Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ Կարապետյան Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարզարշավը՝ Կիրանցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան
ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչովՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի ենՊուտինը շնորհավորել է երգչուհի Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի կապակցությամբՀունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում16 միլիոն դրամ՝ սեփական տան համար․ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենաԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածումՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներինՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ ԱբրահամյանՌուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղՍերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ խորհրդակցությունների«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում է
Մամուլի տեսություն

Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը շատ հաճախ ներկայացվում է որպես պետության և Եկեղեցու միջև պայքար։ Ու այդ համատեքստում ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել իբր պետության գերակայությունը։

Բայց եթե նայենք պատմության ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կարող ենք համոզվել, որ մեր դեպքում Եկեղեցին միշտ ավելին է եղել, քան զուտ կրոնական կառույցը, քանի որ երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել պետականությունից, հենց Եկեղեցին է ստանձնել հայ ժողովրդին համախմբող ու նրա հավաքականությունն ապահովող դերը՝ պետականության գործառույթները վերցնելով իր վրա։

Նույնիսկ թուրքական սուլթաններն ու պարսից շահերն են պատկառանքով վերաբերվել մեր Եկեղեցուն՝ հարգելով նրա իրավունքները և հաշվի առնելով հայ ժողովրդի կրոնական նախընտրությունները։ Թերևս, եթե Եկեղեցին չունենար իր պատմական դերակատարությունը, հայ ժողովուրդն իր պետականությունը կորցնելուց մի քանի հարյուրամյակ հետո ընդհանրապես ի վիճակի չլիներ նորից հառնել մոխիրներից ու վերականգնել անկախ պետությունը։

Ու այս համատեքստում այն, թե իբր ներկա իրավիճակում տեղի ունեցողը պետության և Եկեղեցու հակադրություն է, կեղծ թեզ է, քանի որ գործ ունենք ոչ թե պետության, այլ որոշակի ժամանակահատված կառավարող իշխանության հետ, իսկ իշխանությունը երբեք չի կարող նույնականացվել պետության հետ։ Պետությունը մնայուն արժեք է, իսկ իշխանություններն անընդհատ փոխվում են, որի հետ փոփոխության է ենթարկվում նաև տարվող քաղաքականությունը։

Ինչևէ, հենց այս կեղծ թեզի ներքո է Փաշինյանն առաջարկում, որ եկեղեցիներում Հայաստանի օրհներգը հնչի, ու իր այդ պնդումը հիմնավորում է նրանով, թե 301 թվականին քրիստոնեություն ընդունելուց հետո Եկեղեցին հիմնվել է պետության կողմից։ Բացի այն, որ հենց պատմականորեն է նա ակնհայտ սխալ թեզ շրջանառում (կամ մանիպուլացնում, ինչպես կամենաք), իր այս դիտարկումը նաև մի շարք այլ հարցեր է առաջ բերում՝ հաշվի առնելով նրա կառավարության կողմից տարվող քաղաքականությունը։

Նախ՝ գործող իշխանությունների պաշտոնավարումը հայտնի է նրանով, որ նրանք պայքար են մղում հայ ժողովրդի պատմության և պատմական ժառանգության դեմ։ Իսկ դա դրսևորվում է ինչպես «Հայոց եկեղեցու պատմության» առարկան դպրոցական ծրագրերից հանելով, այնպես էլ «Հայոց պատմությունը» խեղաթյուրելով և վերախմբագրելով, երբ այն դարձվում է ուղղակի որպես «Հայաստանի պատմություն»։ Ավելին, հենց Փաշինյանի ձեռքով է նոր դիսկուրս շրջանառության մեջ դրվել «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» երկընտրանքի տեսքով։ Իսկ դա նախատեսում է հրաժարվել մեր պատմությունից, մեր ակունքներից ու ամեն ինչ սկսել նոր էջից, ինչպես, օրինակ՝ նա Արցախյան հիմնահարցում սկսեց նոր կետից, ու տեսանք, թե ինչ հետևանքներ դա ունեցավ մեզ համար։

Ավելին, այս ուղղությամբ Փաշինյանի իշխանության կողմից ամենաբարձր մակարդակով կոնկրետ թեզեր են դաշտ նետվել։ Դրա շրջանակում նա քննադատել է ինչպես Հայաստանի զինանշանն ու օրհներգը, այնպես էլ մյուս խորհրդանիշները։ Հենց նա էր, որ ԱԺ բարձր ամբիոնից նշում էր, թե զինանշանը պիտի փոխվի՝ ըստ երևույթին նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրա վրա պատկերված է բիբլիական Արարատը, որը հայ ժողովրդի պատմական գլխավոր խորհրդանիշներից է։ Մյուս կողմից էլ՝ հայտարարում էր, թե մեր զինանշանի վրա ի՞նչ գործ ունեն հայոց թագավորությունների խորհրդանիշները՝ առյուծի, արծվի և այլ պատկերների տեսքով, այդ կենդանիներն ի՞նչ կապ ունեն այսօրվա Հայաստանի՝ «իրական Հայաստանի հետ»։

Ըստ երևույթին, նա իր խնդիրն է համարում հայոց պետականության պատմական կապը կտրելը և խզելը (հասկանալի է, թե ում պահանջով), որպեսզի հայ ժողովուրդը մոռանա իր անցյալը, մասնավորապես այն հանցագործությունները, որ իր նկատմամբ իրագործվել են ցեղասպանության, էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների տեսքով։ Ու ամենավերջին թարմ օրինակը Արցախի հայաթափումն էր՝ էթնիկ զտման տեսքով, որը համապատասխանում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակին։

Սակայն իրավիճակի երկդիմությունը դրսևորվում է նաև նրանով, որ Փաշինյանը մի կողմից հրաժարվում է ու մերժում է «պատմական Հայաստանի» հայեցակարգը, բայց մյուս կողմից էլ խորասուզվում է «պատմական Հայաստանի» կոնցեպտի կարևոր պահերի մեջ՝ ներկայացնելով մեր պետականության շղթայական կապը՝ սկսելով քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց։ Կրկնենք՝ որքան էլ այդ «պատմական հղումները» կեղծ են: Փաստացի ինքը հակասում է հենց իրեն ու «դավաճանում» «իրական Հայաստանի» իր գաղափարախոսությանը։ Ու այդպիսով ցույց է տրվում իշխանությունների վարած քաղաքականության երկվությունը. երբ իրենց ձեռնտու է, ապա կարող են հղում կատարել պատմությանը, անցյալին, իսկ մեկ այլ դեպքում, երբ, օրինակ՝ խոսքը վերաբերում է պատմական արդարության վերականգնմանը և մեր պատմական ակունքներին, ապա դա մերժելի է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում