Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%
Տնտեսություն

Արմեն Ստեփանյան. Էներգախնայող տեխնոլոգիաները կարեւոր են խոշոր բիզնեսի համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Banks.am-ին 

- Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:

-Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, եւ դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական նպատակների իրականացմանը։ Եթե անդրադառնանք հատկապես հանքարդյունաբերության ոլորտին, ապա այն համարվում է էներգատար ոլորտներից մեկը, եւ էներգաարդյունավետությունն այդ պատճառով այստեղ ունի առանձնահատուկ նշանակություն։ Այլեւս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը՝ դրա նշանակության որեւէ առանձին բաղադրիչի առումով։

Օրինակ՝ եթե մի կողմ թողնենք, որ հումքի արդյունահանումը, տեղափոխումը եւ վերամշակումը ինքնին էներգատար են ու կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը, ապա դրանց օպտիմալ օգտագործումը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ բնապահպանական տեսանկյունից։ Նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաեւ արտանետումների ծավալները, ինչը կարեւոր է բնապահպանական առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներով ցույց տալ էներգաարդյունավետության եւ բնապահպանության կապը։

Կարող եմ ասել, որ, այո, առնվազն խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները եւ՛ շահութաբեր են, եւ՛ կարեւոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հանրային մտածողությունը բնական ռեսուրսների օգտագործման հարցում դարձնելու ավելի գիտակցված ու խնայող։

- Եթե խոսենք զուտ ԶՊՄԿ-ի մասին, ապա էներգաարդյունավետության բարձրացմանն ի՞նչ քայլեր են կատարվել ձեռնարկությունում վերջին տարիներին եւ ինչ է նախատեսվում ապագայի համար:

- Բնականաբար, ինչպես արդեն նշեցի, հանքարդյունաբերության մեջ՝ գոնե մեր ընկերության օրինակով խոսելով, կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվում կիրառվող տեխնոլոգիաները ավելի էներգաարդյունավետ տարբերակներով աստիճանաբար փոխարինելու ուղղությամբ։ Մեր կայուն զարգացման ռազմավարության մաս է կազմում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ դրա համար մշակվել են մի քանի ուղղություններով ռազմավարական քայլեր։ Դրանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր են, օրինակ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման ծրագրերը, ապագայում՝ ավտոպարկի էլեկտրաֆիկացիան, էներգաարդյունավետ այլ տեխնոլոգիաների կիրառումը։ Կարեւոր եմ համարում նման ծրագրերը նաեւ մեր համայնքներում։ Մեր ազդակիր համայնքներից Սյունիք համայնքում ԶՊՄԿ միջոցներով արդեն տեղադրել ենք արեւային ֆոտովոլտային համակարգեր եւ ջրատաքացուցիչներ մոտ 200 ընտանիքի համար, ինչը հսկայական ծավալ է։ 

 Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Սրա հետ մեկտեղ կարեւոր եմ համարում ընդգծել, որ հանքարդյունաբերությունը կանաչ էներգետիկայի անցման հիմքն է, եւ կայուն զարգացման համատեքստում աշխարհում ավելի ու ավելի շատ են կարեւորում ոլորտը։ Շատ երկրներ հանքարդյունաբերությունը եւ մետաղների մատակարարման շղթան ընդգրկում են իրենց կայուն զարգացման եւ էներգետիկ անցման ռազմավարություններում, քանի որ չի կարող լինել էներգետիկա եւ կանաչ անցում առանց մետաղների։ Այդ առումով Հայաստանը ունի չօգտագործված հսկայական պոտենցիալ եւ՛ հանքարդյունաբերության եւ՛ էներգետիկայի բնագավառում։ 

- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ասել, որ մեր հասարակությունը եւ գործարար համայնքը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կայուն զարգացման խնդիրներին, «կանաչ տնտեսությանը»:

- Կարծում եմ աստիճանաբար գալիս է գիտակցումը, որ սա եւ՛ անհրաժեշտություն է, եւ՛ անխուսափելիություն, եւ երկարաժամկետ կտրվածքում նաեւ տնտեսական շահավետություն։ Իհարկե, սա համատարած չէ եւ շատ անելիք կա։ Խոշոր ընկերությունները, նրանք, որոնք աշխատում են դրսի շուկաների հետ ավելի արագ են ադապտացվում, քանի որ անհնար է պահպանել մրցունակությունը եւ տեղ գրավել շուկայում առանց որոշակի չափանիշներ ներդնելու։ Սակայն ճնշումը պետք է գա նաեւ երկրի ներսից, կարգավորումներով, օրենսդրական փոփոխություններով։ Ոչ թե բիզնեսի վրա լրացուցիչ բեռ դնելու միտումով, այլ հենց՝ հայկական բիզնեսի մրցունակությունը ապահովելու նպատակով։ Այսօր շատերը դա կարող են դեռ չգիտակցել, բայց կարգավորումները եվրոպական շուկաներում, նույնիսկ Չինաստանում շատ արագ են տարածվում եւ շատ բիզնեսներ պարզապես չեն հասցնում ներդնել համապատասխան համակարգեր, կայուն զարգացման հաշվետվողականություն, կառավարման համակարգեր եւ պարզապես դուրս են մղվում շուկայից։ Հայկական բիզնեսին եւս պետք է օգնել ադապտացվել։ 

- Ս.թ. հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում ԶՊՄԿ-ն վերահաստատել էր նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը՝ ներկայացնելով 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը: Ինչպիսի՞ կիրառական նշանակություն ունեն այս հաշվետվությունները ձեռնարկության ամենօրյա աշխատանքի վրա: Ավելի պարզ ասած, ի՞նչ են դրանք տալիս կոմբինատի աշխատակիցներին, համայնքին եւ երկրին:

- Նախ, ինչպես ասացի, կայուն զարգացման հաշվետվողականությունը մրցունակ մնալու համար անհրաժեշտություն է։ Սա այն մինիմումն է, որը վաղ թե ուշ պահանջվելու է ցանկացած ընկերությունից, որը որեւէ կերպ կապված է դրսում որեւէ շուկայի հետ՝ անկախ նրանից արտահանող է, կամ մատակարարման շղթայի որ օղակում է։ Կիրառական առումով սա հենց այն ամենամյա աշխատանքն է, որը հնարավորություն է տալիս հաշվառել, գնահատել եւ համեմատել բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական ոլորտներում ընկերության առաջընթացը եւ բացթողումները, հաջորդ տարվա համար շտկումները նախանշելու համար։ 

- Ներկայացնելով հաշվետվությունը՝ Դուք ասել էիք, որ այն «ներառում է ինչպես մեր նվաճումները, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման մեր հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին»: Որո՞նք են այդ բացթողումները եւ ինչպես դրանք կարող են շտկվել:

- Շտկելու կարիք միշտ կա։ Հատկապես, երբ խոսում ենք ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող ԶՊՄԿ-ի մասին։ Նոր են ներդրվում բազմաթիվ բնապահպանական, կառավարչական եւ սոցիալական համակարգեր, շատ ժամանակ կպահանջվի դեռեւս նախկինում կուտակված խնդիրները լուծելու համար։ Բայց դա հնարավոր է, եւ տարեցտարի իրականացվում է արդիականացման ծրագիրը։ Անցյալ տարի ընդունվեցին ընկերության քաղաքականությունները, այդ թվում՝ բնապահպանական եւ սոցիալական քաղաքականությունները եւ դրանց  լիարժեք ներդրումը եւ կիրառումը դեռեւս աշխատանք է պահանջելու։ Ածխածնային հետքի կրճատման ծավալների եւ ժամկետների առումով հստակ թիրախներ դեռեւս չունենք, եւ ուզում ենք այս տարի շտկել այդ բացը։ Դեռեւս դժգոհ եմ առողջության եւ անվտանգության մշակույթի ներդրումից, ինչը դեռեւս հանգեցնում է միջադեպերի։ Անելիքներ շատ կան։ Նույնիսկ զարգացած երկրների խոշոր ընկերությունները ամեն տարի նոր նշաձողեր են դնում եւ լրացնում բացթողումները։ Կայուն զարգացումը մշտական ադապտացիայի, փոփոխության եւ շտկումների կարիք ունի։ Չկա ընկերություն, որ կարող է ասել, որ շտկելու ոչինչ չունի եւ դա լավ է, քանի որ ապահովում է շարունակական բարելավման համար ջանքերի կենտրոնացում։ 

««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով: