Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

«Գունավոր» նանոնախշերը կբարձրացնեն պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը

Ռուս գիտնականները մշակել են կիսահաղորդչային նյութ պերովսկիտին ցանկալի օպտիկական հատկությունները հաղորդելու և թաղանթները կամայական գույներով «գունավորելու» մոտեցում՝ լազերի միջոցով նանոնախշեր կիրառելով կապված հիմքի մակերեսին։ Ըստ ITMO համալսարանի մամուլի ծառայության՝ այդ նանոկառուցվածքային կիսահաղորդիչները կօգնեն ստեղծել նոր տեսակի արևային մարտկոցներ և լուսադիոդներ, գրում է science.mail.ru-ն։

«Պերովսկիտը ի սկզբանե շագանակագույն է, բայց այն ստանում է տարբեր երանգներ, երբ լույսը տեղայնացվում է նանոնախշի ակոսներում և բեկվում է տարբեր անկյան տակ։ Այդ օպտիկական էֆեկտը ճշգրտորեն ընդօրինակում է թիթեռի թևերի գունային նախշերը ձևավորող բնական մեխանիզմը. դրանք ծածկված են փոքր թեփուկներով, որոնք լույսը տեղայնացնում և բեկում են որոշակի անկյան տակ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մեթոդը մշակվել է ֆիզիկոսների խմբի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի ITMO համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Մակարովի գլխավորությամբ, Ռուսաստանի գիտության հիմնադրամի և «Առաջնահերթություն 2030» դաշնային ծրագրի դրամաշնորհային աջակցությամբ։ Գիտնականները հայտնաբերել են, որ կարճ լազերային իմպուլսները կարող են կարգավորվել այնպես, որ դրանց փոխազդեցությունը տիտանի երկօքսիդի մակերեսի հետ՝ կիսահաղորդչային թաղանթների աճեցման հիմքի նյութի հետ, ծածկվի փոսերի և ելուստների բարդ նախշերով։

Դա հնարավորություն է տալիս արտադրել նանոկառուցվածքային պերովսկիտային թաղանթներ՝ հատուկ օպտիկական հատկություններով, ինչպես նաև փոխել դրանց արտադրած լյումինեսցենտային լույսի բևեռացումը, ուղղորդվածությունը և այլ հիմնական պարամետրերը։ Դա էլ կարող է հանգեցնել բարձր արդյունավետությամբ և բարելավված էլեկտրական հատկություններով նոր տեսակի լուսադիոդների և արևային մարտկոցների ստեղծմանը։

«Մենք պարզեցինք, որ պերովսկիտային թաղանթների ֆոտոլյումինեսցենտային հատկությունները, ավելի կոնկրետ՝ ֆոտոլյումինեսցենցիայի ուղղվածության դիագրամման, կախված են նանոնախշերից։ Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք լույսը «ուղղորդել» ցանկալի տարածք։ Թաղանթը տարբեր անկյուններով պտտելով՝ լուսարձակումը կաճի կամ կնվազի՝ ստեղծելով ավելի պայծառ կամ պակաս ինտենսիվ լույսի աղբյուր՝ առանց նյութի մյուս հատկությունները փոխելու», — բացատրել է ITMO համալսարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Ֆուրասովան, ինչպես մեջբերել է համալսարանի մամուլի ծառայությունը։

Հետազոտողները նշում են, որ իրենց մեթոդի լրացուցիչ առավելությունն այն է, որ այն թույլ է տալիս արագորեն կիրառել նանոնախշեր թաղանթների վրա, և այդ մոտեցումը չի հանգեցնում մրի կամ վնասի առաջացման, որը տեղի է ունենում ավանդական իոնային ճառագայթային փորագրության դեպքում։ Դա զգալիորեն ընդլայնում է նանոկառուցվածքային պերովսկիտային թաղանթների կիրառությունները և պարզեցնում ու նվազեցնում դրանց վրա հիմնված սարքերի արտադրության արժեքը, եզրակացրել են գիտնականները։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]