Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Հասարակություն

«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին

Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը։ Զեղծարարները, ներկայանալով որպես հեռահաղորդակցման կազմակերպությունների աշխատակիցներ, առաջարկում են «թարմացնել կարգավորումները» կամ «ակտիվացնել 5G» հեռախոսի հրամանների միջոցով։

Խաբեության մեթոդը․ կապի վերահսկողության կառավարում

Սխեման հիմնված է USSD հրամանների՝ կարճ ծառայողական կոդերի (օրինակ՝ *123#) միջոցով մանիպուլյացիաների վրա։ «Կապի նոր ստանդարտին անցնելու» պատրվակով զոհին համոզում են հավաքել թվերի կոմբինացիա, որն իրականում ակտիվացնում է բոլոր մուտքային զանգերի և SMS հաղորդագրությունների անվերապահ վերահասցեավորումը դեպի զեղծարարի հեռախոսահամար։ Որոշ դեպքերում օգտատիրոջն առաջարկում են ներբեռնել այլ հավելված, որն իբր, անհրաժեշտ է 5G-ի աշխատանքի համար, ինչն իրականում լրտեսական ծրագիր է։

Արդյունքում զեղծարարները ստանում են հասանելիություն բանկային հավելվածների և էլեկտրոնային դրամապանակների մեկանգամյա օգտագործման գաղտնաբառերին (OTP)։ Քանի որ հաղորդագրությունները ուղարկվում են զեղծարարի հեռախոսին, զոհն այլևս չի տեսնում գումարի դուրսգրման կամ վարկերի ձևակերպման մասին ահազանգերը, ինչը զեղծարարին ժամանակ է տալիս միջոցները ստանալու համար։

Գլխավոր դատախազությունը և բջջային օպերատորները պարբերաբար նախազգուշացումներ են տարածում քաղաքացիների համար։ Դրանց հիմնական շեշտադրումն այն է, որ Հայաստանում 5G-ն թարմացվում է ավտոմատ։ Եթե սմարթֆոնը, SIM քարտը և սակագնային փաթեթը աշխատում են նոր տեխնոլոգիայով, ոչ մի լրացուցիչ ձեռքով կարգավորում անհրաժեշտ չէ։

Իրավաբանական ծուղակ

Սխեմայի նենգությունն այն է, որ USSD հրամանների մուտքագրումը կամ հավելվածների ներբեռնումը սմարթֆոնն օգտագործողի կողմից կամավոր է կատարվում։ Իրավաբանական տեսանկյունից սա ծայրաստիճան բարդացնում է խնդրի լուծումը, քանի որ բանկի անվտանգության համակարգերի տեսանկյունից հասանելիությունը տրվել է հենց օգտատիրոջ կողմից։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Տեխնոլոգիական առաջընթացը ձեզնից չի պահանջում ճնշման տակ կատարել ձեռքով բարդ գործողություններ։ Ձեր ֆինանսները պաշտպանելու համար հետևեք այս կանոններին․

  • 5G-ն հեռախոսով չի կարգավորվում։ Տվյալների փոխանցման ավելի բարձր արագության անցումը կատարվում է ավտոմատ և չի պահանջում հատուկ հրամանների հավաքում կամ հավելյալ ծրագրերի ներբեռնում։ Եթե կապն ինքնուրույն չի անցել նոր ստանդարտի, դիմեք ձեր բջջային օպերատորին։
  • Անտեսեք USSD հրահանգները։ Երբեք մի հավաքեք հեռախոսում անծանոթների կողմից թելադրված կոդեր, ում անունից էլ որ նրանք ներկայանան։
  • Հրաժարվեք հղումների միջոցով ծրագրեր ներբեռնելուց։ Բոլոր բջջային օպերատորների պաշտոնական հավելվածները հասանելի են միայն Google Play-ում և App Store-ում։ Մեսենջերների միջոցով ուղարկված ցանկացած ֆայլ ուղղակի սպառնալիք է։
  • Ինքներդ ստուգեք տեղեկատվությունը։ Եթե ստացել եք «ցանցի կարգավորման» վերաբերյալ զանգ՝ անջատեք այն և ինքներդ զանգահարեք ձեր բջջային օպերատորին պաշտոնական հեռախոսահամարով։
  • Հետեւեք ազդանշանին։ Եթե ձեր հեռախոսը հանկարծակի դադարել է ստանալ մուտքային զանգեր և SMS հաղորդագրություններ, շտապ կապ հաստատեք կապի օպերատորի և բանկի հետ այլ սմարթֆոնի միջոցով․ հնարավոր է, որ ձեր սարքի վրա արդեն ակտիվացված է վերահասցեավորումը։

Հիշեք․ 5G-ն ոչ մի տեղ չի անհետանա։ Իսկ ձեր հեռախոսին և գումարին հասանելիությունը կարող եք կորցնել մեկ րոպեի ընթացքում։ Ֆինանսական անվտանգությունը սկսվում է ստուգելու և չշտապելու պարզ սովորությունից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ