Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումը
Մամուլի տեսություն

Սեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, որի ինքնության հիմքում ընկած են բացառիկ մշակութային ժառանգությունն ու արժեքները։ Սակայն ժամանակակից աշխարհում, երբ գլոբալիզացիան, տեխնոլոգիական առաջընթացը և տեղեկատվական հեղափոխությունը լուրջ ազդեցություն են ունենում ազգային ինքնությունների ձևավորման և պահպանման վրա, առավել քան երբևէ հրատապ է դառնում մշակութային քաղաքականության և դրա հետ կապված առանձին հայեցակարգի ձևավորումը։

Մշակութային հայեցակարգի առկայությունն ու դրան համապատասխան քայլերի ձեռնարկումը ոչ միայն կարող է պայմաններ ստեղծել մեր մշակութային ժառանգության պահպանության ու գալիք սերունդներին փոխանցման համար, այլև ապահովել ամուր գաղափարական հիմք՝ ինքնության ամրապնդման, ազգային արժեքների զարգացման և արդի մարտահրավերներին դիմակայելու համար։

Առաջին հերթին անհրաժեշտ է ընկալել, որ մշակութային ժառանգությունը պարզապես անցյալի արտացոլում չէ, այլ կենդանի, շարունակաբար զարգացող համակարգ, որի մեջ ներառված են ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական արժեքները՝ ճարտարապետություն, գեղանկարչություն, գրականություն, լեզու, ժողովրդական տոնակատարություններ, սովորույթներ և հավատալիքներ։ Այս ժառանգությունը դարեր շարունակ ձևավորել է հայ ժողովրդի ինքնագիտակցությունը, աշխարհընկալումը և սոցիալական կապերը։ Սակայն այսօր, երբ արտաքին ազդեցությունները, արտաքին մշակութային հոսքերը և շուկայական հարաբերությունները հաճախ գերակշռում են տեղական մշակութային դաշտում, մեծանում է վտանգը՝ կորցնելու այն եզակիությունն ու ինքնատիպությունը, որ դարեր շարունակ պահպանվել է հայ մշակույթի մեջ։

Հասկանալի է, որ գործող իշխանությունների կողմից տարվող ապազգային քաղաքականության շրջանում մեր արժեհամակարգի պահպանումը նրանց համար առաջնային չէ, սակայն խնդիրն ուղղակի համազգային նշանակություն ունի՝ նաև հաշվի առնելով հենց այդ հանգամանքը։ Առանց մշակութային հայեցակարգի, որը կհիմնվի ազգային արժեքների ու ժառանգության վրա և միաժամանակ կպատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին, մշակութային ոլորտը դառնում է անկառավարելի, մասնատված և ենթակա արտաքին ազդեցությունների։ Մշակութային քաղաքականության բացակայության պայմաններում մշակութային կյանքի ակտիվությունն ընդամենը սկսվում և ավարտվում է հատվածային նախաձեռնությունների և անհատական նախագծերի վրա, երբ չկան հստակ առաջնահերթություններ, ռազմավարական ուղղություններ և համակարգված մոտեցումներ, որոնք կապահովեին մշակութային ժառանգության պահպանումը, արդիականացումը և հանրայնացումը։

Արդյունքում բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ, արվեստի գործեր, լեզվական և բանահյուսական ավանդույթներ հայտնվում են մոռացության կամ անտեսման եզրին, իսկ նոր սերունդները հաճախ չեն ճանաչում ու չեն ընկալում սեփական մշակութային արմատները։ Դա հանգեցնում է մշակութային ինքնության թուլացման, ազգային ինքնագիտակցության դեգրադացման և հասարակության արժեքային համակարգի ճգնաժամի։ Ներկա պայմաններում, երբ երիտասարդ սերունդը հաճախ գտնվում է արտաքին մշակութային ազդեցությունների՝ հատկապես զանգվածային ու սպառողական մշակութային հոսքերի ներգործության տակ, կենսական կարևորություն ունի հատուկ մշակութային քաղաքականության միջոցով երիտասարդներին հասու դարձնել հայկական մշակութային գանձերը։ Ու այս տեսանկյունից կարելի է կիրառել նաև կրեատիվ լուծումներ։ Ժամանակակից մշակույթը պետք է ունենա ոչ միայն պահպանողական, այլև զարգացող ու փոփոխվող բաղադրիչ, որպեսզի կարողանա արձագանքել ժամանակի մարտահրավերներին, ներգրավել երիտասարդներին, ստեղծել նոր մշակութային բովանդակություն և ձևավորել մրցունակ մշակութային միջավայր։

Սակայն խնդիրն այն է, որ մշակութային ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները հաճախ չեն ծառայում երկարաժամկետ նպատակների, չեն նպաստում համայնքային ու տարածաշրջանային մշակութային կյանքի աշխուժացմանը, նորարարական նախագծերի իրականացմանը կամ մշակութային կրթության զարգացմանը։

Հայաստանը, լինելով փոքր պետություն և հաճախ արտաքին սպառնալիքների ենթարկվող երկիր, չի կարող իրեն թույլ տալ մշակութային ոլորտում անորոշություն և պետական քաղաքականության բացակայություն։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մշակութային ժառանգությունն ու ինքնությունը դարձել են նաև փափուկ ուժի գործիք՝ դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և պետական իմիջի ձևավորման մեջ։ Առանց մշակութային նպատակաուղղված քաղաքականության Հայաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը միջազգային հարթակներում ու չի կարողանա պատշաճ կերպով ներկայացնել իր արժեքներն ու ժառանգությունը, պաշտպանել դրանք միջազգային մակարդակում, ինչպես նաև նպաստել մշակութային տուրիզմի զարգացմանը, ազգային բրենդի ձևավորմանը և արտահանվող մշակութային արտադրանքի մրցունակության բարձրացմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում