Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Կայուն զարգացման թեման այլևս խորթ չէ ոլորտին․ ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրենի դիտարկումները

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (ԶՊՄԿ) պաշտոնապես ներկայացրել է իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը`  հոկտեմբերի 3-4 ը անցկացվող «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում՝ վերահաստատելով նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը։ Սա ԶՊՄԿ-ի կողմից հրապարակվող չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է՝ դարձնելով ընկերությունը Հայաստանում միակը, որը հետևողականորեն իրականացնում է ԲՍԿ հաշվետվություն։

Այս տարվա հաշվետվությունը կազմվել է համահունչ միջազգային առաջատար չափորոշիչներին (ներառյալ՝ GRI, SASB և TCFD)։ ԶՊՄԿ-ն այս տարի առաջին անգամ հղում ունի նաև Բնության հետ կապված Ֆինանսական Բացահայտումների աշխատանքային խմբին (TNFD) և պարտավորվել է լիարժեքորեն ներառել այս շրջանակը իր հաջորդ հաշվետվության մեջ։

Զեկույցի ներկայացումը ուղեկցվել է խորքային քննարկմամբ՝ նվիրված կայուն զարգացման հաշվետվողականության թեմային, որի մասնակիցներն էին KPMG, Grant Thornton Հայաստանի, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի և ԶՊՄԿ ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում քննարկվեցին ԲՍԿ ստանդարտների աճող դերը և հուսալի տվյալների կարևորությունը պատասխանատու հանքարդյունաբերության մեջ։

2024 թ. հաշվետվությունը կանցնի անկախ երրորդ կողմի կողմից իրականացվող աուդիտ, ինչը միտված է ավելացնել հաշվետվողականությունն ու շահագրգիռ կողմերի վստահությունը։ Աուդիտն իրականացնում է Grant Thornton ընկերությունը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) չորրորդ տարի անընդմեջ ներկայացնում է միջազգային չափանիշներին համապատասխանող կայուն զարգացման զեկույցը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ 2024 թվականի հաշվետու տարվա զեկույցը ներառում է ինչպես կոմբինատի նվաճումներն, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման իրենց  նպատակներին հասնելու ճանապարհին։

 «Կայուն զարգացման այս զեկույցն աչքի է ընկնում նրանով, որ Հաշվետվողականության համաշխարհային նախաձեռնության (GRI) չափանիշների կիրառումը 2-3 կետով ավելացել է՝ ի տարբերություն նախորդ զեկույցի»,- «Հայաստանի հանքարդյունաբերությունը» (Mining Armenia Forum 2025) համաժողովի ժամանակ ejc.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է Արմեն Ստեփանյանը։

Արմեն Ստեփանյան 2.jpg (93 KB)

 Նա ասում է, որ հաշվետվությունում ներկայացված են մի շարք կարևոր փաստեր, որոնք մանրամասն նկարագրում են, թե ինչ խնդիրներ են շտկվել 2024-ի ընթացքում, բայց կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք 1-2 տարում շտկվելու հարց չեն և դրանց մասին պետք է բաց ու թափանցիկ խոսել:

Արմեն Ստեփանյանն առանձնացնում է այս տարի ընկերությունում փոշու կառավարման համակարգի կիրառման արդյունքը․ «Այս տարվա փոշու մոնիտորինգը ցույց տվեց, որ վերջին 3-4 տարվա ընթացքում ներդրած համակարգերը վերջապես ունեցան իրենց արդյունքը։ Այս առումով էական առաջընթաց գրանցեցինք ու դրա արդյունքն, իհարկե, կտեսնենք մեր մյուս տարվա զեկույցում։ Մեծ աշխատանք է տարվել նաև անվտանգության կանոնները պահպանելու առումով։ Այստեղ ևս առաջընթացի թվերը գոհացուցիչ են, բայց անվտանգության առումով անընդհատ աշխատելու և բարելավելու տեղ կա»։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերություն-կայուն զարգացում հավասարակշռությունը պահելուն՝ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը նշում է, որ այն դարձել է այսօրվա բիզնեսի հրամայականը․ «Չես կարող այսօր հանք շահագործել առանց բնապահպանական, սոցիալական, անվտանգության խնդիրներին ուշադրություն դարձնելու՝ հատկապես այնպիսի հանքավայրում, որը գտնվում է անմիջապես համայնքի մեջ։ Ժամանակակից հանքարդյունաբերության մեջ, կարծում եմ, ավելի հեշտ է հավասարակշռել կամ առաջնահերթություն դիտարկել կայուն զարգացումը, քան տարիներ առաջ։ Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել աշխատանքս ոլորտում, էական դժվարություններ կային, համենայն դեպս, Հայաստանում շատ խորթ էր հնչում կայուն զարգացումը։ Հիմա կայուն զարգացումը ոլորտում էական առաջընթաց ունի և դրա մասին պետք է հպարտորեն բարձր խոսել»։

Ստեփանյանը վստահեցնում է, որ ոլորտում կարծրատիպերի և միֆերի դեմ մեր տարիների աշխատանքի արդյունքը ևս այսօր նկատելի է, ինչի մասին վկայում են համայնքներում հարցումների արդյունքները։

«Այստեղ շատ կարևոր է նաև համալսարանների ու դպրոցների հետ աշխատանքը։ Պետք է մարդը ծանոթ լինի երկիրը պահող ոլորտի առանձնահատկությունների, թերությունների, խնդիրների, մարտահրավերների հետ»,- ասում է նա։

«Բի–Դի–Օ Արմենիա» գործընկեր, հարկային և իրավական խորհրդատվության ղեկավար Ահարոն Չիլինգարյանը ևս կարևորում է համայնքների հետ փոխադարձ գործակցությունը. «Հանքարդյունաբերությունը տնտեսության համար շոգեքարշի դեր ունի, այն առաջ է մղում ոչ միայն տեղական համայնքների զարգացումն, այլև լայն համատեքստում նպաստում է երկրի տնտեսական շարժին։ Այստեղ կարևոր է, որ համայնքը ոլորտին չսահմանափակի, այլ՝ աջակցի։ Համայնքի հետ երկխոսություն ունենալը վճռորոշ է։ Առանց դրա կայուն զարգացում չի կարող լինել։ Իսկ կայուն զարգացումը միայն ընկերության համար չէ, այն նաև համայնքի ու բնակչության համար է»։

Չիլինգարյան Ահարոն.jpg (95 KB)

Նրա կարծիքով, այս առումով արդեն կան դրական օրինակներ․
«Առնվազն երկու խոշոր ընկերություններ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Լիդիան Արմենիան», այս հարցում դառնում են դրոշակակիրներ։ Շատ կարևոր է, որ նրանք կարողանան պահպանել իրենց նշաձողը»։

Անդրադառնալով այս տարվա զեկույցին՝ Չիլինգարյանն առանձնացնում է հաշվետվողականության այն հատվածը, որը վերաբերում է հարկային հարցերին։ Մասնավորապես՝ թե ինչպե՞ս է կոմբինատը իր կորպորատիվ կառավարման համակարգում համագործակցում հարկային մարմինների հետ, ինչպե՞ս են քննարկվում իրենց մոտեցումներն ու հարկայնության փոփոխությունները։

«Զեկույցում կար մի հետաքրքիր գրառում, ըստ որի՝ թափանցիկության և այլ հարցերի շուրջ շահագրգիռ կողմերի հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցային հարթակ, սակայն ներկայումս չի գործում հատուկ հարթակ հարկերին առնչվող հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու համար»,- նշում է նա։