Հանքային ջրի չարշահումը կարող է վտանգավոր լինել․ բժշկի զգուշացումը
Հանքային ջրի չարաշահումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, «Լենտա»-ի հետ զրույցում ասել է նեֆրոլոգ Սվետլանա Լին։
Բժշկի խոսքով՝ հանքային ջուրը համարվում է առողջարար ըմպելիք, որը կարող է մարմինը հագեցնել արժեքավոր հանքանյութերով:
«Այնուամենայնիվ, կարևոր է, որ այս ըմպելիքը խմողները հիշեն. հանքանյութերի ավելցուկը կարող է նույնքան վնասակար լինել, որքան անբավարարությունը»,- հավելել է նեֆրոլոգը:
Լին բացատրել է, որ հանքային ջրում պարունակվող կալիումի և նատրիումի ավելցուկը կարող է առիթմիա առաջացնել և բացասաբար ազդել սրտի առողջության վրա: Ավելին, նատրիումի ավելցուկը ստիպում է օրգանիզմին ջուր պահել: Իսկ ֆտորի ավելցուկը, որը նույնպես պարունակվում է հանքային ջրում, կարող է հանգեցնել ատամի էմալի վրա բծերի առաջացմանը և ոսկորների փխրունության բարձրացմանը:
Ածխաթթու գազը, որը ջուրը գազավորված է դարձնում, կարող է վնասակար լինել: Բժիշկը նշել է, որ այն գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, ինչը կարող է առաջացնել փքվածություն և փորկապություն, իսկ գաստրիտով կամ խոցով տառապող մարդկանց մոտ այն կարող է սրել այդ վիճակները։
«Որպես նեֆրոլոգ, ես խորհուրդ եմ տալիս չչափազանցել հանքային ջուրը, հատկապես, եթե ունեք քրոնիկ երիկամային, սրտանոթային կամ ստամոքս-աղիքային հիվանդություններ», - եզրափակել է Լին:




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»...
Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործ...