու տրամաբանությունը տարակուսանք են հարուցում այն պայմաններում, երբ աշխարհում բոլոր պետությունները, այդ թվում մեր հարևաններն ու ոչ բարեկամ երկրները, արագացնում են ռազմական և տեխնոլոգիական ծախսերը։ Այս մասին գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Հայաստանում՝ ընդհակառակը, հենց այս ոլորտներում է տեղի ունենում նվազում։
Մասնավորապես, ընդհանուր թվերը հետևյալն են․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2026թ․ համար նախատեսվել են 37.35 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք կազմել են 47.51 մլրդ դրամ։ Նվազումը կազմում է 10.16 մլրդ դրամ կամ 21.4%։
Ռազմարդյունաբերության ծախսերը 2026թ․ նախատեսվել են 4.97 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք եղել են 5.72 մլրդ դրամ։ Նվազումը՝ շուրջ 746 մլն դրամ կամ 13%։ Մանրամասները հետևյալն են․
- «Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների» համար 2025թ․ նախատեսվել էր 4.16 մլրդ դրամ, 2026թ․՝ 3.56 մլրդ դրամ։ Նվազումը՝ 14.5%։
- «Փորձանմուշների արտադրության» համար 2025թ․ նախատեսվել էր 1.50 մլրդ դրամ, 2026թ․՝ 1.28 մլրդ դրամ։ Նվազումը՝ 14.1%։
- «Մասնագիտական կադրերի ուսուցման» համար 2025թ․ նախատեսվել էր 53.7 մլն դրամ, 2026թ․՝ 25 մլն դրամ։ Նվազումը՝ 53.5%։
- Նոր տողով ավելացվել է «Միջազգային ցուցահանդեսներ» ծրագիրը՝ 100 մլն դրամ։
Այսպիսով, նվազել են հենց ռազմարդյունաբերության «սիրտը» կազմող ծախսերը՝ R&D-ն, փորձանմուշները, կադրերի պատրաստումը։ Ավելացել է միայն ցուցահանդեսների ֆինանսավորումը։
Այլ ուղղություններով պատկերը հետևյալն է․
- «ՏՏ ընկերությունների պետական աջակցություն»՝ 2025թ․ 29.36 մլրդ դրամ, 2026թ․՝ 19.47 մլրդ դրամ։ Նվազումը՝ 9.89 մլրդ դրամ կամ 33.7%։
- «Թվային փոխակերպում»՝ 2025թ․ 7.15 մլրդ դրամ, 2026թ․՝ 8.08 մլրդ դրամ։ Աճ՝ 13%։
- «Հեռահաղորդակցություն»՝ 2025թ․ 550 մլն դրամ, 2026թ․՝ 960 մլն դրամ։ Աճ՝ 76%։
- «Արբանյակային սպասարկում»՝ անփոփոխ՝ 190 մլն դրամ։
Խնդրահարույց հակադրությունն այն է, որ նույն տարվա բյուջեում նախատեսվում է շուրջ 103 մլրդ դրամ ուղղել հիպոտեկային վարկերի տոկոսների վերադարձին, ինչը փաստացի նշանակում է տնտեսության շինարարության ոլորտին աջակցության տրամադրում։ Այս թիվը գրեթե 20 անգամ գերազանցում է ամբողջ ռազմարդյունաբերական բյուջեն։
Այսպիսով, պետությունը փաստացի գերադասում է բնակարանաշինության սուբսիդավորումը՝ ռազմարդյունաբերական հզորությունների կառուցման փոխարեն։
Ի՞նչ ուղի է ընտրում Հայաստանը․ ապավինե՞լ սպառողական շինարարական բումին, թե՞ կառուցել սեփական տեխնոլոգիական և ռազմական հզորությունը»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...