Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Բռնագրավված շուկան․ ինչ վտանգներ է ստեղծում ՀԷՑ–ի լիցենզիայի չեղարկումը Հայաստանի տնտեսության համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի չեղարկումը ներկայացվեց որպես տեխնիկական որոշում՝ իբր ճգնաժամի կառավարումից բխող անհրաժեշտ քայլ։ Սակայն այս գործընթացի ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրական նպատակը ոչ թե ոլորտի կայունությունն է, այլ պետական վերահսկողության միջոցով շուկայի միանձնյա մենաշնորհումը։ Բոլոր հիմնավորումները, որոնք հաճախ հնչեցնում են իշխանությունները, պարզվում է չեն դիմանում ոչ իրավական, ոչ տնտեսական քննադատությանը։

Իրականում ՀԷՑ–ում որևէ «ժառանգված ճգնաժամ» գոյություն չուներ։ Մինչ իշխանությունների ճակատային միջամտությունը ընկերության գործունեությանը, բիզնես գործընթացները կայուն էին, ներդրումային ծրագրերը՝ ընթացիկ, իսկ վարկային կարգապահությունը՝ վերահսկելի։ Ճգնաժամը սկսվեց այն պահից, երբ կառավարական ներկայացուցիչները փաստացի ստանձնեցին կառավարման լիազորությունները և ընդունեցին միակողմանի, շուկան խաթարող որոշումներ։ Այն, ինչ ներկայացվում է որպես «ընկերության ներքին խնդիր», իրականում իշխանության կողմից հրահրված իրավիճակ էր, որը հետագայում փորձ արվեց մատուցել որպես օբյեկտիվ հանգամանք։

ՀԾԿՀ նիստը, որով չեղարկվեց լիցենզիան, կատարեց ընդամենը ձևական արարողություն։ Որոշումը նախապես կայացված էր, իսկ իրավական հետևողականությունը՝ ողողված ակնհայտ հակասություններով։ Լիցենզիայի չեղարկումը բովանդակորեն հավասարազոր է գույքի բռնագրավման, ինչը հակասում է Սահմանադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։ Սա ոչ միայն խաթարում է ներդրումային միջավայրը, այլ նաև մերկացնում է պետական մարմինների քաղաքականացվածությունը՝ իրավական գործընթացը վերածելով ուժի ցուցադրության։

Էներգետիկ ոլորտի կարգավորումը չի կարող իրականացվել մեկ պաշտոնյայի կամ մեկ քաղաքական թիմի կամքով։ Այսպիսի բարդ համակարգերը պահանջում են կոլեգիալ կառավարման մեխանիզմներ, որոնք ապահովում են շահերի հավասարակշռություն, կանխատեսելիություն և հաշվետվողականություն։ Երբ նման օղակները շրջանցվում են, արդյունքը դառնում է ինքնիշխանության ոչ թե ամրապնդում, այլ դրա վտանգումը։

Իրավական ճնշումների շղթան չի սահմանափակվել միայն ընկերությամբ։ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի կրկին երկարաձգումը՝ առանց հանրության համոզիչ հիմնավորման, ինչպես նաև նրա ընտանիքի և նրա կողմից ստեղծված «Մեր Ձևով» շարժման նկատմամբ դիտավորյալ ճնշումները, ցույց են տալիս այս գործընթացի իրական քաղաքական ենթատեքստը։ Անկախ բիզնեսը, անկախ քաղաքացիական նախաձեռնությունը և անկախ տնտեսական դերակատարները դարձել են իշխանության թիրախը։

Այս բոլոր իրողությունները մի պարզ, բայց ծանր հետևություն են ձևավորում՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում այլևս չեն գործում։ Խախտվում են սեփականության իրավունքը, տնտեսական ազատությունը և արդար դատավարության սկզբունքները։ Երկիրը արագ բեմափոխվում է դեպի բռնապետական կառավարման մոդել, որտեղ օրենքը ենթակա է քաղաքական նպատակահարմարությանը, իսկ տնտեսությունը՝ ուժային կառույցների տրամադրությանը։

Այս գործընթացի ամենավտանգավոր հետևանքը ոչ միայն ընթացիկ տնտեսական անկայունությունն է, այլ այն, որ Հայաստանը կորցնում է վստահելի գործընկերոջ իր կարգավիճակը տարածաշրջանում։ Որևէ ներդրող չի գալիս այն երկիր, որտեղ սեփականությունը կարող է մեկ օրում հայտնվել քաղաքական որոշման զոհ։ ՀԷՑ–ի դեպքը, այս տեսանկյունից, նախադեպ է, որը կարող է թուլացնել ամբողջ ազգային տնտեսության հիմքերը։

Երբ պետությունը սկսում է շուկան տեսնել որպես սեփականության օբյեկտ, իսկ իրավունքը՝ որպես ճնշման գործիք, ապա տնտեսությունը դադարում է զարգանալ, հասարակությունը՝ վստահել, իսկ պետությունը՝ կայուն լինել։ Հենց այս վտանգավոր շրջակայքում է հայտնվել Հայաստանը՝ լիցենզիայի չեղարկման անվան տակ իրականացվող բռնագրավումների արդյունքում։