Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
Հասարակություն

«Եթե հանքագործը չաշխատի, դուք ևս չեք կարողանա աշխատել, առանց հանքարդյունաբերության մյուս գործերը կդառնան անհնար»․ տնտեսագետ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» ֆորումի ընթացքում, ոլորտի վերաբերյալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատրաստած համապարփակ հետազոտությունը ներկայացնելուց առաջ, մի պատմություն պատմեց. ընկերներն իրենց աշխատանքների մասին զրուցելիս լավ խոսքեր են ասում յուրաքանչյուրի մասին. մեկը ինժեներ է, մյուսը՝ ոսկերիչ, հաջորդը՝ շինարար, և բոլորը գովում են մեկը մյուսին՝ տներ են կառուցում, զարդեր պատրաստում և այլն։ Երբ հանքագործն է ներկայանում, ընկերները նրան նախատում են, թե իր գործով բնությանը վնաս է հասցնում, սակայն հանքագործը հակադարձում է. «Եթե ես չաշխատեմ, դուք ևս չեք կարողանա աշխատել»։

Հետևաբար, հանքագործությունը և հանքարդյունաբերությունը մեր տնտեսության համար առանցքային նշանակություն ունեն, եզրահանգեց բանախոսը, և անհրաժեշտ է սահմանել ներդաշնակություն՝ անշուշտ պատասխանատու հանքարդյունաբերության ու կայուն զարգացման ծրագրերի շրջանակում։

Հետազոտության հիմնական տվյալները

Սուրեն Պարսյանը ներկայացրած հետազոտության համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, 2024 թվականին հանքարդյունաբերության ոլորտում գործել է 403 կազմակերպություն, որոնցից 41-ը դադարել են գործել, իսկ մետալուրգիայի ոլորտում՝ 99-ը։

Վերջին երկու տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ կազմակերպությունների թիվը որոշակիորեն աճել է, սակայն եկամուտների մասով իրավիճակը տարբերվում է. ոլորտի շրջանառությունը վերջին երկու տարում նվազել է մոտ 20 մլրդ դրամով, իսկ համեմատած 2023 թվականի հետ՝ 1,7 տոկոսով, ինչը համեմատաբար փոքր ծավալ է։

Չնայած արտադրության և շրջանառության նվազման միտումներին, հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ զբաղվածության ապահովման հիմնական ոլորտը՝ մոտ 13 000 աշխատատեղ ընդգրկելով։

Մետալուրգիայի ոլորտում իրավիճակը մտահոգիչ է. նկատվում է աշխատատեղերի կրճատման միտում, իսկ շրջանառության ծավալը նվազել է մոտ 30%-ով, ինչը պահանջում է ոլորտի զարգացումը խթանելու քայլեր, եթե ցանկանում ենք հանքարդյունաբերության և մետալուրգիայի շղթայի արդյունավետ զարգացում, ասաց բանախոսը։

Հարկային մուտքեր

2024 թվականին հանքարդյունաբերական բոլոր կազմակերպությունները միասին վճարել են 133 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է՝ մոտ 48 տոկոսով: Այս մուտքերի մեծ մասը ուղղակի հարկերի մասնաբաժին է, մոտ 110 մլրդ դրամ:

Պարսյանը ընդգծեց, որ այդ 133 մլրդ դրամից 102 մլրդը՝ կամ 77%-ը, բաժին է ընկնում մեկ ընկերությանը՝ ակնարկելով ԶՊՄԿ-ին:

Սուրեն Պարսյանի ներկայացրած հետազոտությանը՝ տեսանյութում։