Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը Սյունիքում
Մամուլի տեսություն

Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական համակարգերի ամենամեծ վտանգը միայն արտաքին թշնամին չէ։ Ամենամեծ վտանգը հաճախ հենց ներսում է՝ այնտեղ, որտեղ իշխանությունը հանդիպում է փոքր առաջնորդի։ Նման «հանդիպումները» պատմության ընթացքում բազմիցս վերածվել են աղետի՝ ստեղծելով բռնության, ապակառուցողական և ազգային թուլացման աննկարագրելի շղթաներ։ Պատմությունը անողոք հիշեցնում է՝ պետությունները կործանվում են ոչ միայն դրսից, այլ նաև հաճախ փլուզվում են ներսի փոքրությունից։

Հռոմի ուշ կայսրությունում ամեն ինչ սկսվեց փոքր մարդկանց մեծ իշխանության առջև կանգնելու պահից։ Կայսրության ներսում իշխանությունը բաժանվեց այնպիսի մարդկանց միջև, ովքեր ունեին ավելի մեծ հավակնություններ, քան կարողություն։ Փոքր հրամանատարները ստացան մեծ լծակներ, և հենց այդ անհամաչափությունն էր, որ քայքայեց կայսրության ողնաշարը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծվեց նույնօրինակ իրավիճակ. ինքնահռչակ «մեծ նպատակները» թղթի վրա գեղեցիկ էին, բայց դրանք իրականություն դարձնելու լծակները ընկնում էին անհանդուրժող, վախերով առաջնորդվող մարդկանց ձեռքը։ Արդյունքում ստեղծվեց սարսափի մի ամբողջ մեքենա, և պատմությունը կրկին արձանագրեց՝ չափից մեծ իշխանությամբ չափից փոքր մարդիկ միշտ ստեղծում են չափից մեծ վնաս։ Վերջին Ցին դինաստիայի օրինակը ևս նման դաս է տալիս. պետությունը, չթուլանալով միայն արտաքին ճնշումների պատճառով, ներսից վերածվեց փափուկ, անկառավարելի մարմնի, երբ իրական ղեկավարը ստվերային խմբերն էին՝ անձնական շահերով և ոչ պետական մտածողությամբ։

Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը ոչ միայն արտաքին ճնշումներն էին կամ տնտեսական դժվարությունները, այլև ներքին կառավարման լրջագույն հիվանդությունն էր՝ այն հանգամանքը, որ փոքր մարդիկ հայտնվեցին կենտրոնական կառավարման համակարգում։ Այս փոքր մարդիկ, որոնց հոգևոր, մտավոր և էթիկական չափերը և կարողությունները շատ հաճախ չհամապատասխանեցին ստանձնած լիազորություններին, սկսեցին ղեկավարել ոչ թե պետական, այլ անձնական նեղ շահերով՝ վերածելով պետության ինստիտուցիոնալ մեքենան իրենց սեփական փոքր աշխարհիկ շահերի արտացոլման ինստիտուցիոնալ կառույցի։ Երբ նման մարդիկ հայտնվում են համակարգի վրա ազդեցիկ դիրքերում, ձևավորվում է էութաբանական ճգնաժամ. համակարգը կորցնում է ներքին կարգը, պատասխանատվությունը դառնում է պատահականության առարկա, իսկ պետական ինստիտուտների գործողությունը ենթարկվում է մեկուսի կամ անձնական շահերին։ Արդյունքում պետությունը դառնում է խոցելի՝ ոչ թե արտաքին վտանգների, այլ ներքին համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման միջոցով։

Այս ներքին անկայունության հետևանքով իշխանությունը վերևից դառնում է անզոր. կենտրոնական օղակների ղեկավարների և ստորին օղակների «փոքր առաջնորդների» անպատասխանատվությունը վերածվում է ամբողջ կառավարման հիերարխիայի ճեղքի, և հենց այդ ճեղքն է սկսում խեղաթյուրել պետականության ողնաշարը։ Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ պետությունը ոչ թե պարզապես վատ է կառավարվում, այլ էութաբանական մակարդակով կորցնում է իրեն՝ ներքին անորոշությամբ:

Երբ փոքր մարդն ընտրվում է երկրի առաջնորդ, հաճախ պետության ինստիտուցիոնալ կառույցները պատկերացնում է որպպես իր անձնական սեփականությունը։ Նա սկսում է վերաբերվել իշխանությանը ոչ թե հանրային ծառայության, այլ անձնական վերահսկողության տեսանկյունից: Նույնը հաճախ վերաբերում է նաև մյուս պետական ինստիտուցիոնալ կառույցների ղեկավարներին. երբ նրանք նշանակվում են ղեկավար պաշտոններում, նրանց տեսլականում ինստիտուցիոնալ կառույցը կարծես դառնում է սեփականություն, աշխատակիցները՝ գործիք, և ցանկացած վարչարարական կամ կադրային որոշում փոխարինվում է սեփական շահերով կամ անձնական հայեցակարգով։ Սա մեր ինստիտուցիոնալ կառավարման հիմնական հիվանդություններից է, և այն շարունակում է ներսից թուլացնել պետության ողջ համակարգը։

Փոքրությունը, երբ զուգորդվում է իշխանության հետ, անխուսափելիորեն ծնում է ճնշում, անհիմն որոշումներ, ինստիտուցիոնալ թուլացում և, վերջիվերջո, պետականության կորուստ։ Փոքր մարդը չի գործում որպես հասարակության առաջնորդ ղեկավար. նա դառնում է համակարգային բռնության կենտրոն՝ սպառնալով պետության ողջ ողնաշարին։ Երբ պատասխանատու պաշտոնը վստահվում է ոչ թե չափ ունեցող մարդկանց, այլ պատահական, չկայացած անհատների, պետությունը սկսում է տուժել նույն ախտից. երբ պաշտոնը մեծ է, իսկ մարդը՝ փոքր, պետությունն է փոքրանում, երբ պաշտոնը պահանջում է չափ, իսկ մարդը չունի չափ, համակարգը դառնում է վտանգավոր։

Պետության կայացման ապացույցն այն է, որ իրական իշխանությունը, ըստ էության, կարող է պաշտպանել հանրային շահը, երբ այն գտնվում է չափ ունեցող մարդկանց ձեռքում. նրանք տեսնում են երկարաժամկետ նպատակները՝ հաշվի առնելով հասարակության շահերը, պահպանում են ինստիտուցիոնալ կանոնները և ապահովում կառավարման շարունակականություն: Փոքր առաջնորդը՝ անկախ պաշտոնից, միշտ վտանգ է ներկայացնում, քանի որ նա աշխատում է անձնական շահերից կամ վախից ուղղորդվող տրամաբանությամբ, ոչ թե պետության պահանջներից:

Հայ ժողովրդի պատմական հիշողությունն ընդգծում է, որ ներքին քաղաքական և հոգևոր երկփեղկվածությունը կարող է սրել պետության քայքայման ռիսկերը, եթե իշխանության գլխին հայտնվում են փոքր մարդիկ՝ մեծ լիազորություններով։ Հակառակը, հաշվետվողի, կանոններին հավատարիմ, կամային փորձություն անցած և կայացած անձինք կարող են ապահովել պետության ուժը և կայունությունը։ Պետությունը, ինչպես ցանկացած համակարգ, զգայուն է մարդկանց ներքին չափերին: Մեծ պաշտոնները պահանջում են մեծ հոգևոր արժեքներ ունեցող մարդիկ։

Այս էութաբանական փորձառությունը, որը պատմությունը մեզ ցույց է տալիս, որ իշխանությունը երբեք չի կարող պարզապես լրացնել դատարկությունը, և փոքր մարդը մեծ պաշտոնում ներկայացնում է իրական սպառնալիք ամբողջ պետության համար։ Պետությունը երբեք չի վտանգվում մեծ մարդկանցից. իրական սպառնալիքը միշտ գալիս է փոքր մարդկանցից, երբ նրանցից յուրաքանչյուրը դառնում է համակարգային ճեղք, և հենց այդ ճեղքն է ներթափանցում պետության ամենախորքային օղակները: Եթե ցանկանում ենք իրական կայունություն, քաղաքական և պետական համակարգերը պետք է կառուցվեն մեծ մարդկանց ձեռքով. այլընտրանքը, և դա պատմությունը բազմիցս ցույց է տվել, միշտ աղետ է։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում