Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան
Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։

Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։

Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Պոլսո Հայոց պատրիարքը։

Նա ընդգծեց, որ մշտապես հետևում են Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակների հանդիպումներին`հավելելով՝ «այդ հանդիպումների արդյունքներով լավ լուրեր ենք ստանում»։

Մասնավորապես, ինչպես ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարքը, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։

«Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,- նշեց նա։

Խոսելով համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների տրամադրվածության ու վերաբերմունքի մասին՝ Պատրիարքը փաստեց, որ ներկայիս ղեկավարությունը բավական դրական է տրամադրված։

«Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։

Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում։

Մեզ այցելում է նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս»,- ասաց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ կարևորելով փաստը, որ հիմա համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։

Այդուհանդերձ, Թուրքիայի հայկական համայնքի կյանքում այսօր կան խնդիրներ, որոնց շարքում թերևս ամենաօրհասականը ժողովրդագրական հարցն է։

Պատրիարքի խոսքով, համայնքի ներսում ծնվող ամեն մի հայի դիմաց երեքը մահանում են։  «Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Մեր համայնքի կառույցները 125 հազար հայերի համար են։ Այս քաղաքում 50 եկեղեցի ունենք՝ 33 առաքելական, 12 կաթոլիկ, 4 բողոքական։ Բայց այլևս չենք կարողանում լցնել մարդկանցով։

Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը»,- նշեց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Նա նկատեց, որ նույն ցավալի պատկերը կարելի է տեսնել՝ նայելով Ստամբուլի՝ ժամանակին մեծ թվով հայերով բնակեցված թաղամասերին։

Օրինակ, Գումգափուի թաղամասում, որտեղ էլ հենց տեղակայված են պատրիարքարանն ու Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարը, մոտ մեկ դար առաջ բնակվում էր 40 հազար մարդ։

«Մինչդեռ հիմա 40 հայ էլ չի ապրում Գումգափու թաղամասում։ Հետևաբար, այս փոփոխվող քաղաքում, որի բնակչությունը մոտենում է 20 միլիոնի, մեծագույն խնդիր է դարձել դեմոգրաֆիական հարցը։ Դրան ավելանում է նաև արտագաղթը, որ կա երիտասարդների շրջանում»,- նշեց Մաշալյանը։

Անդրադառնալով համայնքի ներսում հայերեն լեզվի պահպանման հարցին՝ Պատրիարքը ցավով նշեց, որ ինչպես Թուրքիայի հայկական համայնքում, այնպես էլ Սփյուռքի մյուս գաղթօջախներում ավելի ու ավելի դժվար է դառնում մայրենի լեզվի պահպանությունը։ Թեպետ շատ ընտանիքներ երեխաներին ուղարկում են հայկական դպրոցներ, սակայն երեխաները դպրոցի պատերից դուրս այն հիմնականում չեն կիրառում։

«Լեզուն կորցնելը հանգեցնում է մշակութային ձուլման, քանի որ լեզվի մեջ է պահպանվում մշակույթի վերաբերյալ ամեն բան։ Եթե չես տիրապետում լեզվին, չես կարող թափանցել տվյալ մշակույթի մեջ։ Հենց այսպիսի պայմաններում ենք փորձում ոտքի վրա մնալ։

Մեր վարժարաններում 3000 աշակերտ կա։ Վարժարանները լավ աշխատանք են տանում, օգնում են, որ գոնե աշակերտները կողք կողքի մնան։

Նրանց ենք փոխանցում մեր գրական, լեզվական, մշակութային ժառանգությունը։ Մենք մեր ունեցած հարստությամբ սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել»,- ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։